Բանջի թռիչք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցատկի պահին

Բանջի կամ բանգի թռիչքները (անգլ.՝ Bungee jumping) կատարվում են բարձր կառույցից՝ առաձգական պարանին ամրացված[1][2]։ Սովորաբար բարձր կառույցները լինում են շենքեր, կամուրջներ կամ ամբարձիչ կռունկներ, սակայն այն հնարավոր է իրականացնել նաև շարժական օբյեկտներից՝ օրինակ ուղղաթիռից կամ օդապարիկից։ Սարսուռը առաջանում է ընկնելու պահին[3]։ Այն պահին, երբ անձը թռիչք է կատարում, պարանը ձգվում է և թռչողը նորից ետ է գնում։ Այս գործողությունը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև կինետիկ էներգիան ավարտվում է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ բաջի թռիչք իրականացվել է 1979 թվականի ապրիլի 1-ին, Բրիստոլում` 250 ոտնաչափ բարձրություն ունեցող Քլիֆտոն կամրջից` Օքսֆորդ համալսարանի «Վտանգավոր սպորտաձևերի ակումբի» անդամների մասնակցությամբ[4]։ Այնուհետև թռիչքի մասնակիցներին ձերբակալեցին, սակայն նրանք շարունակում էին թռիչքներ կազմակերպել։ 1982 թվականից ի վեր նրանք թռչում էին ամբարձիչ կռունկներից և օդապարիկներից։ Բանջիի կոմերցիոն թռիչքները սկսեցին իրականացվել 1986 թվականից Նոր Զելանդիայում, իսկ առաջին թռչողը Հակեթն էր[5]։ Դրան հաջորդող տարիների ընթացքում Հակեթը կազմակերպեց մի շարք թռիչքներ՝ գրավելով հասարակության հետաքրքրությունը։ Նա ստեղծեց աշխարհում բանջիի առաջին մշտական կոմերցիոն վայրը՝ «Կավարաու Բրիդջ Բանջի»-ն[6]։ Մինչ այժմ Հակեթը համարվում է աշխարհի ամենամեծ կոմերցիոն օպերատորներից մեկը։ 1980 թվականից սկսած իրականացվել է մի քանի միլիոնի հասնող բանջիի թռիչքներ։ Ինչպես բոլոր սպորտաձևերում, այստեղ նույնպես հնարավոր են վնասվածքներ, նույնիսկ մահվան ելքով։ Սովորաբար հիմնական պատճառը չափազանց երկար պարանի գործածությունն է։ Պարանի երկարությունը պետք է ավելի կարճ լինի թռիչքի պլատֆորմից, որպեսզի պարանի ձգվելու համար տեղ լինի։ Երբ պարանը հավաքվում է, այնուհետև ձգվում, նրա լարվածությունը աստիճանաբար մեծանում է։ Սկզբնապես լարվածությունը ավելի փոքր է թռչողի քաշից, այդ պատճառով թռչողը շարունակում է ներքև սլանալ։ Գալիս է մի պահ, երբ լարվածությունը հավասարվում է թռչողի քաշին և արագությունը հավասարվում է զրոյի։ Այնուհետև թռչողը հակառակ ուղղությամբ է սլանում և ինչ որ պահի ունենում է զրոյական ուղղահայաց արագություն։Աֆրիկայում առաջին անգամ բաջի թռիչքներ կազմակերպվել են 1990 թվականին՝ Բլուկրանս գետի կամրջից։ Բլուկրանս գետի կամրջից իրականացված բանջիի թռիչքները 1997 թվականից իրականացվում են Ֆեյս Ադրենալինի կողմից և այն համարվում է աշխարհում կոմերցիոն բանջիի ամենաբարձր կետը[7]։


Բանջի բառի ծագումնաբանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանջին Արևմտյան երկրների անգլերենի դիալեկտ է, որը նշանակում է «ամենը, ինչ հաստ և ճզմված է» (James Jennings, Observations of Some of the Dialects in The West of England", 1825)։ 1930-ականներին այս տերմինը կիրառվում էր ռետինե ջնջիչների համար։

Սարքավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանջիում առաջին անգամ օգտագործվել է առաձգական պարան, որը մինչ այժմ օգտագործվում է. գործարանային արտադրության հյուսված, բրդոտ պարան։ Պարանը կազմված է բազմաթիվ լատեքսային ճյուղերից, որոնք արտաքինից պարփակված են կոշտ արտաքին ծածկույթով։ Հյուսված ծածկույթը ապահովում է զգալի ամրություն։ Օրինակ Հակեթը և հարավային կիսագնդի որոշ օպերատորներ նախընտրում են առանց հյուսերի լատեքսային պարան։ Սա ավելի փափուկ, երկար ցատկ է ապահովում և կարող է տան պայմաններում ստեղծվել։

Ամենաբարձր թռիչքը[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի օգոստոսին Հակեթը Մակաու աշտարակից(233 մետր)կատարեց աշխարհի ամենաբարձր թռիչքը՝ SkyJump։ Սակայն այն չհամարվեց աշխարհի բանջիի ամենաբարձր թռիչքը։ 2006 թվականի դեկտեմբերի 17-ին Մակաու աշտարակից սկսեցին իրականացնել բանջի թռիչքներ, որը դարձավ աշխարհում կոմերցիոն բանջիի ամենաբարձր թռիչքների կետը՝ համաձայն Գինեսի գրքի տվյալների։ Մակաու Թաուըր բանջին ունի "ուղեցույց մալուխ" համակարգ, որը սահմանափակում է ճոճվելը, սակայն ոչ մի ազդեցություն չունի վայրէջքի արագության վրա։ 2002 թվականի մայիսի 26-ին Ջիրի Ստոլին (Էքստրեմալ սպորտաձևեր, Չեխիա) Չեխիայի ամենաբարձր կետից թռիչք է կատարում։ Հաջորդ թռիչքը տեղի է ունեցել 220 մետր բարձրությունից։ Այն իրականացվել է առանց "ուղեցույց մալուխի" Վերզասկա Դամում, Շվեյցարիա։ Այդ տեսարանը օգտագործվել է Ջեյմս Բոնդ, "Ոսկե աչք" ֆիլմի սկզբում։ Բլուկրանս Բրիջ Բանջին 216 մետր բարձրություն ունի և սկսել է գործածվել 1997 թվականից ի վեր։ Այն համարվում է կոմերցիոն բանջի կամուրջներից ամենաբարձրը[7]։ Գինեսի գրքում արձանագրվում են միայն այն թռիչքները, որոնք կատարվում են ֆիքսված օբյեկտներից՝ երաշխավորելու ճշգրտության չափանիշները։ Սակայն 1989 թվականին Ջոն Կոկլեմենը ռեկորդ արձանագրեց՝ թռչելով օդապարիկից՝ 670 մետր բարձրությունից, իսկ Էնդրյու Սալիսբըրին թռչեց ուղղաթիռից՝ 2700 մետր բարձրությունից։ Կոլորադոյում իրականացվել է մի թռիչք, որը համարվում է բոլոր թռիչքներից ամենաբարձրը։ Բարձրությունը 321 մետր էր և իրականացվել է Ռոյալ Գորջ կամրջից։

Բանջին ժամանակակից մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանջիի թռիչքներ իրականացվել են մի շարք ֆիլմերի նկարահանումների համար։ Օրինակ 1995 թվականին լույս տեսած Ջեյմս Բոնդ, "Ոսկե Աչք" ֆիլմի սկզբում Բոնդը բանջիով թռչում է ամբարտակի եզրից Ռուսաստանում (իրականում ամբարտակը Շվեյցարիայում էր գտնվում)։ "Սելենա" ֆիլմում, Սելենայի դերակատար Ջենիֆեր Լոպեզը բանջի թռիչք է կատարում կառնավալի ժամանակ։

Բանջիի տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնանետիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնանետիչ բանջիի ժամանակ թռչողը սկսում է գետնից[8]։ Պարանը ձգվում է, հետո թուլանում և ցատկողին նետում է օդ։ Այս թռիչքների ժամանակ սովորաբար օգտագործում են վերամբարձ կռունկ։

Զույգ աշտարակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

"Զույգ աշտարակները" նման են 2 թեք պարանների։ Երկու աշտարակներին ամրացված է պարան, որը ուղղորդում է ցատկողին։ Երբ որ պարանները ձգվում են, ցատկողին բաց են թողնում և նա թռչում է վերև[9]։

