Բաղեղ կոլխիդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բաղեղ կոլխիդյան
Hedera colchica0.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Քարաբեկածաղկավորներ
Ընտանիք Կոկռոշազգիներ
Ցեղ Հաղարջենի
Տեսակ Բաղեղ Կոլխիդյան
Լատիներեն անվանում
Hedera colchica C. Koch


Բաղեղ Կոլխիդյան (լատ.՝ Hedera colchica C. Koch), կոկռոշազգիների ընտանիքի, հաղարջենի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հզոր, խոշորատերև, լիանանման թուփ է, որը, մագլցելով, հասնում է մինչեւ 30 մ բարձրության։ Հոռաշիվերը բարակ են, կրում են ծծիչ արմատներ։ Պտղաբերողները ավելի հաստ են, ծածկված դեղնավուն մազմզուկներով։ Տերևները հաստ են, պարզ, ամուր, կաշվեկերպ, մինչեւ 20 սմ երկարությամբ, 1 7 սմ լայնությամբ, մուգ կանաչ, անփայլ, վերևի կողմից՝ մերկ, ներքևից ծածկված ցրված, թեփուկանման մազմզուկներով, յուրահատուկ հոտով։ Հոռաշիվերի և պտղաբերող ճյուղերի վրա տերևները խիստ տարբեր ձև ունեն։ Հոռաշիվերի վրա դրանք ձվաձև են կամ կլորաձվաձև, երբեմն՝ ռոմբաձվաձև, սեպաձև, սրտաձև կամ կտրված հիմքով, կարճ սրածայր, ամբողջական, երբեմն 3 (հազվադեպ 5) բլթականի։ Պտղաբերող շիվերի վրա դրանք ամբողջական են, ավելի նեղ, ձվաձևից եւ շեղանկյունաձվաձևից մինչև նշտարաձև և նեղ շեղանկյունաձև, կարճ կամ երկար սրագագաթ։ Հովանոցները կազմված են 12—35 ծաղիկներից։ Ծաղկի բոլոր մասերը ծածկված են դեղնագորշավուն մազմզուկներով։ Ծաղիկները երկսեռ են։ Պսակաթերթիկները երկարավուն, ձվաձև են, սրածայր։ Առէջները մի փոքր կարճ են պսակաթերթիկներից։ Պտուղը սև է, 1 —1,3 մմ տրամագծով, յուրահատուկ հոտով, 2—5 սերմերով։ Ծաղկում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, պտուղները հասունանում են հաջորդ տարվա գարնան և ամռան ընթացքում։ Էկոլոգիական խումբը' V: Մշակության հավանական շրջանները' 9—10, 20 ա:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կովկասում (Նախակովկաս, Լաբե գետի երկարությամբ), արեւմտյան Անդրկովկասում, Տուապսեից մինչև Բաթում, Լազիստան, արևելքում մինչև Սուրամի լեռնաշղթան: [1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 157։