Բաբա Գուրգուր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բաբա Գուրգուր (արաբ․՝ بابا كركر; քրդ.՝ بابه گوڕگوڕ), մեծ նավթային հանք Կիրկուկ քաղաքի մոտ, բացվել է 1927 թվականին։ Նավթահանմամբ այժմ զբաղվում է Իրաքի նավթային ընկերությունը։
Այս նավթահանքը ամենամեծն էր համարվում այնքան ժամանակ, մինչև Սաուդյան Արաբիայում 1950-ական թվականներին բացվեց Ալ-Գավարը։ Բաբա Գուրգուրը գտնվում է Կիրկուկից 16 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք և հայտնի է դարձել «հավերժական հրդեհի» (արաբ․՝ النار الازلية) պատճառով, որը գտնվում է միջնամասում։
Բաբա-Գուրգուրի հավերժական հրդեհը տևում է արդեն 4000 տարի և ավելի։ Այս հրդեհը հին ժամանակներում նկարագրվել է Հերոդոտոսի և Պլուտարքոսի կողմից։
Ենթադրվում է, որ Նաբուգուդոնոսոր Երկրորդ արքան հրամայել է Հավերժական հրդեհի մեջ գցել երեք հրեացի պատանիների, քանի որ նրանք հրաժարվել էին խոնարհվել կուռքերին։ Մշտատև հրդեհի և առանձնացող ծծմբաջրածնի պատճառով զբոսաշրջիկներին խորհուրդ չի տրվում երկար մնալ հրդեհի շուրջ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դժոխքի դարպասներ (Դարվազա)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- North Oil Company Արխիվացված 2006-11-27 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաբա Գուրգուր» հոդվածին։ |
|