Սուրամի լեռնաշղթա
Jump to navigation
Jump to search
Սուրամի լեռնաշղթա, Լիխիի լեռնաշղթա, Մեսխիի լեռնաշղթա, գտնվում է Վրացական ԽՍՀ-ում։ Միացնում է Մեծ և Փոքր Կովկասները, բաժանում Կոլխիդայի դաշտավայրը Կուրի իջվածքից։ Բարձրությունը՝ մինչև 1926 մետր։ Կազմված է գրանիտներից, բյուրեղային թերթաքարերից և տուֆային նստվածքներից։ Լանջերը ծածկված են լայնատերև անտառներով։ Առավել ցածր լեռնանցքը Սուրամի լեռնանցքն է (949 մետր)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 202)։ ![]() |