Արևի բուրգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բուրգ
Արևի բուրգ
անգլ.՝ Pyramid of the Sun
15-07-13 Teotihuacan la Avenida de los Muertos y la Pirámide del Sol-RalfR-WMA 0251.jpg
ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
Հիմնադրման թվական200 թվական

Արևի բուրգ (անգլ.՝ Pyramid of the Sun), Տեոտիուական քաղաքի խոշորագույն շինություն, Մեզոամերիկայի ամենախոշոր շինությունների մեկը: Գտնվում է Լուսնի բուրգի ու Միջնաբերդի միջև՝ Սերո Գորդո լեռնազանգվածի ստվերում: Տաճարական մեծ համալիրի մի մաս է եղել: Բուրգը գտնվում է Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյից 40 կմ հյուսիս-արևելք: Բարձրությունը 64.01 մ է (200 ֆուտ)[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևի բուրգ անվանումը տվել են ացտեկները, որոնք 13-րդ դարում հաստատվել էին այն ժամանակ լքված Տեոտիուականում: Նրանք ենթադրել են, որ այդ տեղում մի անգամ հավաքվել են աստվածները, որպեսզի տիեզերքը հագեցնեն նոր ուժերով: Այստեղից էլ առաջացել է Տեոտիուական անունը, որ նշանակում է «տեղանք, որտեղ մարդիկ աստվածներ են դարձել»[2]: Ինչպես են բուրգն անվանել տեոտիուականցիները՝ անհայտ է:

Բուրգի շինություն և կողմնորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուրգը բաղկացած է երկու մակարդակից: Առաջինը կառուցվել է մոտավորապես մ. թ. 100 թվականին: Նրա երկարությունը միայն 3 %-ով է զիջում Գիզայում գտնվող Քեոփսի բուրգին[3]: Բուրգի հիմքի մակերեսը 64 մ է, ինչի շնորհիվ բուրգը մեծությամբ երրորդն է աշխարհում Չոլուլայի Մեծ բուրգից (77 մ) և Քեոփսի բուրգից (146 մ) հետո[4]: Երկրորդ մակարդակում գոյություն է ունեցել մեր օրեր չհասած խորանը, որը կառուցվել է 3-րդ դարի սկզբին՝ մոտավորապես այն նույն ժամանակ, երբ կառուցվել են Միջնաբերդն ու Շոչիկալկոյի Կետցալկոատլը: Մինչև հնագիտական պեղումների սկսվելը տաճարի վերին հատվածի ավերումը՝ բնական կամ մարդկային գործոնով պայմանավորված, թույլ չի տվել որոշել, թե այն որ աստվածության պաշտամունքին է նվիրված եղել: Բուրգի մակերևույթը տեոտիուականցիները ներկել են ոչ հեռվում գտնվող կրաքարի լուծույթով և պատել վառ որմնանկարներով: Ժամանակի ընթացքում ծեփն ու գույնը թափվել են. պահպանվել են միայն հովազի թաթերի և գլխի, օձի որմնապատկերներից որոշակի դրվագներ:

Հավանաբար բուրգն ունեցել է մարդաբանական նշանակություն: Այն ուղղված է հյուսիս-արևմուտք՝ դեպի արևի մայրամուտի կետը զենիթում, երբ տարվա մեջ երկու անգամ՝ օգոստոսի 12-ին և ապրիլի 29-ին, նախորոշվել է տեոտիուականցիների օրացուցային տարին: Օգոստոսի 12-ը հատկանշական է նրանով, որ այն նշանավորում է նոր թվագրության սկիզբը և համարվում է մայաների օրացույցի մեկնարկային կետ: Բացի այդ՝ բուրգից կատարվել են աստղագիտական դիտարկումներ, որոնք անհրաժեշտ են եղել գյուղատնտեսության պլանավորման և կրոնական ծիսակատարությունների տեսանկյունից:

