Արևելյան աստղի օրդեն
Արևելյան աստղի օրդեն | |
---|---|
Տեսակ | Եղբայրություն |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1850 |
Գլխադասային գրասենյակ | Վաշինգտոն, ԱՄՆ[1][2][2] |
Հիմնադիր | Rob Morris? |
Կայք | easternstar.org(անգլ.) |
Արևելյան աստղի օրդեն (անգլ.՝ Order of the Eastern Star), պարամասոնական կազմակերպություն, որի անդամակցությունը բաց է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար։ Օրդենը ստեղծվել է 1850 թվականին իրավաբան և մանկավարժ Ռոբ Մորիսի կողմից, որը նույնպես մասոն էր։ Օրդենը ստեղծվել է աստվածաշնչյան ուսմունքի հիման վրա[3], բայց բաց է բոլոր կրոնական հավատալիքների մարդկանց համար։ Օրդենը գրեթե 20 երկրներում հաշվվում է շուրջ 10 000 կապիտուլ, իսկ Օրդենի անդամները մոտ 500 000 մարդ են։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրդենը ստեղծել է Ռոբ Մորիսը 1850 թվականին, երբ նա դասավանդել է Ռիչլենդի (Միսսիսիպի նահանգ) «Էվրիկա» մասոնական քոլեջում։ Չնայած նրա գործունեությունը սահմանափակված էր հիվանդությամբ, նա, այնուամենայնիվ, կարողացել է ձևակերպել Օրդենի սկզբունքներն իր «Արևելյան աստղի վարդաստան» աշխատանքում։ 1855 թվականին Մորիսը Նյու Յորքում կազմակերպել է Գերագույն համաստեղություն, որը կապիտուլներ է հիմնել ԱՄՆ-ի ողջ տարածքում։
1866 թվականին Ռոբ Մորիսը սկսել է աշխատել Ռոբերտ Մակոյի հետ և նրան է հանձնարարել օրդենի ղեկավարումը։ Մորիսն ինքը մեկել է Սուրբ Երկիր։ Մակոյը կազմակերպել է օրդենը կապիտուլների բաժանելու առկա համակարգը, ինչպես նաև փոփոխություններ է մտցրել Մորիսի վարդաստանում և ծիսակարգում։
1874 թվականի դեկտեմբերի 1-ին Վաշինգտոնում (Կոլումբիայի շրջան) Թորթոն Էնդրյու Ջեքսոնի կողմից ստեղծման ժամանակ Արևելյան աստղի Օրդենի № 1 «Թագուհի Էսթեր» կապիտուլը Փրինս Հոլի հետ դարձել է առաջին փոխկապակցված կազմակերպչական կառույցը։
Գերագույն մեծ կապիտուլը կազմավորվել է Ինդիանապոլիսում (Ինդիանա նահանգ) 1876 թվականի նոյեմբերի 6-ին։ Կոմիտեները, որոնք կազմավորվել են կապիտուլի ստեղծումից անմիջապես հետո, ստեղծել են «Արևելյան աստղի օրդենի ծիսակատարությունը», որն այժմ քիչ թե շատ նման է առաջին ծիսակատարությանը[4]։
Սիմվոլիզմ և աստիճաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրդենի խորհրդանիշը՝ հնգաթև աստղը, սպիտակ ճառագայթ է, որն ուղղված է ներքև։ Կապիտուլի սենյակում աստղի դեպի ներքև ուղղված սպիտակ ճառագայթը ցույց է տալիս արևմուտքը։ Աստվածաշնչյան կերպարների վրա հիմնված բարոյական դասերը սովորեցնում են՝
- Ադա - Իսավի առաջին կինը, հանանուհի՝ էդոմիտների նախնիներից մեկը։
- Ռութ - հայտնի բիբլիական սրբակյաց, որի անունով է կոչվում «Ռութի գիրքը»։
- Եսթեր - Թանախի (Հին Կտակարան ) գլխավոր հերոսուհի, և Պուրիմ տոնի հետ կապված իրադարձությունները։
- Մարթա - Ավետարանից Մարիայի և Լազարիայի քույրը Իոհանա անվամբ։
- Էլեկտա - («ընտրված կին» II Իոանայից), մայր։
Օրդենի անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրդենի անդամ կարող են դառնալ 18 տարեկանից։ Տղամարդիկ պետք է լինեն կանոնավոր մասոններ, կանայք պետք է ամուսնացած լինեն մասոնների հետ։ Սկզբում օրդենի անձնակազմում ընդունել են կանանց՝ դուստրեր, այրիներ, քույրեր կամ մասոնների մայրեր, բայց այժմ օրդենը թույլ է տալիս մյուս ազգականներին ևս լինել նրա անդամ[5]։ Օրդենը թույլատրվում է նաև այլ պարմասոնական շքանշնների՝ «Հոբի դուստրեր»-ի, «Ծիածան» Օրդենի (աղջիկների համար), «Եռանկյունիների կազմակերպության» (միայն Նյու Յորք) և «Աստղային երեխաների համաստեղության» (միայն Նյու Յորք) անդամներին։
