Բանվորի մահը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բանվորի մահը
անգլ.՝ Workingman's Death
Երկիր Ավստրիա
 Գերմանիա
Ժանրվավերագրական ֆիլմ[1][2]
Թվական2005 և ապրիլի 27, 2006[3]
Լեզուգերմաներեն, ռուսերեն, անգլերեն, պարսկերեն, ինդոնեզերեն, յորուբա, Փաշտու և հյուսիսային չինարեն
ՌեժիսորՄիխայել Գլավոգեր[1][4][5][…]
ՊրոդյուսերՊեպե Դանկվարտ, Էրիխ Լակներ և Mirjam Quinte?
Սցենարի հեղինակՄիխայել Գլավոգեր
ՕպերատորՎոլֆգանգ Տալեր
ԵրաժշտությունՋոն Զորն
ՄոնտաժՄոնիկա Վիլլի
Պատմվածքի վայրՈւկրաինա
ԿինոընկերությունArte
Տևողություն126 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Բանվորի մահը» (անգլ.՝ Workingman's Death), Միխայիլ Գլավոգերի փաստագրական ֆիլմը, որն էկրան է բարձրացել 2005 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը 21-րդ դարի աշխատանքի հինգ պատմություն է։ Առաջին պատմության գործողությունները («Հերոսներ») տեղի են ունենում ուկրաինական Դոնբասում, որտեղ անգործ տղամարդիկ և կանայք ստիպված են ռիսկային պայմաններում ինքնուրույն ածուխ հանել լքված ածխահորից, որպեսզի փոքր-ինչ բավարարեն իրենց ընտանեկան պայմանները։ Երկրորդ մասը («Սպիրիտները») նվիրված է Ինդոնեզիայի աշխատողներին։ Երրորդ պատմությունը («Առյուծներ») պատմում է Նիգերիայի քաղաքներից մեկում գտնվող խոշոր սպանդանոցի մասին։ Պորտ Հարկորտում ամեն օր ուղղակի գետնի վրա մորթում են շատ կովեր ու այծեր, որոնց դիակներն այրում են կրակի վրա և առանձնացնում։ Չորրորդ մասը («Եղբայրներ») նվիրված է Պակիստանում՝ Գադանում գտնվող ձեռնարկության գործունեությանը, որն զբաղվում էր հին նավերի դուրսգրմամբ։ Հինգերորդում («Ապագա») ներկայացվում է Լյաոնինայի մետալուրգիական գործարաններից մեկում չինական մետալուրգների աշխատանքները։ Ցույց է տրվում զվարճանքների պարկը գերմանական Դույսբուրգում հիմնված փակ պողպատե ձեռնարկությունում։

Մրցանակներ և անվանակոչություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 - Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ լավագույն ֆիլմի համար (Միխայիլ Գլավոգեր)
  • 2005 - Ջոն Գրիրսոնի անվան մրցանակ Լոնդոնի կինոփառատոնի լավագույն ֆիլմի համար (Միխայիլ Գլավոգեր)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]