Բաշկորտոստանի դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բաշկորտոստանի դրոշ
Flag of Bashkortostan.svg
Տեսակflag of a country subdivision?
ԵրկիրԲաշկորտոստան Բաշկորտոստան
Իրավասության տարածքԲաշկորտոստան
Նշան🏴󠁲󠁵󠁢󠁡󠁿
Հարաբերություն2։3
Ընդունված է1992 թվականի փետրվարի 25-ին
Վեր ընդունված է2003 թվականի փետրվարի 12-ին (հարաբերությունն է փոխվել)
ԳույներԿանաչ, սպիտակ, կապույտ
ՆախագծողՈւրալ Մասալիմով և Օլգա Ասաբինա

Բաշկորտոստանի հանրապետության դրոշ (բաշկիրերեն՝ Башҡортостан Республикаһы флагы, ռուս.՝ Флаг Республики Башкортостан), Ռուսաստանի Դաշնության Բաշկորտոստանի Հանրապետության ազգային խորհրդանիշ Բաշկորտոստանի զինանշանի և ազգային օրհներգի հետ միասին։ Դրոշը ունի երեք հորիզոնական շերտ։ Վերևից ներքև շերտերը կանաչ, սպիտակ և կապույտ են։ Որպես Բաշկորտոստանի Հանրապետության դրոշ առաջին անգամ օգտագործվել է 1992 թվականի փետրվարի 25-ին։ Սպիտակ շերտի կենտրոնում կա Կուրայ ծաղիկը։

Առաջին ազգային սուբյեկտը, որը ներկայացնում էր բաշկիր ժողովրդին, Բաշկուրդիստան պետությունն էր: Պետությունը օգտագործում էր Բաշկորտոստանի ներկայիս դրոշի նման դրոշ: Դրոշը եռագույն էր՝ բաղկացած կապույտ, կանաչ և սպիտակ շերտերից: 1919 թվականին Խորհրդային Միությանը Բաշկուրդիստա միանալուց հետո Բաշկուրդիստանը ընդգրկվեցվեց Խ-ի կազմում որպես ինքնավար հանրապետություն՝ Բաշկիրական ԻԽՍՀ: Բաշկիրական ԻԽՍՀ-ն օգտագործում էր դրոշ, որը նման էր բոլոր ինքնավար հանրապետություններին. կարմիր դրոշ վրան ազգի անվան գրությունը: Բաշկիրական ԻԽՍՀ-ի դրոշը նույնական է նաև համապատասխան ժամանակի Ռուսական ԽՖՍՀ-ի դրոշի հետ:

Սիմվոլիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրայ ծաղիկը խորհրդանշում է բարեկամությունը, և նրա յոթ ծաղկաթերթերը ներկայացնում են այն յոթ ցեղերը, որոնք միավորում և համախմբում են Բաշկորտոստանում: Կապույտ խորհրդանշում է ամբողջականությունը ու բաշկիր ժողովրդի մտքի գերազանցությունը, իսկ սպիտակը խորհրդանշում է նրանց խաղաղասիրությունը ու իրենց պատրաստակամությունը համագործակցել, և կանաչը խորհրդանշում է ազատությունը եւ հավիտենական կյանքը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաշկուրդիստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաշկուրդիստանի առաջին ազգային դրոշը նախագծել է բաշկիր պետական գործիչ Ախմեցակի Ախմետշահովիչ Վալիդովը (1890-1970): Դրոշը բաղկացած էր հավասար չափի երեք հորիզոնական շերտերից, որոնք կապույտ, կանաչ և սպիտակ են: Դրոշը հաստատվել է 1918 թվականի օգոստոսի 20-ին Բաշկուրդիստանի կառավարության թիվ 4547 հրամանագրով: Հրամանագիրը հրատարակվել է 1918 թվականի հունիսի 19-ին «Բաշկորտ» թերթում և 1918 թվականի օգոստոսի 20-ին «Բաշկորտոստան հոկումետենեն տել» թերթում: Այս դրոշն ի սկզբանե օգտագործվել է նաև որպես Բաշկիրական բանակի ընդհանուր դրոշ:

Դրոշի վրա կապույտ գույնը խորհրդանշում էր Բաշկիրների միությունը թյուրքերի հետ, կանաչ գույնը խորհրդանշում էր իսլամը, իսկ սպիտակ գույնը խորհրդանշում էր խաղաղության, երջանկության և բարգավաճման ցանկությունը:

Բաշկիրական ԻԽՍՀ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաշկիրական ԻԽՍՀ կազմավորումից հետո 1920 թվականին ընդունվեց Բաշկիրական ԻԽՍՀ-ի առաջին դրոշը: Դրոշը կարմիր դրոշ էր, որի վրա գրված էր հանրապետության անվանումը:[1] Դրոշը օգտագործվել է մինչև 1924 թվականի հոկտեմբերի 11-ը, երբ «Բաշկիրական ԽՍՀՄ պետական դրոշի փոփոխության մասին» հրամանագիրը փոփոխության է ենթարկել Բաշկիրական ԽՍՀՄ դրոշի ձևը: Դրոշի մեջ գրությունը փոխարինվեց մուրճով և մանգաղով:[2]

