Բաշկորտոստանի երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բաշկորտոստանի երաժշտություն, Բաշկորտոստանի հանրապետության պատմության ընթացում բնակություն հաստատած ժողովուրդների (բաշկիրներ, ռուսներ, թաթարներ, չուվաշներ, մարիներ, ուդմուրտներ, ուկրաինացիներ և այլք) երաժշտություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաշկիրների երաժշտական արվեստը խոր արմատներ ունի։ Բաշկիրական երգ-բանաստեղծական բանահյուսությունը բաղկացած է երկու խմբից.

  1. ժողովրդական արվեստի ստեղծագործություններ՝ տեքստային, բանաստեղծական սկզբունքի գերակայությամբ. «Կուզիյ Կուրպես և Մայանխիլու», «Ալպամիշա և Բարսինհիլու», «Ակբուզատ» (բաշկիրերեն՝ Аҡбуҙат - բաշկիրական ժողովրդական էպոս) հնագույն լեգենդները՝ կուբայիրների տեսքով․ կարճ բանաստեղծական ասերգություն երաժշտական գործիքի (օրինակ՝ կուրայ կամ դումբիր) ուղեկցությամբ։ Կուբայիրների բանաստեղծական տեքստը «արտասանվում է» երգեցիկությամբ։ Ռիթմը կարճ է, ասմունքային։ Կուբայիրի մեղեդիները ենթարկվում են յոթաչափ «կուբայիրյան չափածոյի» մետրիկային։
  2. էպիկական-բանաստեղծական բայետ ժանր, բանավոր ավանդույթի բանաստեղծական ստեղծագործություն է։ Բայետի հիմքը առավել հաճախ դրամատիկական սյուժեն է՝ պատմական կամ առօրյա իրադարձության, պայծառ, հերոսական անձնավորությունների մասին։ Բայետները, ինչպես կուբայիրները, կատարվում են երգեցիկ ասերգությամբ[1]։

Պատմական երգերն ու մեղեդիները ստեղծվել են բաշկիրական «Ուրալ Բատիր» էպոսի ծաղկման շրջանում («Սեմիրոդ», «Իսկենդեր», «Սուլթանբեկ», «Բոյագիմ խան»)։ 18-րդ դարում հայտնվեց պատմական երգերի մի նոր շերտ, որում հայրենիքի հայրենասիրական թեման և ազգային միասնությունը միահյուսվել են բողոքի բուռն մոտիվների և ճնշման ու գաղութացման դեմ պայքարի հետ (օրինակ՝ «Կոլոյի կանտոն»[2] երգերը , «Տաֆտիլաու»[3] և այլն)։

Պատմական երգը ակտիվորեն զարգացող ժանր լինելով՝ արտացոլում է բաշկիր ժողովրդի պատմության ամենակարևոր պահերը։ Կան երգեր Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունների, հեղափոխության, քաղաքացիական պատերազմի, հիշարժան օրերի մասին։

Երաժշտական ստեղծագործության ինքնուրույն խումբ են աղջիկների և կանանց մասին քնարական երգերը։ Օրինակ՝ «Տաշտուգայ», «Սալիմակայ», «Զյուլխիզյա», «Շաուրա» երգերը ներկայացնում են բաշկիրական քնարական մեղեդիների դասական կերպարներ։ բաշկիրական երաժշտության մեջ բավական զարգացած է սիրային քնարերգությունը։ Սիրային երգերն առանձնանում են մաքրաբարոյությամբ, սիրո զգացմունքի ու դրա կրողների բանաստեղծականացմամբ։

Առօեական երգերի շարքում կան խնջույքի, հյուրերի երգեր, երգիծական և կատակ երգեր, ինչպես նաև պարային երգեր։ Ինքնուրույն խումբ են կազմում օրորոցային երգերից և մանկական երգերը։ XIX դարի վերջին հայտնվեցին այսպես կոչված «զիմոգորների» (թափառաշրջիկների) երգերը, որոնք արտացոլում էին բաշկիրների աշխատանքն ու կենցաղը։

