Արևմտյան Բենգալիայի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևմտյան Բենգալիայի պատմություն
Կարգավիճակaspect of history?

Բրիտանական Հնդկաստանի փլուզումից հետո 1947 թվականին Բենգալիան բաժանված էր ըստ կրոնական պատկանելության։ Արևմտյան մասը միացվել է Հնդկաստանին (Արևմտյան Բենգալիա անունով), այդ նույն ժամանակ արևելյան մասը միացել է Պակիստանին գավառի կարգավիճակով և կոչվել է Արևելյան Բենգալիա (ավելի ուշ վերանվանվել է Արևելյան Պակիստան)։ 1971 թվականին Արևելյան Պակիստանը դարձել է անկախ պետություն Բանգլադեշ անունով[1]։ Բենգալիայի բաժանումը հարուցել է բազմաթիվ խնդիրներ սոցիալ-տնտեսական, քաղաքական և էթնիկական ոլորտներում[2]։

Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թվականին Կուչ Բիհար կոչվող տեղական իշխանությունը միավորվել է Արևմտյան Բենգալիայի հետ, այն բանից հետո երբ իշխանության ղեկավարը ստորագրել է փաստաթուղթ Հնդկաստանին միավորվելու վերաբերյալ[3]։

1967 թվականին գյուղացիական ապստամբություններ են սկսվել Նակսալբարի գյուղում, որին աջակցում էր Հնդկաստանի կոմունիստական կուսակցության (մարքսիստական) ձախարմատական թևը՝ Չարու Մազումդարի և Կանու Սանյալի գլխավորությամբ։ Նակսալիտների շարժումը տարածվել է ամբողջ Արևմտյան Բենգալիայի տարածքում, նրանց է բաժին հասնում Հնդկաստանում կատարված ահաբեկչությունների գրեթե կեսը[4]։ Բանգլադեշի ազատության համար մղվող պայքարը բերել է նրան, որ միլիոնավոր փախստականներ Արևմտյան Բենգալիայից տեղափոխվել են Արևելյան Բենգալիա, որի արդյունքում մեծացել է տարածաշրջանի ենթակառուցվածքների վրա ծանրաբեռնվածությունը[5]։

1974 թվականին բնական ծաղիկ հիվանդության համաճարակի ժամանակ հազարավոր մարդիկ են մահացել։ Արևմտյան Բենգալիայի քաղաքականությունը ենթարկվել է փոփոխությունների, երբ Ձախ ճակատը հաղթել է 1977 թվականի ընտրությունների ժամանակ՝ առաջ անցնելով Հնդկական ազգային կոնգրեսից։ Ձախ ճակատը, որն իր մեջ ներառւմ էր Հնդկաստանի կոմունիստական կուսակցություը (մարքսիստական), Հնդկաստանի կոմունիստական կուսակցություը և նրանց դաշնակիցները, ընտրություններում հաղթել է հաջորդող 3 տասնամկայներում[6]։

1990-ական թվականների սկզբներին Հնդկաստանում կենտրոնական կառավարության կողմից իրականացվող տնտեսական բարեփոխումների շնորհիվ Արևմտյան Բենգալիայի տնտեսությունը սկսել է թափ հավաքել։ 2007 թվականին նակսալիտները կազմակերպել են մի քանի ահաբեկչական գործողություններ Արևմտյան Բենգալիայում[7][8], իսկ կառավարական զորքերի հետ նրանց բախումները բացասաբար են ազդել գավառի զարգացմանն ուղղված ղեկավարության ծրագրերի վրա[9][10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Harun-or-Rashid. «Partition of Bengal, 1947». Banglapedia. Asiatic Society of Bangladesh. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին.
  2. Dr. Sailen Debnath, 'West Bengal in Doldrums’ISBN 978-81-86860-34-2; & Dr. Sailen Debnath ed. Social and Political Tensions In North Bengal since 1947, ISBN 81-86860-23-1
  3. Dr. Sailen Debnath, ed. Social and Political Tensions In North Bengal since 1947, ISBN 81-86860-23-1.
  4. Индийское лицо террора
  5. Bennett, A; Hindle, J London review of books: an anthology. — London: Verso Books, 1996. — P. 63—70. — ISBN 1-85984-121-X
  6. Biswas, Soutik (2006 թ․ ապրիլի 16). «Calcutta's colourless campaign». BBC. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 26-ին.
  7. Ghosh Roy, Paramasish (2005 թ․ հուլիսի 22). «Maoist on Rise in West Bengal». VOA Bangla. Voice of America. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին.
  8. «Maoist Communist Centre (MCC)». Left-wing Extremist group. South Asia Terrorism Portal. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին.
  9. «Several hurt in Singur clash». rediff News. Rediff.com India Limited.
  10. «Red-hand Buddha: 14 killed in Nandigram re-entry bid». The Telegraph (Калькутта). {{cite news}}: Text "Telegraph India" ignored (օգնություն)