Բահա Տահեր
Բահա Տահեր արաբ. بهاء طاهر | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1935 թվականին[1] [2] |
Ծննդավայր | Կահիրե, Եգիպտոս |
Վախճանվել է | հոկտեմբերի 27, 2022[3] |
Վախճանի վայր | Կահիրե, Եգիպտոս |
Մասնագիտություն | հեղինակ, թարգմանիչ, գրող |
Լեզու | արաբերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Faculty of Arts Cairo University? (1956) |
Ուշագրավ աշխատանքներ | al-Ḥubb fī al-manfá? և Wāḥat al-ghurūb? |
Պարգևներ |
Բահա Տահեր (արաբ. بهاء طاهر, անգլ. Bahaa Taher. 1935 թվական, Կահիրե, Եգիպտոս), եգիպտացի գրող, 2008 թվականի «Արաբական գրականության միջազգային մրցանակի» դափնեկիր (International Prize for Arabic Fiction):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բահա Տահերը ծնվել է 1935 թվականին Կահիրե քաղաքում (Եգիպտոս)[4]։
Ավարտել է Կահիրեի համալսարանի բանասիրական ֆակուլտետը, սկսել է աշխատել «Radio 2»-ում։
Առաջին 1964 թվականին հրատարակել է հենց իր ստեղծագործությունը (մի փոքրիկ պատմություն)։
Բահը պատկանում էր 1960-ական թվականներին Եգիպտոսում գրական գործընթացի ձախակողմյան ավանգարդին և եղել է այսպես կոչված «Պատկերասրահ 68» խմբի (գրական ամսագրի անվանումը) աստղերից մեկը։
Թահերին կորցրեց աշխատանքը ռադիոյում՝ իշխանություններին սուր քննադատելու համար, և 1970-ական թվականներին իր աշխատանքները չհրատարակեց (Սադաթ նախագահի օրոք)։
1981 թվականին գրականագետը տեղափոխվեց Ժնև (Շվեյցարիա), որտեղ աշխատում էր որպես ՄԱԿ-իթարգմանիչ։
Շատ տարիներ պարտադրված արտագաղթից հետո, Բահա Տահերը վերադարձավ հայրենիք` Եգիպտոս, և անմիջապես ընդգրկվեց եգիպտական մշակույթի և գրականության պրոցեսի մեջ։ Ժամանակակից Եգիպտոսում Բահա Տահերը բավականին հայտնի անձնավորություն է, նրա մասին գրում են հոդվածներ, նկարում են ֆիլմեր ու ծրագրեր, նրանից հարցազրույցներ են վերցնում, նրան շնորհում են ազգային և միջազգային մրցանակներ, ինչպես օրինակ` «Եգիպտոսի գրականության պետական մրցանակ» (Այն ամենաբարձրն է երկրում, 1998 թվական), «Ժուզեպպե Աչերբիի անվան մրցանակ» (Հեղինակավոր իտալական մրցանակ, 2000 թվական), «Արաբական գրականության միջազգային մրցանակ» (Բուքերյան մրցանակի արաբական համարժեքը, 2008 թվական)։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բահա Տահերը, հետաքրքիր, հաճախ երգիծական, ինչպես նաև սուր սոցիալական և նույնիսկ քաղաքական արձակ ստեղծագործությունների (վեպեր և պատմվածքներ) հեղինակ է. առաջին աշխատանքները (հիմնականում պատմվածքներ) տպագրվել են ամսագրերում։
Աշխատանքների ընտրանի.
- شرق النخيل ("East of the Palms", 1985 թվական)
- قالت ضحى ("Qalat Duha", 1985 թվական)
- خالتي صفية والدير ("Aunt Safiyya and the Monastery", 1991 թվական)
- الحب في المنفى ("Love in Exile", 1995 թվական)
- "The point of light" (1999 թվական)
- واحة الغروب ("Sunset Oasis", 2007 թվական)
Գրականության աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Человек с гор. Восточный альманах. Выпуск 6., М.: «Художественная литература», стр. 224, 1978 (ռուս.)
- Краткая биография Баха Тахера на "www.arabworldbooks.com" (անգլ.)
- Интервью с Баха Тахером для "www.egypttoday.com" Արխիվացված 2010-06-14 Wayback Machine (անգլ.)
- Баха Тахер на "www.wbqonline.com"(չաշխատող հղում) (անգլ.)
- Тахер выиграл арабский «Букер» Արխիվացված 2013-03-26 Wayback Machine // «Аль-Ахрам-"Неделя"» № 888 за 13 — 19 марта 2008 года - (անգլ.)
- ‘Sunset Oasis’ wins Arabic fiction prize. Egyptian author Baha Taher named inaugural winner of $60,000 International Prize for Arabic Fiction 2008. на "www.middle-east-online.com" Արխիվացված 2011-06-12 Wayback Machine (անգլ.)