Բանանի էկվիվալենտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բանանի էկվիվալենտ հասկացություն, օգտագործվում է միջուկային էներգիայի կողմնակիցների կողմից[1][2], այն բնութագրում է ռադիոակտիվ աղբյուրի գործունեությունը՝ այն համեմատելով բանանի կալիումի իզոտոպների մեջ պարունակվող կալիում-40-ի ակտիվության հետ։

Սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաթիվ սննդային ապրանքներ բնության կողմից օժտված են ռադիոակտիվությամբ և պարունակում են կալիում-40։ Կալիումի մեկ գրամում միջինում մեկ վայրկյանում քայքայվում է 32 հատ կալիում-40 (32 բեքերել կամ 865 կյուրի)։ Բանանի էկվիվալենտը սահմանում է նյութի ակտիվությունը, որը օրգանիզմ է մտնում մեկ բանան ուտելով։

Ռադիոակտիվ նյութերի արտահոսքը ատոմային էլեկտրակայաններում չափվում են պիկոկյուրիներով։ Համեմատելով այս գործունեությունը բանանի մեջ պարունակվող ռադիոիզոտոպների գործունեության հետ, թույլ է տալիս ենթագիտակցորեն գնահատել նման արտահոսքերի ռադիոակտիվ վտանգի աստիճանը, չնայած ռադիոակտիվ իզոտոպների տարբեր չափաբաժնի գործոնների, նման համեմատությունը թույլ չի տալիս չափել ռիսկի իրական մակարդակը։ Միջինում բանանը պարունակում է 0,42 գրամ կալիում[3]։ Բանանի մեջ պարունակվող ռադիոիզոտոպների ակտիվությունը հասնում է 3200 պիկոկյուրի՝ մեկ կիլոգրամ բանանում(130 բեքերել) կամ ավելի ստույգ 520 պիկոկյուրի (19բեքերել) 150 գրամ բանանում[4]։ Էկվիվալենտային չափաբաժինը 365 հատ բանանի մեջ պարունակում է 3,6 միլիբեր կամ 36 միկրոզիվերտ (մոտավորապես 0․1 միլիբեր մեկ բանանում)։ Բանանի ռադիոակտիվությունը բազմիցս առաջացրել է անօրինական ճանապարհով ռադիոակտիվ նյութերի արտահանումը դեպի ԱՄՆ կանխող սարքի՝ «դետեկտորների իոնացնող ճառագայթման» մոտ կեղծ տագնապներ[5][6][7]։

Համեմատություն Թրի-Մայլ-Այլենդի աէկ-ի վթարի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրի-Մայլ-Այլենդի ատոմակայանի վթարից հետո ԱՄՆ-ի միջուկային էներգիայի հանձնաժողովը տեղի կովերի կաթում հայտնաբերեց յոդ-131՝ 20 պիկոկյուրի մեկ լիտրում[8]։ Այս ռադիոակտիվությունը զգալիորեն քիչ է, քան սովորական բանանում[9]։ Այսպիսի կաթի մեկ բաժակը պարունակում է 1/75 բանանի էկվիվալենտ։

Սննդի բնական ռադիոակտիվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր բնական սննդամթերքները պարունակում են շատ քիչ ռադիոակտիվ իզոտոպներ։ Միջինում մարդը սննդի միջոցով տարեկան ստանում է մոտ 40 միլիբեր ճառագայթման չափաբաժին, ինչը կազմում է տարեկան ընդհանուր չափաբաժնի 10% -ը[10]։ Որոշ մթերքների բնական ճառագայթման չափաբաժինները միջինից բարձր են։ Այդ սննդամթերքներից են կարտոֆիլը, լոբին, ընկույզը և արևածաղկի սերմերը[11]։ Համեմատաբար ավելի բարձր մակարդակ է նկատվում բրազիլական ընկույզի մեջ(ռադիոակտիվ նուկլիդների պարունակության պատճառով 40 կալիում, 226 ռադիում, 228 ռադիում), որի ռադիոակտիվությունը կարող է հասնել 12 000 պիկոկյուրի մեկ կիլոգրամում(450 բեքերել 1 կիլոգրամում)[12][13]։

Հոմեոստատիկ առարկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իհարկե[14], բանան ուտելը չի բարձրացնում մարմնում ճառագայթահարման մակարդակը, քանի որ բանանից ստացված ավելորդ կալիումը դուրս են բերում օրգանիզմից էկվիվալենտային իզոտոպները նյութափոխանակության ժամանակ։Մարդու մարմնում կալիումի ընդհանուր պարունակությունը գնահատվում է 2,5 գրամ մարմնի քաշի համար[15] կամ 175 գրամ 70 կիլոգրամ ունեցող մարմնում։Կալիումի այդպիսի քանակությունը ունի մոտ 4-5 հազար բեքերել(մոտ 3000 բեքերել ավելի քան ածխածնի իզոտոպում)[16][17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. University of Nevada, Reno. X — Ray and Accelerator Radiation Safety Program
  2. Weston, Luke. (2007-07-25) banana dose " Physical Insights. Enochthered.wordpress.com. Retrieved on 2010-10-19.
  3. «How Much Potassium in a Banana | Chiquita® Banana Potassium». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 12-ին.
  4. CRC Handbook on Radiation Measurement and Protection, Vol 1 p. 620 Table A.3.7.12, CRC Press, 1978
  5. Issue Brief: Radiological and Nuclear Detection Devices. Nti.org. Retrieved on 2010-10-19.
  6. Don't go nuclear over a banana - seattlepi.com
  7. Why Is This Cargo Container Emitting So Much Radiation? | Wired Magazine | Wired.com
  8. A Brief Review of the Accident at Three Mile Island Արխիվացված 2011-10-10 Wayback Machine
  9. При этом стакан такого молока содержит 5 пКи ≈ 0,19 Бк иода-131, что при учёте дозового коэффициента, равного 0,76 мкЗв/Бк для перорального приёма 131I, соответствует увеличению дозы внутреннего облучения на 0,14 мкЗв; это примерно в 1300 раз меньше среднегодовой эффективной эквивалентной дозы внутреннего облучения от калия-40 в организме, равной в среднем 180 мкЗв.
  10. Radiation. Risks and Realities, US Environmental Protection Agency.
  11. «アーカイブされたコピー» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 6-ին.
  12. Brazil Nuts. Orau.org. Retrieved on 2010-10-19.
  13. Natural Radioactivity Արխիվացված 2015-02-05 Wayback Machine. Physics.isu.edu. Retrieved on 2010-10-19.
  14. Maggie Koerth-Baker (2010 թ․ օգոստոսի 27). «Bananas are radioactive — But they aren't a good way to explain radiation exposure». BoingBoing. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 20-ին.
  15. Thomas J. Glover, comp., Pocket Ref, 3rd ed. (Littleton: Sequoia, 2003), p. 324 (Կաղապար:LCCN); Geigy Scientific Tables, Ciba-Geigy Limited, Basel, Switzerland, 1984.
  16. Are Our Bodies Radioactive? / Health Physics Society, 2014: «The potassium content of the body is 0.2 percent, so for a 70-kg person, the amount of 40K will be about 4.26 kBq.»
  17. Radiation Information Network’s Radioactivity in Nature Արխիվացված 2015-02-05 Wayback Machine / Idaho University «Natural Radioactivity in your body» (ICRP 30 data)