Բաշկիրական ԽՍՀՄ նոր սահմանադրության հրապարակումից հետո Բաշկիրական ԻԽՍՀ-ն նոր պետական դրոշը հաստատեց 1937 թվականի հուլիսի 23-ին խորհուրդների համաբաշկիրական 10-րդ համագումարում:[3] Դրոշը նույն Ռուսաստանի ԽՖՍՀ-ի դրոշն էր: Միակ տարբերությունը որոշ լրացուցիչ գրություններն էին:[4] Գրությունները փոքր փոփոխություն են կրել 1938 թվականի փետրվարի 9-ին՝ Բաշկիրական ԻԽՍՀ Կենտգործկոմի նախագահության հրամանագրով բաշկիրերենի գրավոր համակարգի փոփոխությունից հետո:[5]

Դրոշը փոփոխվել է 1954 թվականի մարտի 31-ին։ Դրոշի ձևավորման մանրամասները ճշգրտվել են Բաշկիրական ԻԽՍՀ Գերագույն Խորհրդի կողմից 1956 թվականի հունվարի 16-ին «Բաշկիրական ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պետական դրոշի մասին» հրամանգրի ընդունմամբ: Նոր պետական դրոշը նույնական էր Ռուսաստանի ԽՖՍՀ պետական դրոշի հետ, բայց բաշկիրերեն և ռուսերեն Բաշկիրական ԻԽՍՀ կրճատ գրությամբ:[6]

Բաշկորտոստանի Հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականի հոկտեմբերի 11-ին Բաշկիրական ԻԽՍՀ-ի պետական ինքնիշխանության հռչակագրի ընդունումից հետո հանրապետության կոմունիստական խորհրդանիշները դադարեցին արտացոլել Բաշկորտոստանի ներկայիս իրավիճակները, և առաջացավ նոր պետական խորհրդանիշների ընդունման անհրաժեշտությունը, ներառյալ նոր դրոշ:[7] Նոր դրոշի ստեղծումից առաջ բաշկիրական ազգայնական շարժման առաջնորդները որոշեցին ընդունել Բաշկուրդիստանի դրոշը որպես նրա պաշտոնական դրոշ:

Մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս անհրաժեշտության լուծման համար Բաշկիրական ԻԽՍՀ Նախարարների խորհուրդը հայտարարեց հանրապետական մրցույթ հանրապետության պետական խորհրդանիշների լավագույն նախագծի համար, որը պետք է ներկայացվեր մինչև 1991 թվականի փետրվարի 15-ը: Ավելի ուշ Բաշկիրական ԻԽՍՀ Նախարարների խորհրդի 1990 թվականի դեկտեմբերի 30-ի հրամանը հաստատեց մրցույթ անցկացնելու կարգի մասին կանոնակարգը, որով երկարաձգվեց դրոշի և զինանշանի էսքիզների ուրվագծերը ներկայացնելու ժամկետը մինչև 1991 թվականի մարտի 1-ը: Էսքիզները պետք է պատրաստված լինեն գունավոր հաստ թղթի վրա, նվազագույն չափը 30×20 սմ։ Էսքիզները պետք է կցվեին գրությամբ, որտեղ նշվում էին խորհրդանիշների չափերը և մանրամասն բացատրությունը: Պետական խորհրդանիշների լավագույն ձևավորման համար մրցույթի հաղթողներին նախատեսվում էր շնորհել չորս մրցանակ՝ յուրաքանչյուրը 3000 ռուբլի:[7]

Մի քանի ականավոր բաշկիր նկարիչներ ներկայացրեցին իրենց նախագծերը: Մ.Գ. Այուպովի նախագահությամբ մրցութային հանձնաժողովին է ներկայացվել մոտ 40 դրոշի նախագիծ: Մրցույթում հաղթել է «Քիթապ» հրատարակչության գեղարվեստական խմբագիր Ուրալ Մասալիմովը և Ուֆայի արվեստի դպրոցի ուսանող Ուլֆա Ասաբինան: Կուրայ ծաղիկը նախագծվել է Նիլ Խաբիբուլինի կողմից 1960-ական թվականներին:[8]

Դրոշի շերտերի կարգը փոխվեց 1991 թվականին այն բանից հետո, երբ Կոմի Հանրապետությունը Բաշկորտոստանի դրոշի նման դրոշ ընդունեց: Կանաչ և սպիտակ շերտերը փոխանակվեցին:[8]

Ընդունումը որպես պետական դրոշ[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի փետրվարի 25-ին Բաշկիրական ԻԽՍՀ-ն Բաշկիրական ԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից վերանվանվեց Բաշկորտոստանի Հանրապետություն: Նույն օրը ընդունվեց Բաշկորտոստանի Հանրապետության դրոշը:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայքեր[խմբագրել | խմբագրել կոդը]