Արևելյան քամի (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Արևելյան քամի
Ostwind
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա
ԺանրԱրկածային
ընտանեկան
դրամա
Թվականմարտի 21, 2013[1] և մարտի 21, 2013[2]
Լեզուգերմաներեն
ՌեժիսորKatja von Garnier?
ՊրոդյուսերEwa Karlström? և Andreas Ulmke-Smeaton?
Սցենարի հեղինակLea Schmidbauer?[3] և Q63283346?[3]
ԴերակատարներHanna Binke?, Marvin Linke?, Cornelia Froboess?, Թիլո Պրյուկներ, Nina Kronjäger?, Յուրգեն Ֆոգել, Amber Bongard? և Detlev Buck?
ՕպերատորTorsten Breuer?
ԵրաժշտությունAnnette Focks?
ՄոնտաժDirk Grau?
Տևողություն105 րոպե
ՀաջորդWhisper 2?
Պաշտոնական կայքէջ

Արևելյան քամի (գերմ.՝ Ostwind), Կանտի ֆոն Գարնեյի 2013 թ.-ի գերմանական գեղարվեստական ֆիլմը :

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Համառ Միկան դեռ չէր ավարտել ուսումնական տարին: Նախկինում որոշված էր, որ Միկան պետք է գնա ճամբար՝ հանգստանալու համար, իր ընկերուհու հետ: Բայց ծնողները նրան ուղարկում են ֆերմա՝ իր տատիկի՝ Մարի Կալտենբախի մոտ: Այստեղ նա պետք է ինքնուրույն սովորեր իր դասերը: Սակայն բացի դասից, Միկան ավելի հետաքրքիր զբաղմունքներ է գտնում իր համար: Նա ծանոթացավ մի անզուսպ հովատակ Օստվինդի հետ, ով ինչ-որ ժամանակ վնասել էր Միկայի տատիկին: Նա արագ լեզու է գտնում Օստվինդի հետ: Սեմա պապիկը ձիավարժության մարզիչ էր, սակայն համաձայն չէր Մարիի ուսուցման ձևին, և ընդունեց Օստվինդի և Միկայի միջև եղած կապը: Որպեսզի փրկի ձիուն հունգարացիներից՝ Միկան ցանկանում է ուսում ստանալ պապիկից և ապացուցել, որ ձին վտանգավոր չէ: 4 շաբաթվա մեջ Միկան կարողացավ հեծնել ձին և մի պարապմունքի ժամանակ ապացուցեց տատիկին, որ ձին վտանգավոր չէ և հնարավորություն կա հաղթել անցկացվող մրցույթում: Մարիի աշակերտ՝ Միշելի նախանձի շնորհիվ Օստվինդը մրցույթի ժամանակ կատաղում է, և վիրավորում Սեմին, ով ցանկանում էր հանգստացնել նրան: Դրանից հետո Միկան փախչում է Օստվինդի մոտ և հանգստանում իր ընկերուհու հետ: Միկայի մայրը, ով իմացել էր Միկայի անհետացման մասին, գնում է Կալտենբախ: Միևնույն ժամանակ Օստվինդը հիվանդանում է, իսկ Միկան զանգում է Կալտենբախ և օգնություն խնդրում: Ձիու հետ ուժեղ կապի շնորհիվ Միկան նույնպես հիվանդանում է և ընկնում է հիվանդանոց, որտեղ հանդիպում է Սեմին: Սեմից իմանում է թե ինչու էր Օստվինդը կատաղել: Այդ մասին Միկան ասաց Մարիին, և ձիուն հունգարացիները այլևս չանհանգստացրեցին, իսկ Միշելին դուրս հանեցին Կալտենբախից:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դերակատարում
Հանա Բինկե Միկա
Մարվին Լինքե Սեմ
Կորնելիա Ֆրաբյոս Մարիա Կալտենբախ, Միկայի տատիկը
Տիլո Փրյուքներ պարոն Կանն, Սեմայի պապիկը
Յուրգեն Ֆոգել Ֆիլիպ Շվարց, Միկայի հայրը
Նինա Կրոնյեգեր Էլիզաբեթ Շվարց, Միկայի մայրը
Էմբեր Բոնգրադ Ֆաննի
Հենրիետա Մորավե Թինկա
Դեթլև Բուկ Անասնաբույժ Անդերս

Ակնարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png «Օստվինդը ձի է, որի մեջ արտացոլվում է ձիավարման մոգությունը վայրի բնության մեջ տպավորիչ նկարներում: Բացի այդ երիտասարդ աստղ Հաննա Բիքերի գերազանց խաղը իր առաջին գլխավոր դերակատարմամբ: Սակայն այդ ուժեղ կողմերը կրճատվում են անհամաչափ տեխնիկական սցենարով և ինտրուզ երաժշտությամբ»[4]: Aquote2.png


Aquote1.png «Ֆիլմ ձիերի մասին՝ նկարահանված Գերմանիայում: Արտահայտում է կապը ձիու և մարդու միջև, որն օգնում է ֆիլմի տարբեր րոպեներին» [5]: Aquote2.png


Aquote1.png «Հեքիաթային ֆիլմ՝ փոխադարձ հնազանդության մասին, հետաքրքիր պատմություն, չնայած դրամատիկական առումով այդքան էլ ամբողջական չէ»[6]: Aquote2.png


Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ գերմանական կինոյի և մեդիայի վարկանիշի՝ ֆիլմն արժանացմավ «հատկապես արժեքավոր» կոչմանը[7]: 2013 թվականին Մյունխենում կայացած կինոոփառատոնում «Արևելյան քամին» «Սպիտակ փիղ» Մանկական Մեդիայից ստացավ «Սպիտակ փիղ» մրցանակ «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն երիտասարդ դերասանուհի» (Hanna Binke) անվանակարգերում[7]։

Շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին մասի մեծ հաջողությունների շնորհիվ 2014 թվականի մարտին CBJ հրապարակվեց ֆիլմի շարունակությունը նոր ձևով[8]: Առաջին մասի գրողները՝ Քրիստինա Մագդաղենացի Հենն ու Լիա Շմիդբաուերը, գրեցին գրքի 2–րդ մասը: Վեպը մեկ ամսվա ընթացքում Börsenverein վիպագրությունում գրքերի լավագույն վաճառքի ցանկում զբաղեցրեց երկրորդ տեղը[9]: 2014 թվականի հունիսին հայտարարվեց ֆիլմի շարունակության մասին և 2015 թվականի մայիսի 14–ին «Ostwind 2»-ը ցուցադրվեց կինոթատրոններում[10]:

2016 թվականին կայացան ֆիլմի երրորդ մասի նկարահանումները: Ֆիլմը նկարահանվեց 2016 թվականի նոյեմբերին Հյուսիսային Հեսսենում Հերլսհաուզենից ոչ հեռու գտնվող Hauptgestüt Altefeld ձիասպորտային ակումբում[11]։ Երրորդ մասի թողարկումը տեղի ունեցավ 2017 թվականի հուլսի 27-ին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Freebase Data DumpsGoogle.
  2. Person Profile // Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. «Die Filmstarts-Kritik zu Ostwind - Zusammen sind wir frei»։ Վերցված է 2017-12-12 
  5. «отзыв на CountryMusicNews.com» 
  6. «Ostwind. Энциклопедия международного кино» 
  7. 7,0 7,1 «Ostwind» (գերմաներեն)։ Deutsche Filmbewertung und Medienbewertung FBW։ Վերցված է 2017-12-12 
  8. «Ostwind - Rückkehr nach Kaltenbach» (գերմաներեն)։ Verlagsgruppe Random House։ Վերցված է 2017-12-12 
  9. «Buchcharts - Aktuelle Bestseller / Tabus und Skandale im Sachbuch» (գերմաներեն)։ www.boersenblatt.net։ Վերցված է 2017-12-12 
  10. A. Arthur։ «Constantin Film kündigt "Ostwind 2" für nächsten Mai an | Filmfutter»։ Filmfutter (de-DE)։ Վերցված է 2017-12-12 
  11. «Filmteam ist eingetroffen: "Ostwind"-Stars vor Altefelder Kulisse»։ https://www.werra-rundschau.de (գերմաներեն)։ 2016-11-17։ Վերցված է 2017-12-12