Բալենու այգին (Չեխովի հուշարձան, Տագանրոգ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բալենու այգին (այլ կիրառումներ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անտոն Չեխովի հուշարձան (այլ կիրառումներ)
![]() | |
![]() | |
Տեսակ | տեսարժան վայր |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Տագանրոգ |
Ներկա վիճակ | կանգուն |
Անտոն Չեխովի «Բալենու այգին» հուշարձան (ռուս.՝ Памятник А. П. Чехову «Вишнёвый сад»), ռուս գրող Անտոն Պավլովիչ Չեխովի հուշարձանը Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում, որը ստեղծել է ռոստովցի քանդակագործ Դմիտրի Լինդինը։ Տեղադրվել է քաղաքի Չեխովի առափում 2009 թվականին։
Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանի հեղինակը ռոստովցի քանդակագործ Դմիտրի Լինդինն է[1]։ Արձանը պատկերում է նստարանին նստած, ոտքը ոտքին գցած և հեռուն նայող Անտոն Չեխովին։ Վերևում գրված է գրողի հայտնի պիեսի անվանումը` «Вишнёвый сад» («Բալենու այգին»)։
«Բալենու այգին» Անտոն Չեխովի չորս գործողությամբ քնարական պիեսն է, որը հեղինակը բնորոշել է որպես կատակերգություն։ Այն գրվել է 1903 թվականին, առաջին անգամ բեմադրվել է 1904 թվականի հունվարի 17-ին Մոսկվայի գեղարվեստական թատրոնում։ «Բալենու այգին» Անտոն Չեխովի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է և ամենահայտնի ռուսական պիեսներից, որոնք գրվել են այդ ժամանակահատվածում։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը հայտնվել է Չեխովի առափում 2009 թվականին՝ գրողի 150-ամյա հոբելյանին Տագանրոգի նախապատրաստվելու օրերին[1]։ Գտնվում է «Տոպոլ» առողջարան-պրոֆիլակտորիումը և «Պրիազովիե» հյուրանոցը միավորող համալիրի տարածքում։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2009 թվականի հոկտեմբերին[1]։
Չեխովի այլ արձաններ Տագանրոգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տագանրոգում տեղադրված է Անտոն Չեխովի ևս երկու արձան։ Առաջինը՝ Չեխովի կիսանդրին, 1935 թվականին ստեղծել է քանդակագործ Վերա Մորոզովան։ Երկրորդ հուշարձանը ստեղծվել է 1960 թվականին, հեղինակը քանդակագործ Իուլիան Ռուկավիշնիկովն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Киричек М. С. Музей под открытым небом. — Таганрог: ИП Стадников, 2010. — С. 49.