Jump to content

Սամվել Բալասանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բալասանյան Ս.ից)
Սամվել Բալասանյան
Ծնվել էհոկտեմբերի 12, 1954(1954-10-12) (70 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՇիրակի պետական համալսարան (1976) և Moscow State University of Food Production? (1983)
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Սամվել Միսակի Բալասանյան (հոկտեմբերի 12, 1954(1954-10-12), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, 2012-2022 թվականներին՝ Գյումրու քաղաքապետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1954 թվականի հոկտեմբերի 12-ին Լենինականում (Գյումրի)։

1976 թվականին ավարտել է Լենինականի Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, 1983 թվականին՝ Մոսկվայի սննդի արդյունաբերության ինստիտուտը։ Մանկավարժ-մաթեմատիկոս է, սննդի տեխնոլոգ։

1976-1977 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1977 թվականին Լենինականի գարեջրի գործարանում աշխատել է բանվոր, 1978 թվականին հրուշակեղենի ֆաբրիկայում՝ տեխնոլոգ։

1992-1999 թվականներին եղել է գարեջրի գործարանի տնօրեն։

Ընտանեկան կարգավիճակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1999-2003 թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 63 ընտրատարածք)։ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի, ապա արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։ «Կայունություն», ապա «Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում» պատգամավորական խմբի անդամ։

2003-2007 թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 49 ընտրատարածք)։ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Հայխնայբանկում» ավանդադրված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնայողական ավանդները վերականգնելու և փոխհատուցելու հնարավորություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ։ ՕԵ խմբակցության ղեկավար։

2005 թ. պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով։

2007 թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 35 ընտրատարածքից։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ։

2010 թ. հոկտեմբերի 7-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ[1]։

2012 թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 35 ընտրատարածքից։

2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[2]։

2012 թ. սեպտեմբերի 9-ին ընտրվել է Գյումրու քաղաքապետ։

2015 թ. մարտի 5-ին դադարեցրել է իր անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։

Նախորդող
Վարդան Ղուկասյան
Գյումրու քաղաքապետ
Սամվել Բալասանյան

12 նոյեմբերի 2012 թ. - 2022 թ․
Հաջորդող
Վարդգես Սամսոնյան
Նախորդող
Խաչիկ Հարությունյան
ՀՀ Ազգային Ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Սամվել Բալասանյան

31 մայիսի 2012 թ. - 18 սեպտեմբերի 2012 թ.
Հաջորդող
Մարտուն Գրիգորյան
Նախորդող
Արևիկ Պետրոսյան
ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ
Սամվել Բալասանյան

07 նոյեմբերի 2010 թ. - 31 մայիսի 2012 թ.
Հաջորդող
Հերմինե Նաղդալյան
Նախորդող
Արթուր Բաղդասարյան
ՀՀ Ազգային Ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար
Սամվել Բալասանյան

12 հունիսի 2003 թ. - 06 հունիսի 2007 թ.
Հաջորդող
Արթուր Բաղդասարյան

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]