Խորհրդային իշխանության հաստատմամբ Բաշկիրիայում սկսվեց զարգանալ մասնագիտական մշակույթը։ Բացվեցին երաժշտական դպրոցներ, 1922 թվականին՝ երաժշտական ​​տեխնիկում, 1926 թվականին՝ Արվեստի տեխնիկում, 1932 թվականին՝ Ուֆայի երաժշտական դպրոց, 1932 թվականին՝ Մոսկվայի պետական կոնսերվատորիային առընթեր Բաշկիրական ստուդիան։ Առաջին մասնագիտական ստեղծագործություններից էին երգերն ու երգչախմբային երգերը, ինչպես նաև դրամատիկական թատրոնի ներկայացումների համար գրված երաժշտությունը։ 1940-ականներին բեմադրվեցին առաջին ազգային օպերաները՝ Վալեևի «Հակմար» (1940 , 2 -րդ անգամ 1943 թվականին՝ «Այխիլիու» անվամբ), Էյխենվալդի «Մերգեն» (1940) և «Աշկազար» (1944), Չեմբերջիի«Կարլուգաս» (1941), Զաիմովի և Սպադավեկիայի «Ակբուզատ» (1942), Մուրթազինի «Ազատ» (1949)[4]։

1964 թվականի սեպտեմբերին Ուֆայում անցկացվել է բաշկիրական երաժշտության շաբաթ։ Ուֆա էին ժամանել ՌԽՖՍՀ կոմպոզիտորների միության քարտուղարության անդամները, այդ թվում՝ Դմիտրի Շոստակովիչը։ Ցուցադրության ավարտին Շոստակովիչն ասել է, որ «... բաշկիրյան կոմպոզիտորների ստեղծագործական բարձր մակարդակն ինձ շատ ուրախացրեց։ Միևնույն ժամանակ, ես կցանկանայի մի շարք քննադատական դիտողություններ անել։ Բաշկիրիայի կոմպոզիտորները դեռ քիչ գործեր են ստեղծել մեր աշխատավոր դասի վերաբերյալ։ Նրանց [կոմպոզիտորների] առաջնային պարտականությունն է երգել նրա առօրյան, նրա նշանավոր աշխատանքային նվաճումները, նրա սխրանքները, և ես համոզված եմ, որ նրանք շուտով կտան այս պարտքը»։

Ժողովրդական երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զագիր Իսմագիլովի հուշարձանը Ուֆայում, իր անունը կրող Արվեստի պետական ակադեմիայի դիմաց, Բաշկորտոստանի օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի հարևանությամբ[5]

Բաշկիրական երաժշտության առանձնահատկություններից է մենաձայնությունը։ Տարատեսակներն են՝

  • ուզուն-կույ (Оҙон көй), երկար, ձգված մեղեդի, որը ներառում է լայնաձիգ մետրո-ռիթմիկ ազատ երգեր կամ իմպրովիզացիոն կառուցվածքի գործիքային մեղեդիներ
  • ուրտասա-կյույ, կիսաձգված մեղեդի
  • կիսկա-կյույ (Ҡыҫҡа көй ), կարճ մեղեդի, որը ներառում են արագ, հստակ կառուցվածքի ռիթմիկ շարժողական երգեր կամ պատկերավոր պիեսներ։ Կիսկա-կյույի շարքին պատկանող տարատեսակ գործիքային մեղեդիներից են զինվորականների պարերը ուղեկցող քայլերգերը՝
    • կիլանիպ-բեյեու, հերոսական պարերի հետ կապված մեղեդիներ
    • բեյեու-կյույ, քնարական և պարային մեղեդիներ
    • տակմակ, չաստուշկայի նման պարային երգ։

Բաշկիրների երգերն ու գործիքային մեղեդիները նման են բովանդակությամբ և երաժշտական և ոճական հատկանիշներով։ Բաշկիրների գործիքային ժողովրդական երաժշտությունը, որը ներկայացվում է մեղեդիներ կուրայի, ավելի հազվադեպ՝ կուբիզի, իսկ հետհեղափոխական շրջանում շրթհարմոնի և ջութակի վրա։ Երգերի և մեղեդիների կատարմանը հաճախ նախորդում է այս երգի կամ մեղեդու ծագման պատմության մասին լեգենդը (йыр тарихы) ։