Տրամպլին[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանջի տրամպլինի դեպքում օգտագործվում են տարրեր բանջիից և տրամպլինից։ Գործողությունը սկսվում է տրամպլինից, որի վրա կանգնում է ցատկողը՝ հատուկ սարքավորումներով ամրացված, որոնք բանջիի պարաններով միացված են տրամպլինի երկու կողմերին։ Սկզբում բանջիի պարանները ձգվում են՝ սովորականից ավելի բարձր ցատկ ապահովելով։

Վազք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանջի վազքի ընթացքում թռիչքը նման չէ բանջիի մյուս թռիչքներին։ Մասնակիցը ամրացված է բանջիի պարաններով ռելսերի, որոնց երկայնքով պետք է վազի։ Բանջի վազքեր հաճախ իրականացվում են տոնավաճառների և կառնավալների ժամանակ և ավելի շուտ տարածված է երեխաների շրջանակում։

Բանջի թռիչքներ զառիվայրից[խմբագրել | խմբագրել կոդը]

Զառիվայրից բանջի թռիչքներ իրականացնելիս երկու պարաններ ամրացվում են ցատկողին հագցված իրանակալից։ Բանջիի պարաններն էլ իրենց հերթին ամրացված են պողպատե մալուխների։ Նախքան թռիչքը մասնակիցը հեծանիվ, սահնակ կամ դահուկ է քշում։

Ապահովություն և հնարավոր վնասներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանջի թռիչքների հետևանքով առաջացած վնասվածքները լինում են երկու տեսակի՝ սարքավորումների պատճառով առաջացած անհաջողությունների հետևանքով և ապահովության միջոցառումներից անկախ։ Առաջին դեպքում վնասվածք կարող է առաջանալ, եթե ապահովության համար ամրացված ամրակալը պոկվում է, պարանի առաձգականության վերաբերյալ սխալ հաշվարկ է կատարված կամ երբ պարանը համապատասխանորեն միացված չէ թռիչքի պլատֆորմին։ Վնասվածքները, որոնք առաջանում են անկախ ապահովության չափորոշիչների, սովորաբար կապված են վախի պատճառով առաջացած ներանոթային ճնշման հետևանքով։ Ամենատարածված վնասվածքներից է աջքի վնասվածքը[10][11][12][13][14]։ Եթե ցատկողի պարանոցը կամ մարմինը խճճվում է պարանների մեջ, այդ ժամանակ կարող է շատ լուրջ վնասվածք առաջանալ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. AJ Hackett (2008 Welcome to Cairns Արխիվացված 2010-01-28 Wayback Machine. Retrieved on 17 October 2008.
  2. Jungle Bungy Jump (2008). Phuket Thailand. Retrieved on 17 October 2008.
  3. Kockelman JW, Hubbard M. Bungee jumping cord design using a simple model. Sports Engineering 2004; 7(2):89-96
  4. Aerial Extreme Sports (2008). History of Bungee Արխիվացված 2011-07-28 Wayback Machine. Retrieved on 17 October 2008.
  5. «Can you Hackett?». Unlimited - Inspiring Business. 2004 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2010 թ․ հուլիսի 20-ին.
  6. «AJ Hackett Bungy». Bungy.co.nz. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 18-ին.
  7. 7,0 7,1 My Destination Website Արխիվացված 2012-07-01 Wayback Machine, retrieved 26 April 2012
  8. «Bungee Rocket BASE Jump - Wow!».(չաշխատող հղում)
  9. «Types of Bungee Jumps». BungeeZone.com. Վերցված է 2012 թ․ հունիսի 23-ին.
  10. Krott R, Mietz H, Krieglstein GK. Orbital emphysema as a complication of bungee jumping. Medical Science Sports Exercise 1997;29:850–2.
  11. Vanderford L, Meyers M. Injuries and bungee jumping. Sports Medicine 1995;20:name="ReferenceB">van Rens E. Traumatic ocular haemorrhage related to bungee jumping. Br J Ophthalmol 1994;78:948
  12. Chan J. Ophthalmic complications after bungee jumping. Br J Ophthalmol 1994;78:239
  13. Filipe JA, Pinto AM, Rosas V, et al. Retinal complications after bungee jumping. Int Ophthalmol 1994–95;18:359–60
  14. Jain BK, Talbot EM. Bungee jumping and intraocular haemorrhage. Br J Ophthalmol 1994;78:236–7.