Jump to content

Աքչե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աքչե
Արծաթե մետաղադրամ, եղել է Օսմանյան կայսրության հիմնական դրամական միավորը Խմբագրել Wikidata
տարադրամ, մետաղադրամի տեսակ Խմբագրել Wikidata
Զանգված1,15 գրամ Խմբագրել Wikidata
ԵրկիրՕսմանյան կայսրություն Խմբագրել Wikidata
Նյութարծաթ Խմբագրել Wikidata
ԺամանակաշրջանՕրհան I Խմբագրել Wikidata
Սկիզբ1327 Խմբագրել Wikidata
Ավարտ1687 Խմբագրել Wikidata

Աքչե (օսման.՝ آقچه), Օսմանյան կայսրության վաղ օրերից հատվող և կիրառության մեջ մտած արծաթե դրամական միավոր։ Առաջին աքչեն 1327 թվականին հատել է Օրհան Ղազին Բուրսայում[1]։ Աքչեն եղել է Օսմանյան կայսրության հիմնական դրամական միավորը։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին մետաղադրամը հատվել է արծաթից և ak՝ սպիտակ բառից էլ կոչվել է աքչե։ Աքչե բառը կազմված է թուրքերեն ak (սպիտակ) բառից և -ça նվազական ածանցից[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին աքչեն հատվել է 1327 թվականին։ Չնայած այս դրամական միավորը սկզբնական շրջանում իր վրա չի ունեցել տարեթիվ, սուլթան Բայազիդ I-ի ժամանակներից սկսել է կիրառվել աքչեների վրա տարեթիվ դրոշմելու պրակտիկան[1]։

Որոշ աղբյուրների համաձայն՝ երեք աքչեն հավասար է եղել մեկ փարայի, իսկ 120 աքչեն՝ մեկ ղուրուշի։ 1687 թվականին օսմանյան դրամական համակարգից աքչեները դուրս են մղվել, և փարաները սկսել են ղուրուշի նման հատել[3]։ Այդ թվականից ի վեր աքչե անունով դրամական միավոր չի հատվել, և այն վերածվել է միայն հաշիվներում օգտագործվող միավորի։ Ղուրուշից ավելի փոքր հատվել է մանգըր կոչվող պղնձե դրամը։ Երկու մանգըրը հավասար է եղել 1 աքչեի, 1300 գրամ մաքուր պղնձից հատվել է 800 մանգըր[4]։ 1843 թվականին արծաթյա ղուրուշի հետ միասին կիրառության մեջ է դրվել ոսկե լիրան, և գործել է բիամետալիկ համակարգը։ 1870-ական թվականներին ղուրուշը փոխարինվել է լիրայով։

Նրա քաշը տատանվել է, ըստ որոշ աղբյուրների՝ այն կազմել է 1,15-ից 1,18 գրամ[5]։

Աքչեի քաշը արծաթի գրամով և ինդեքսով[6]՝

Տարի Արծաթ (գ) Ինդեքս
1450–1460 0.85 100
1490–1500 0.68 80
1600 0.29 34
1700 0.13 15
1800 0.048 6

Ոսկու և արծաթի հանքերով հարուստ Սերբական դեսպոտատում գտնվող լավ ամրացված հանքարդյունաբերական քաղաք Նովո Բրդոյի դրամահատարանը սկսել է աքչե հատել 1441 թվականին, երբ քաղաքը առաջին անգամ գրավել են օսմանյան ուժերը[7]։

Արժեզրկումն ըստ տարիների Աքչեի փոխարժեքը

1 ոսկե դուկատի համեմատ[8]

1477 45
1488 49
1510 54
1523 55
1548 57
1550 60
1566 60
1575 60
1586 120

Տեսակետ կա, որ Ստամբուլի Սուլեյմանիե մզկիթը արժեցել է 59 մլն աքչե, երբ այն կառուցվել է 1550-ական թվականներին։ Այս թիվը համարժեք է 700 հազար ոսկե դուկատի (ամենայն հավանականությամբ վենետիկյան

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Habertürk. «Osmanlı Devleti Kuruluş Dönemi Padişahları Kimler ve Hayatları: Sırasıyla Osmanlı Devleti Kuruluş Dönemi Padişahları ve İsimleri». Habertürk (թուրքերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 1-ին.
  2. «Akçe».
  3. Sevket Pamuk, A Monetary History of the Ottoman Empire, Cambridge University Press, 2000, 0-521-44197-8
  4. Özcan, Ruhi (2005). «Osmanlı Devleti'nde XVII. Yüzyılda Yapılan Sikke Tashihleri». Selçuk Üniversitesi Türkiyat Araştırmaları Dergisi. 17: 237–266.
  5. Ermiş, Fatih (2013). A History of Ottoman Economic Thought. էջ 23.
  6. Malanima, Paolo (2009). Pre-Modern European Economy: One Thousand Years (10th-19th Centuries). BRILL. էջ 198. ISBN 9789004178229. Վերցված է 2014 թ․ հունիսի 19-ին.
  7. Balkan studies. Édition de lA̕cadémie bulgare des sciences. 1988. էջ 111. «The mint at Novo brdo (in Turkish "Novar"), was the first to start striking Ottoman akçe — as early as 1441, when Murad Il's military commander, the eunuch Sibab ed-Din pasa captured the town, which had the greatest silver deposits and the ...»
  8. Halil İnalcık, "Yükseliş Devrinde Osmanlı Ekonomisine Umumi Bakış", Türk Kültürü, VI/68, Haziran 1968, s. 539.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]