Բաշկիրական ժողովրդական երաժշտության վոկալ և գործիքային ձևերի սերտությունը վկայում է երաժշտության ստեղծման այնպիսի ինքնատիպ տեսակի առկայությունը, ինչպիսին է «ուզլյաու» (эзлэу), որը մեկ երգչի կողմից երկձայն կատարելու հատուկ միջոց է, որը մի տեսակ նմանակում է կուրայ ժողովրդական գործիքի հնչյունին։

Ժողովրդական երգի դասական ժանրը ուզուն կույ խումբն է (ձգված դանդաղ երգեր և մեղեդիներ)։ Փաստորեն, «Ուզուն-կյուի» (езен кей) տերմինը ոչ միայն բնորոշում է մեղեդու տեսակը, այլ ժողովուրդը դրանով որոշում է ինչպես բուն մեղեդու ժանրային և ոճային առանձնահատկությունները, այնպես էլ դրա կատարման ոճը։ Լայն իմաստով, ուզուն կյույը ոճային և ժանրային տեխնիկայի մի համախումբ է, որը մշակվել է դարերի ստեղծագործական ​​պրակտիկայով, երբ մեղեդին ստեղծողը նաև դրա առաջին կատարողն էր, երբ իմպրովիզացիայի հմտությունը, ավանդույթի մշակած գեղագիտական նորմերի շրջանակներում, ընկած էր ժողովրդական արվեստի հիմքում։ Ավելի նեղ իմաստով, ուզուն կյույ նշանակում է դանդաղ, ձգված երգ կամ մեղեդի։ Ուզուն կյույ ոճով գործիքային մեղեդիներն առավել հաճախ երգերի տարբերակներ են՝ բավականաչափ առանձնահատուկ և իրենց ձևով զարգացած։

«Կիսկա-կյույ» (кыска кей), այսինքն կարճ երգ տերմինը սահմանում է ժողովրդական երգարվեստի շատ լայն շերտ, վոկալ մեղեդիներ և գործիքային մեղեդիներ կիսկա-կյույ ժանրի մեջ սովորաբար կապված են առօրյա և քնարական թեմաների հետ, բայց կան նաև պատմական թեմաներով կիսկա-կյույեր։

Ճիշտ այնպես, ինչպես ուզուն-կյույ տիպի երգերը, կիսկա-կյույ երգերն էլ ունեն իրենց առանձնահատկությունները, որոնք, հավանաբար, ձևավորվել են շատ երկար ժամանակահատվածում։ Կիսկա-կյույ հասկացությունը, ինչպես և կիզին-կյույը, ներառում է մեղեդու որոշակի ոճական առանձնահատկություններ և դրա կատարման բնույթը։

Ըստ իրենց բովանդակության և ժանրային առանձնահատկությունների, կիսկա-կյույ մեղեդիները կարելի է բաժանել մի քանի խմբերի։ Կիսկա կուի ոճով մի շարք երգեր ժողովուրդը կոչում է hалмаk кей, այսինքն՝ հանգիստ երգ։ Դրանք կատարվում են չափավոր տեմպերով, ունեն քնարական-մտահայեցող բնույթ, առավել հաճախ դրանցով երգում են բնության պատկերների մասին։ Օրինակ, «Տյույալյաս», «Կլոր լիճ», «Ստեպնոյ Էրկեյ» երգերը։

Բաշկիրական ժողովրդական երաժշտության բնորոշ գծերը ներառում են հետևյալը.