Ժամանակակից հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևի բուրգ, Տեոտիուական
Բուրգի նախնական տեսքի կերպարանքի մանրակերտ

Արևի բուրգի լայնամասշտաբ ուսումնասիրություններ են կատարվել 1906 թվականին Մեքսիկայի նախագահ Պորֆիրիո Դիասի հանձնարարականով Լեոպոլդ Բատրեսի ղեկավարությամբ: Միաժամանակ նպատակ է դրվել ընդգծելու Մեքսիկայում նախակոլումբոսյան շրջանի մշակութային հարստությունը և պատրաստվելու Մեքսիկայի անկախության 100-ամյա հոբելյանին (1910)[5]:

1971 թվականին կազմակերպվել են նոր պեղումներ և հետազոտություններ, որոնք ցույց են տվել, որ Արևի բուրգի տակ կա ձեռակերտ թունել: Այն տանում է դեպի քարանձավ, որը գտնվում է 6 մ խորության վրա՝ ուղիղ բուրգի տակ[6]: Սկզբում կարծում էին, որ թունելը բնական ծագմում ունի և առաջացել է լավայի հոսքի արդյունքում, իսկ քարանձավը, ացտեկների դիցաբանության համաձայն, լեգենդար Չիկոմոստոկն է՝ մարդկության նախահայրենիքը: Սակայն վերջին ժամանակների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թունելն ու քարանձավը կառուցել են մարդիկ, և դրանք հավանաբար եղել են թագավորական ընդհանուր դամբարաններ[7].: Մյուոնային դետեկտորի օգնությամբ բուրգի տարածքում այլ խցիկներ բացահայտելու փորձ է արվել, սակայն մշտական թալանը թույլ չի տվել տեսախցիկներին իրենց նշանակությամբ ծառայել:

Բուրգի շրջակայքում հայտնաբերվել են որոշ արտեֆակտներ: Օբսիդիանից ծայրակալներ և մարդկային կերպարանքով իրեր են հայտնաբերվել Արևի բուրգի հարևանությամբ գտնվող Լուսնի բուրգում և Փետրավոր օձի տաճարում, որոնք հավանաբար վկայում են կատարված զոհաբերությունների մասին: Յուրօրնակ պատմական գտածո է հյայտնաբերվել բուրգի ստորոտի մոտ 19-րդ դարի վերջին. դա տեոտիուականյան օցելոտն է, որ ներկայումս իր հանգրվանն է գտել Բրիտանական թանգարանում[8]: Գտածոն թվագրվում է մ. թ. ա 150 - մ. թ. 750 թվականների միջակայքում ընկած ժամանակահատվածին: Բուրգի անկյուններում հայտնաբերվել են մանուկների թաղման վայրեր, որոնք, ինչպես համարվում է, զոհաբերվել են[2]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Rene Millon, Bruce Drewitt Earlier Structures within the Pyramid of the Sun at Teotihuacάn(անգլ.) // American Antiquity. — 1961. — В. 26. — С. 371—380.
  2. 2,0 2,1 Hans-Joachim Löwer (05.11.2006)։ «Ruinenstadt Teotihuacán: Gräbersuche in der Stadt der Menschenopfer»։ Spiegel Online 
  3. «Unexplained Mysteries around the world» (անգլերեն)։ WORLD MYSTERIES։ Վերցված է 2018-03-11 
  4. World Mysteries — Mystic Places: Teotihuacan, history, photos, astronomical alignment
  5. «Mexique : Teotihuacán - Pyramide du Soleil» (ֆրանսերեն)։ www.baudelet.net։ Վերցված է 2018-03-11 
  6. «Teotihuacan / La Pirámide del Sol»։ www.uv.es։ Վերցված է 2018-03-11 
  7. Šprajc, Ivan Astronomical Alignments at Teotihuacan, Mexico // Latin American Antiquity. — 2000. — № 11 (4). — С. 410.
  8. «British Museum Highlights»