Jump to content

Սերգեյ Բալասանյան (երկրաֆիզիկոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բալասանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Բալասանյան (այլ կիրառումներ)
Սերգեյ Բալասանյան
Ծնվել էօգոստոսի 16, 1948(1948-08-16)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ
Մահացել էնոյեմբերի 19, 2004(2004-11-19) (56 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունակադեմիկոս
ԱշխատատուՉիտայի պետական համալսարան և Երևանի պետական համալսարան

Սերգեյ Յուրիի Բալասանյան (օգոստոսի 16, 1948(1948-08-16), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ - նոյեմբերի 19, 2004(2004-11-19), Երևան, Հայաստան), հայ երկրաֆիզիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1987), պրոֆեսոր (1987):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Բալասանյանը ծնվել է 1948 թվականի օգոստոսի 16-ին, Ադրբեջանի Բաքու քաղաքում։ 1973 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1976 թվականից աշխատել է Անդրբայկալի համալիր գիտահետազոտական կենտրոնում, միաժամանակ՝ Չիտայի պոլիտեխնիկական ինստիտուտի երկրաֆիզիկայի ամբիոնի վարիչ։ 1991-2002 թվականներին՝ Հայաստանի ՍՊԱԾ հիմնադիր-տնօրեն։ 2002 թվականից՝ Հայկական սեյսմոլոգիական և Երկրի ֆիզիկայի ընկերակցության Ասիական սեյսմոլոգ հանձնաժողովի նախագահ[1][2][3]։

Սերգեյ Բալասանյանը մահացել է 2004 թվականի նոյեմբերի 23-ին, Գյումրի-Երևան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարից[4]։

Անդամակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սեյսմոլոգիայի և երկրային ֆիզիկայի հայկական ասոցիացիայի (AASFZ) նախագահ (1998-2004)։
  • ՄԱԿ-ի «Սասակավա» մրցանակակիր (2002)։
  • Сергей Юрьевич Баласанян. Динамическая геоэлектрика. М.: Наука. Сиб. отд-ние, 1990, 227 с.
  • Սեյսմիկ պաշտպանությունը և նրա կազմակերպումը, Գյումրի, 2002։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  2. «Баласанян Сергей Юрьевич — Биография». pomnipro.ru. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.(չաշխատող հղում)
  3. «Сергей Юрьевич Баласанян: знаменитый учёный, интересные факты, фото, дата рождения 16 августя (56 лет), кто еще из известных людей родился, умер 16 августя». redday.ru. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
  4. «ПАМЯТИ УЧЕНОГО | AZG Daily». web.archive.org. 2015 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Բալասանյան (երկրաֆիզիկոս)» հոդվածին։