  • պատկերային-հուզական բովանդակայնություն[6]
  • ազգային երաժշտության ինտոնացիոն իդիոմներ (անցումներ, որոնք ներառում են բնորոշ ինտերվալներ, օրինակ, կվարտա անցումներ, որն առավել բնորոշ է օզոն-կյույին, կամ անցում մեծ վայրկյանի և փոքր տերցիայի
  • լադային միջոցներ (օրինակ՝ պենտատոնիկա)
  • տեմբրային օրինաչափություններ (կուրայի իմիտացիա ֆլեյտայով)
  • բանահյուսական նմուշներին բնորոշ զարգացման տեսակներ (քառատողային երգ և վարիացիոն սկզբունքներ, կրկնության, օսգինատության ձևեր)
  • մասնագիտական երաժշտական արվեստում վերարտադրված կամ իրագործված վոկալ և գործիքային երաժշտության ժանրեր (օրինակ՝ օզոն-կյույ, տակմակ և այլն)
  • կոմպոզիցիոն կառուցվածքներ (օրինակ՝ կրկնություն, պարբերականություն, պարբերականությունների զույգ և այլն)
  • մեղեդիների լայն շրջանակ, մեղեդու մեջ օկտավային թռիչքներ, երգի սկզբին բնորոշ տոնային տերցիայից դեպի կվինատա անցում, եռաձայն հնչյունների վրայով տերցիայի միջոցով կվինտայից դեպի հիմնական տոն ինտոնացիոն անցում, ներբառային երգեցողություն։

«Արևելյան երաժշտության» բնորոշ գծեր ունեցող բաշկիրական երաժշտության առանձնահատկություններից են սգերգումը, օռնամենտիկան, սեկվենցիան, օստինատոն։ Միևնույն ժամանակ, կոմպոզիտոր Գ. Սվիրիդովը, որը Հայրենական մեծ պատերազմի տարիներին ապրել է Բաշկորտոստանում (Բիրսկ քաղաքում), համարում էր, որ բաշկիրական երաժշտությունը արմատապես տարբերվում է բոլոր թյուրք և արևելյան ժողովուրդների երաժշտությունից և իր բնույթով ամենամոտն է կելտական ժողովուրդների պենտատոնիկային[7]։

Բաշկիրական ժողովրդական երգերի ուսումնասիրմամբ և ձայնագրմամբ զբաղվել են արվեստի քննադատներ Իգնատևը, Ա. Ն. Օվոդովը, Գ. Խ. Ենիկեևը և այլք։ Ուրալի մահմեդականների երաժշտության և երգերի հավաքածուները հրատարակել են Ս. Գ. Ռիբակովը, Մ. Ի. Սուլթանովը։ Ուֆայի «Գալիա» մեդրեսեում երաժշտություն էին ուսումնասիրում (ուսուցիչ՝ Վարշավայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Վ. Կլեմենտց), ստեղծվեց երգչախումբ և նվագախումբ։

Բաշկիրական երաժշտական ֆոլկլորի ամենահին ժանրերը ներառում են էպիկական կուբաիրներ (բիլինա) և բաիտներ (սյուժետային երգ-պատում), ինչպես նաև հարսանեկան ծիսական երգերը (сенляу) և հերոսապատումները (теляк)։ Ձգված երգերը (озон-кой) առանձնանում են երգեցողության լայնությամբ, մետրոռիթմիկ ազատությամբ, մեղեդային օռնամենտիկայի հարստությամբ։ Մեղեդայի շուտասելուկի վրա են հիմնված կառուցվածքով պարզ և ռիթմիկ պատկերները, արագ և կարճ երգերը (кыска-кой)։ Իրենց երաժշտական բնույթով և կոմպոզիցիայով,կիսկա-կյույին են հարում բիյու-կյույ (бию-кой) մեղեդիներով, որոնք ուղեկցում են ռազմաշունչ, պատկերավոր (калынып-бию), քնարական, կատակային, հարսանեկան պարեր և տակ-մակ՝ այսպես կոչված, պարային երգեր, որոնք չաստուշկա են հիշեցնում։

Օռնամենտիկա կամ զարդհնչյունայնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրայ երաժշտական գործիքով կատարում

Բաշկիրական երաժշտության մեջ մեղեդին զարդարելու համար լայնորեն օգտագործվում են կարճ տևողությամբ հնչյուններից մեղեդային անցումներ, որոնք նշանակվում են օռնամենտիկա եզրույթով։ Այն ներառում է մելիզմներ, տիրատներ[8], պասսաժներ[9], կոլորատուրա, ֆիգուրացիաներ[10], ֆիորիտուռաներ[11]։ Օռնամենտիկան երբեմն նկարագրվում են նոտաներով, որոնք նշվում են հատուկ նշաններով, չեն նշվում գրություններում և իմպրովիզացված են կատարողի կողմից։

Բաշկիրական ժողովրդական երաժշտության մեջ ձայնային և գործիքային իմպրովիզացիան բաշկիրական մեղեդիների կարևոր մասն է։ Բաշկիրական օռնամենտիկան, ի տարբերություն կատարման պարզ վիրտուոզության, իր հիմքում ունի որոշակի բովանդակություն է և պայմանավորված է կատարողի հմտությամբ։

Օռնամենտիկայի տեխնիկան ավելի արտահայտիչ է կուրայով։ Կուրայի համար գրված նոտավորումը չի արտացոլում նրա բոլոր հնարավորությունները։ Կուրայի նվագում օգտագործվում են տարբեր տեսակի մելիզմներ.

