Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամ Պետրոսի Պապայան (1918 [ 1] , Փոթի , Վրաստան [ 1] - օգոստոսի 28 , 1945 (1945-08-28 ) [ 1] , Երևան , Հայկական ԽՍՀ , ԽՍՀՄ [ 1] ), հայ դրամատուրգ, լրագրող , ԽՍՀՄ գրողների միության անդամ 1944 թ.-ից։
Ծնվել է Փոթի քաղաքում։ Սովորել է Նովոռոսիյսկի 9-ամյա հայկական դպրոցում։ 1937 թվականին ավարտել է Երևանի ռուսական մանկավարժական ինստիտուտը ։ Աշխատել է Երևանի ռադիոկոմիտեում, «Կոմսոմոլեց» թերթի խմբագրությունում։ 1941-1943 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին , եղել «Զաշչիտնիկ օտեչեստվա» զինվորական թերթի խմբագրի տեղակալը։ 1943-1945 թվականներին աշխատել է Երևանի զինկոմիսարիատում, 1945 թվականին՝ «Կոմունիստ» ռուսերեն թերթի խմբագրությունում։ Հորեղբոր՝ Աշոտ Պապայանի հետ գրել է «Մեծ հարսանիք» (բեմադրվել է 1944 թվականին, Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ), «Սեր առանց խարդավանքի», «Բախտավորյալները» պիեսները։ Մահացել է Երևանում [ 2] [ 3] ։
Պիեսների ժողովածու (գրքում տեղ է գտել Արամ և Աշոտ Պապայանների «Մեծ հարսանիք» պիեսը), Երևան, Կուլտլուսհրատ, 1950, 116 էջ։
Պիեսների ժողովածու, գիրք երկրորդ (գրքում տեղ են գտել Արամ և Աշոտ Պապայանների «Մեծ հարսանիք» պիեսը), Երևան, Հայպետհրատ, 1951, 344 էջ։
Պիեսներ (գրքում տեղ է գտել Արամ և Աշոտ Պապայանների «Ուզում եմ տեսնել» պիեսը), Երևան, Կուլտլուսհրատ, 1951, 183 էջ։
↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 129.
↑ Գրական տեղեկատու . Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 447.
↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007: (չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 129 )։