Արտաշես Ծերունյան
Արտաքին տեսք
(Վերահղված է Ա. Ծերունյանից)
Արտաշես Ծերունյան | |
---|---|
Ծնվել է | 1862 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | անհայտ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան |
Արտաշես Ծերունյան (1862, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - անհայտ), հայ դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է կրթությունը։ Բեմական ասպարեզ է մտել 1876 թվականին։ Կարճ ժամանակ խաղացել է Հակոբ Վարդովյանի թատերախմբում, հետագայում՝ 1880-ականների սկզբներից, Մնակյանի խմբում։ Եղել է նաև հուշարար։ Հավասար հաջողությամբ խաղացել է թե՛ հայերեն, թե՛ թուրքերեն[1]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 79.