  • ֆորշլագներ («Բուրանբայ», «Զյելխիզյա» (Зөлхизә), «Սիբայ», «Ուրալ» և այլ ժողովրդական ստեղծագործությունները կատարելիս)
  • ֆերմատա (ձայնի ձգում կամ դադար)
  • արտաբերման ստվերագծային տարբերակում՝ մեղեդիներում կուլմինացիոն հատվածները նշելու համար («Գուլնազիրա», «Բայկ» ստեղծագործություններում)։

Բաշկիրական երաժշտության մեջ առանձնանում են օռնամենտների հետևյալ տեսակները.

  • ուզլյաու և օբերտոնալ տրանսֆորմացիա
  • ձայնանմանակող պատկերներ (կռունկների ճիչ, զանգակներ հաջորդական ձայն, սմբակների դոփյուն)։

Ակադեմիական երաժշտություն

Ուսումնական հաստատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուֆայի արվեստի ուսումնարան (գլխավոր մուտք)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «БӘЙЕТ»։ bashenc.online։ Վերցված է 2021-04-25 
  2. «Ҡолой кантон»։ kitaplong.ru։ Վերցված է 2021-04-25 
  3. «“ТӘФТИЛӘҮ”, башҡ. халыҡ йыры»։ bashenc.online։ Վերցված է 2021-04-25 
  4. «Творчество Музыкальная культура»։ lib.a-grande.ru։ Վերցված է 2021-04-25 
  5. «В Уфе открыли памятник выдающемуся композитору Загиру Исмагилову»։ www.bashinform.ru (ռուսերեն)։ 2008-10-18։ Վերցված է 2021-04-26 
  6. Русские композиторы и Башкирия — автореферат и диссертация по искусствоведению. Скачать бесплатно полный текст автореферата диссертации на тему Музыкальное искусство
  7. И. И. Бакке Георгий Свиридов и Башкортостан // Ватандаш : общественно-политический, научно-популярный и художественный ежемесячный журнал. —Уфа, 2008. — № 10. — С. 182—186.
  8. «ТИРАТА в музыкальной энциклопедии»։ www.music-dic.ru։ Վերցված է 2021-04-25 
  9. «Пассаж - История музыки - Music - music-forum»։ music-forum.clan.su։ Վերցված է 2021-04-25 
  10. «ЭСБЕ/Фигурация — Викитека»։ ru.wikisource.org (ռուսերեն)։ Վերցված է 2021-04-25 
  11. «Фиоритура - это... Что такое Фиоритура?»։ Словари и энциклопедии на Академике (ռուսերեն)։ Վերցված է 2021-04-25 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • С. Г. Рыбаков «Музыка и песни уральских мусульман с очерком их быта» (СПб., 1897)
  • Сборник М. И. Султанов «Башкирские и татарские мотивы» (Саратов, 1916).
  • Сборник народных песен «Мусульманские песни» (в том числе ок. 50 баш.), А. Т. Гречанинов, Лейпциг, изд. Т. Беляева.
  • Башкирские народные песни, сост. X. Ф. Ахметов, Л. Н. Лебединский, А. И. Харысов, Уфа, 1954.
  • Сборник «Союз композиторов Республики Башкортостан. Очерки жизни и творчества», Уфа. 2009.
  • Башкортостан. Краткая энциклопедия под ред. Р. З. Шакурова Уфа, изд-во։ «Башкирская энциклопедия», 1996 г.
  • Очерки по культуре народов Башкортостана. Сост. Бенин В. Л. Уфа, изд-во։ Китап, 1994 г.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]