Բահրամ Մանսուրով
Բահրամ Մանսուրով | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | Bəhram Mansurov |
Ծնվել է | փետրվարի 12, 1911 Բաքու, Ռուսական կայսրություն |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Մահացել է | մայիսի 14, 1985 (74 տարեկան) Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ժանրեր | մուղամ և ժամանակակից ժողովրդական երաժշտություն |
Մասնագիտություն | երաժիշտ և մանկավարժ |
Գործիքներ | թառ |
Պարգևներ | |
![]() |
Բահրամ Մեշեդի Սուլեյման բեկ օղլի Մանսուրով (ադրբ.՝ Bəhram Məşədi Süleyman bəy oğlu Mansurov, փետրվարի 12, 1911, Բաքու, Ռուսական կայսրություն - մայիսի 14, 1985, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի երաժիշտ, թառահար, Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1978)[1];
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/13/%D0%9C%D0%B5%D1%88%D0%B0%D0%B4%D0%B8_%D0%A1%D1%83%D0%BB%D0%B5%D0%B9%D0%BC%D0%B0%D0%BD_%D0%B1%D0%B5%D0%BA_%D0%9C%D0%B0%D0%BD%D1%81%D1%83%D1%80%D0%BE%D0%B2_%D0%B8_%D1%81%D1%8B%D0%BD%D0%BE%D0%B2%D1%8C%D1%8F.jpg/150px-%D0%9C%D0%B5%D1%88%D0%B0%D0%B4%D0%B8_%D0%A1%D1%83%D0%BB%D0%B5%D0%B9%D0%BC%D0%B0%D0%BD_%D0%B1%D0%B5%D0%BA_%D0%9C%D0%B0%D0%BD%D1%81%D1%83%D1%80%D0%BE%D0%B2_%D0%B8_%D1%81%D1%8B%D0%BD%D0%BE%D0%B2%D1%8C%D1%8F.jpg)
Բահրամ Մանսուրովը ծնվել է 1911 թվականի փետրվարի 12-ին Բաքվում[2]։
1925 թվականին Բահրամ Մանսուրովը ավարտել է միջնակարգ դպրոցը։ Որպես կատարող հանդես է եկել 1931 թվականից՝ Ադրբեջանում ժողովրդական գործիքների անսամբլում, ղեկավարել պրոֆեսիոնալ և ինքնագործ անսամբլներ, որպես մենակատար աշխատել է Բաքվի ֆիլհարմոնիայում և ռադիոկոմիտեում։ 1932 թվականին Աբդուլ Մագոմաևի նախաձեռնությամբ Բահրամ Մանսուրովը սկսեց աշխատել օպերայի և բալետի թատրոնում, ապա ռադիոկոմիտեի ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար։ 1941 թվականին Ադրբեջանի օպերայի և բալետի թատրոնի կոլեկտիվի հետ միասին, Բահրամ Մանսուրովը գնաց Իրան։ Իրանից վերադառնալուց հետո Մանսուրովը հրավիրվել է Բաքու երաժշտական դպրոց `մուղամ սովորելու համար։
Բահրամի կատարումն աչքի է ընկել վիրտուոզ վարպետությամբ, գործիքի գունային հնարավորությունների գերազանց տիրապետմամբ։ Երկացանկում ունեցել է գործիքային բազմաթիվ պիեսներ և մուղամներ։
1978 թվականին Բահրամ Մանսուրովն արժանացել է Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը[3]։
Բահրամ Մանսուրովը մահացել է 1985 թվականի մայիսի 14-ին։ Կոմպոզիտոր Էլդար Մանսուրովի հայրն է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Փետրվարի 12 ծնունդներ
- 1911 ծնունդներ
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Մայիսի 14 մահեր
- 1985 մահեր
- Բաքու քաղաքում մահացածներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Կովկասի պաշտպանության համար մեդալակիրներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով