Բագրատ Ամիրիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բագրատ Ամիրիկյան
Ծնվել էհուլիսի 21, 1958(1958-07-21)[1] (65 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու (1985) և փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1985)
Մասնագիտությունճարտարագետ և ֆիզիկոս

Բագրատ Ռոբերտի Ամիրիկյան (հուլիսի 21, 1958(1958-07-21)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի ճարտարագետ-ֆիզիկոս։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու (1985): Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1985):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բագրատ Ամիրիկյանը ծնվել է 1958 թվականի հուլիսի 21-ին, Երևան քաղաքում, Ռոբերտ Ամիրիկյանի և Ադրիեննա Արուխանյանի ընտանիքում։ 1981 թվականին ավարտել է Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտը։ 1985-1991 թվականներին աշխատել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Մոլեկուլային գենետիկայի ինստիտուտում։ 1991-1993 թվականներին աշխատել է Տոկիոյի համալսարանում։ 1993-1994 թվականներին աշխատել է Տրիեստի առաջավոր հետազոտությունների միջազգային ինստիտուտում։ 1994 թվականին մեկնել է Միացյալ Նահանգներ։ 1994 թվականից աշխատել է ԱՄՆ Մինեսոտայի համալսարանի բժշկական ինստիտուտում, 1999 թվականից` Մինեսոտայի համալսարանի նյարդաբանության ամբիոնի պրոֆեսոր[2]։

Աշխատանքները վերաբերում են նեյրոնային ցանցերի, գլխուղեղի կեղևի շարժողական գոտու մոդելավորման, վերջինիս ազդանշանների կոդավորման և կոդավերծանման հարցերին[3][4]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը՝ Իրինա Սելեզնևա (2 դեկտեմբերի, 1989 թվական)։
  • Երեխաները՝ Կարինե, Մարիամ։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cortical Populations and Behavior: Amirikyan B.,Canadian Journal, 1999.
  • Directional tuning profiles of motor cortical cells: Amirikian B, Georgopulos A,Neurosci Res., 2000.
  • Cerebellar activation during copying geometrical shapes: Tsekos N, Amirikian B, Kim SG,J Neurophysiol publ., 2003.
  • Neural Networks and Modeling of Neuronal Networks: Amirikyan B., Heidelberg, 1999.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=1438
  2. «Bagrat Amirikian, PhD». Medical School - University of Minnesota (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  4. «Bagrat R. Amirikian - Semantic Scholar». www.semanticscholar.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.