Jump to content

Բալիստիկական դանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բալիստիկական դանակ

Բալիստիկական դանակ, անջատվող շեղբով դանակ, որը տեղադրվում է բռնակի մեջ և գազի (կամ զսպանակի) ազդեցության տակ դուրս է թռչում ավելի քան 60 կմ/ժ արագությամբ[1]։ Բալիստիկական դանակները արգելված են ԱՄՆ-ում 1986 թվականից[2]։

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում բալիստիկական դանակները ի հայտ են եկել 1980-ական թվականների սկզբին[1]։ Այդ դանակները նախագծվել են որպես անձայն զենք։ Դրանք կարելի է օգտագործել որպես սովորական զենք, առանց շեղբը բռնակից հանելու և որպես նետողական դանակ։ Դանակը նետելու համար անհրաժեշտ է քաշել լծակը և սեղմել կոճակը (կան նաև այլ տարբերակներ, կախված տվյալ դանակի կառուցվածքից)։ Դանակի ներսում գտնվող զսպանակը ունակ է նետել շեղբը 6 մետր հեռավորության վրա 60 կմ/ժ (~16 մ/վ) արագությամբ[1][3]։

Առավելություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բալիստիկական դանակը Զենքի պատմության թանգարանում, ք. Զապորոժիե

Այս տիպի դանակի առավելությունն այն է, որ այն կարելի է կիրառել հեռավորության վրա, ընդ որում ավելի հզոր ուժով, քան այն կլիներ հարվածի կամ այն նետելու դեպքում, սակայն շեղբը նետելուց հետո զինծառայողը անզեն էր մնում, այդ պատճառով անհրաժեշտ էր ունենալ այդպիսի մի քանի դանակներ։ Բալիստիկական դանակի շեղբը դուրս թռչելուց կարող է մխրճվել փայտե տախտակի մեջ 35-40մմ[4]։ Դա ավելին, քան բավական է, որպեսզի շեղբը դիպչի մադրու կենսական նշանակություն ունեցող օրգաններին։

Թերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես ցանկացած մեխանիզմ, որը օգտագործում է սեղմված զսպանակի ուժը, բալիստիկական դանակները նույնպես չի կարելի երկար ժամանակ պահել ձգած վիճակում, զսպանակի դեֆորմացման պատճառով։ Բալիստիկական դանակները անվտանգ չեն գործածության մեջ և ունեն արդյունավետ կիրառության փոքր հեռավորություն։ Զենքը շատ զգայուն է աղտոտվածության և կոռոզիայի նկատմամբ։

Մարտական կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա դրությամբ բալիստիկական դանակները չեն կիրառվում ոչ մի երկրի հատուկ նշանակության ստորաբաժանումներում, քանի որ վերջիններս ապահովված են հրազենով, որն օժտված է անձայն կրակելու համար նախատեսված բոլոր սարքավորումներով։

Թյուր կարծիք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի տարածված թյուր կարծիք, որ բալիստիկական դանակները ստեղծվել են ԽՍՀՄ-ում հատուկ նշանակության ստորաբաժանումներին զինելու համար։ Անգլալեզու աղբյուրներում տարածված է այնպիսի տեղեկատվություն, որ «խորհրդային բալիստիկական դանակները» արտադրվում էին «Օստբլոկ» խորհրդային ընկերության կողմից[5]։

Սակայն ԽՍՀՄ Զինված ուժերում բալիստիկական դանակները երբեք չէին մտնում սպառազինության մեջ, և հատուկ նշանակության ստորաբաժանումների կարիքների համար չէին արտադրվում։ Որևէ տեղեկատվություն չկա տվյալ զենքի հատուկ մոդելների մասին, որոնք իբր մտնում էին խորհրդային ստորաբաժանումների սպառազինության մեջ (օրինակ՝ «Հետախույզի բալիստիկական դանակ», ռուս.՝ НРБ-1, "Нож разведчика баллистический")։ Բացի այդ, «Օստբլոկ» անվանումով ձեռնարկություն ԽՍՀՄ-ում գոյություն չուներ։

ԽՍՀՄ Զինված ուժերում այդ դանակը չկիրառելու հիմնական պատճառը արդյունավետ կիրառության փոքր հեռավորությունն է, ցածր հուսալիությունը և գործածության մեջ անվտանգ չլինելը։ ԽՍՀՄ Գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզական վարչության հատուկ ստորաբաժանումները սպառազինության մեջ բացի ԱԿ-47-ի սվին դանակից ունեին նաև 1943 թվականի նմուշի НР-43 «Вишня» հետախույզի դանակը և НРС-2 Հետախույզի կրակող դանակը, որը, ենթադրաբար, հատուկ նշանակության ստորաբաժանումների համար նախատեսված բալիստիկական դանակների մասին թյուր կարծիք կազմելու հիմք է հանդիսացել։ Իրականում, НРС-2 դանակը կրակում է СП-4 փամփուշտով բռնակի մեջ ներկառուցված կրակող հարմարանքից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Zinser, Tim; Fuller, Dan; Punchard, Neal (2003). Switchblades Of Italy. Kentucky: Turner Publishing Company. էջեր 88–89. ISBN 978-1563119330.
  2. Ballistic Knife Prohibition Act of 1986 Pub. L. 99-570, title X, Oct. 27, 1986, 100 Stat. 3207-166 Short title, see 15 U.S.C. 1241
  3. Поль, Дитмар Современные боевые ножи = Taktische Einsatzmesser. — М.: «Омега», 2004. — С. 124. — 192 с. — ISBN 5-93209-813-9
  4. Боевое оружие спецназа 2008, Ардашев А.Н, ISBN 978-5-699-29806-8 раздел Стреляющий клинок. Комбинированное оружие
  5. https://www.google.am/#newwindow=1&q=soviet+company+ostblock&spell=1