Ացո Կարամանով
Ացո Կարամանով մակեդոներեն՝ Ацо Караманов | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 31, 1927[1] |
Ծննդավայր | Ռադովիշ, Radoviš Municipality, Հյուսիսային Մակեդոնիա |
Վախճանվել է | հոկտեմբերի 7, 1944 (17 տարեկան) |
Վախճանի վայր | Berovo, Հյուսիսային Մակեդոնիա |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Քաղաքացիություն | ![]() |
Ացո Կարամանով (մակեդոներեն՝ Ацо Караманов, 31 հունվարի, 1927, Ռադովիշ - 7 հոկտեմբերի, 1944), մակեդոնացի բանաստեղծ, պարտիզան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ացո Կարամանովը ծնվել է 1927 թվականի հունվարի 31-ին Հարավսլավիայի Ռադովիշ քաղաքում (ներկայում՝ Մակեդոնիայում)։ Եղել է Վասիլ և Սոֆյա Կարամանովների ընտանիքի ավագ զավակը[3]։ Երբ նա եղել է երեք տարեկան, ընտանիքը հոր աշխատանքի պատճառով տեղափոխվել է Բելգրադ։ Ուսման վաղ տարիներից հետաքրքրություն է ցուցաբերել քնարերգության նկատմամբ։ Բանաստեղծություններ գրել սկսել է 9 տարեկան հասակում։ Սմեդերևոյում սովորել է միջնակարգ դպրոցում, որն ավարտել է գերազանցությամբ։ 1937 թվականին ընդունվել է Սկոպյեի առաջին արական միջնակարգ դպրոց, որտեղ կրթություն է ստացել սերբերենով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ երկիրն ընկնում է Բուլղարիայի տիրապետության տակ, ուսումը շարունակել է բուլղարերեն։ Կարդացել և թարգմանել է բուլղարացի բանաստեղծների ստեղծագործություններից։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ացո Կարամանովը կռվել է ֆաշիստների դեմ։ 1944 թվականի մայիսից ապրել է Ռադովիշ քաղաքում։ 1944 թվականի սեպտեմբերից կռվել է Մակեդոնական տասներեքերորդ բրիգադի կազմում[4]։ Ծանր վիրավորվել է հետախուզության ժամանակ Սմոյմիրովո գյուղում։ Մահացել է 1944 թվականի հոկտեմբերի 7-ին Բերովոյում[5]։
Ապրելով ընդամենը 17 տարի՝ Ացո Կարամանովը թողել է բանաստեղծություններ, որոնք անցած պատերազմի վկաներն են։ Նա համարվում է ժամանակակից մակեդոնական գրականության հիմնադիրներից մեկը։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր կարճ կյանքի ընթացքում Ացո Կարամանովը հասցրել է հրատարակել իր բանաստեղծությունների ժողովածուները։ Նա հեղինակել է շուրջ 280 չափածո ստեղծագործություններ, օրագրեր, նոթագրություններ, օրագրային գրառումներ, ծաղրանկարներ[6]։
Կարամանովի ստեղծագործությունը բաժանվում է հինգ շրջանի՝ առաջին փորձեր, վաղ ստեղծագործություն, 1942 թվականին ստեղծված երգերի տեքստեր, 1943 թվականի բանաստեղծություններ և վերջին շրջան։
Ներկայում հայտնի են Ացո Կարամանովի հետևյալ աշխատանքները՝
- «Կարմիր գարուն» (մակեդոներեն՝ Црвена пролет), հրատարակվել է 1963, 1984 և 1989 թվականներին,
- «Արձակ գործեր» (մակեդոներեն՝ Прозните записи), հրատարակվել է 1981 թվականին,
- «Արծաթե երազներ» (մակեդոներեն՝ Сребрените соништа), հրատարակվել է 2006 թվականին,
- «Ացո Կարամանովի մեծ երգը» (մակեդոներեն՝ Големата песна на Ацо Караманов), հրատարակվել է 2006 թվականին։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռադովիշ քաղաքում ամեն տարի անցկացվում է Ացո Կարամանովի հիշատակին նվիրված պոեզիայի փառատոն՝ Կարամանովյան բանաստեղծական հանդիպումներ[7], որին մասնակցում են բանաստեղծներ բալկանյան բոլոր երկրներից։
Ացո Կարամանովի անունն են կրում փողոց Սկոպյեում, մշակույթի կենտրոն Ռադովիշում և «Ացո Կարամանով» ժողովրդական երաժշտական անսամբլը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Bibliothèque nationale de France Record #15726556x // BnF catalogue général (ֆր.) — Paris: BnF.
- ↑ Милан Ѓурчинов „Парадокси и тајни на една виорна младост“(չաշխատող հղում), Утрински весник, 30.01.2007
- ↑ Македонска енциклопедија, МАНУ, Скопие, 2009, стр. 671-672
- ↑ «Кратка биография на Ацо Караманов»։ Արխիվացված է օրիգինալից 2006-09-24-ին։ Վերցված է 2016-04-29
- ↑ Александар – Ацо Караманов - избор од творештвото
- ↑ Radovisc
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Милан Ѓурчинов "Парадокси и тајни на една виорна младост", Утрински весник, 30.01.2007
- Следно "Спомен книга за загинатите борци во НОВ и од фашистичкиот терор од Радовиш и Радовишко", Радовиш, 1986, 25 стр.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ացո Կարամանով
- Ացո Կարամանով Archived 2016-05-31 at the Wayback Machine.
|