Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Բալասանյան (այլ կիրառումներ)
Սերգեյ Յուրիի Բալասանյան (օգոստոսի 16, 1948(1948-08-16), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ - նոյեմբերի 19, 2004(2004-11-19), Երևան, Հայաստան), հայ երկրաֆիզիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1987), պրոֆեսոր (1987):
Սերգեյ Բալասանյանը ծնվել է 1948 թվականի օգոստոսի 16-ին, Ադրբեջանի Բաքու քաղաքում։ 1973 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1976 թվականից աշխատել է Անդրբայկալի համալիր գիտահետազոտական կենտրոնում, միաժամանակ՝ Չիտայի պոլիտեխնիկական ինստիտուտի երկրաֆիզիկայի ամբիոնի վարիչ։ 1991-2002 թվականներին՝ Հայաստանի ՍՊԱԾ հիմնադիր-տնօրեն։ 2002 թվականից՝ Հայկական սեյսմոլոգիական և Երկրի ֆիզիկայի ընկերակցության Ասիական սեյսմոլոգ հանձնաժողովի նախագահ[1][2][3]։
Սերգեյ Բալասանյանը մահացել է 2004 թվականի նոյեմբերի 23-ին, Գյումրի-Երևան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարից[4]։
- Սեյսմոլոգիայի և երկրային ֆիզիկայի հայկական ասոցիացիայի (AASFZ) նախագահ (1998-2004)։
- ՄԱԿ-ի «Սասակավա» մրցանակակիր (2002)։
- Сергей Юрьевич Баласанян. Динамическая геоэлектрика. М.: Наука. Сиб. отд-ние, 1990, 227 с.
- Սեյսմիկ պաշտպանությունը և նրա կազմակերպումը, Գյումրի, 2002։