Շտաբ–բնակարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերագույն մեծ կապիտուլի՝ միջազգային տաճարի գլխավոր շտաբ–բնակարանը գտնվում է Դյուպոն-Սեքլում (Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան)՝ Պերրի Բելմոնտի նախկին առանձնատան տարածքում։ Առանձնատունը կառուցվել է 1909 թվականին Պերրի Բելմոնտի հյուրերի հյուրընկալության համար։ Ուելսի արքայազնը 1919 թվականին գնել է առանձնատունը, իսկ 1935 թվականին Գերագույն մեծ կապիտուլը գնել է այդ շենքը։ Կապիտուլի քարտուղարն այստեղ է ապրում իր պարտականությունների կատարման ժամանակ՝ լիազորությունների ամբողջ ժամկետի ընթացքում։ Առանձնատանը գտնվում են աշխարհի տարբեր երկրներից արվեստի գործեր, որոնց մեծ մասը Արևելյան աստղի օրդենին է նվիրվել միջազգային տարբեր կապիտուլների կողմից։
Բարեգործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրդենն ունի բարեգործական հիմնադրամ[6], որի դրամական միջոցները 1986-2001 թվականներին օգտագործվել են տարբեր հետազոտությունների համար։ 513 147 դոլար ուղղվել է Ալցհայմերի հիվանդության հետազոտմանը, դիաբետի շրջանում յուվենիլ հետազոտություններին, ինչպես նաև անչափահասների մոտ ասթմայի հետազոտություններին։ Բարեգործական հանգանակությունը նաև կրթաթոշակով է ապահովում աստվածաբանության և կրոնական երաժշտության, ինչպես նաև այլ ուսանողներին։ Շատ երկրներ աջակցում են տարեց անդամների համար մասոնական և/կամ Արևելյան աստղի կենսաթոշակային կենտրոնին կամ տանը։ Ժամանակի ընթացքում մի քանի ծերանոցներ դարձել են հասարակական (ոչ միայն Օրդենի անդամների համար)։ Էլիզաբեթ Բենթլիի հիմնադրամի կրթաթոշակը սահմանվել է 1947 թվականին[7]։
Օրդենի հայտնի անդամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կլարա Բարտոն[8]
- Լորա Ինգլզ-Ուայլդեր[9]
- Ջ. Նոուել Փլաուրնոյ[10]
- Եվա Մակգովան[11]
- Ջեյմս Փեյթոն Սմիթ
- Լի Էմեթ Թոմաս
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.easternstar.org/international-headquarters/
- ↑ 2,0 2,1 Google Maps — 2005.
- ↑ Installation Ceremony". Ritual of the Order of the Eastern Star. Washington, DC: General Grand Chapter, Order of the Eastern Star. 1995 [1889]. pp. 120—121.
- ↑ Rob Morris
- ↑ «General Grand Chapter. Retrieved 2010-06-03. «These affiliations include: * Affiliated Master Masons in good standing, * the wives * daughters * legally adopted daughters * mothers * widows * sisters * half sisters * granddaughters * stepmothers * stepdaughters * stepsisters * daughters-in-law * grandmothers * great granddaughters * nieces * great nieces * mothers-in-law * sisters-in-law and daughters of sisters or brothers of affiliated Master Masons in good standing, or if deceased were in good standing at the time of their death»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Elizabeth Bentley Order Of The Eastern Star Scholarship Award — Education- Government of Yukon
- ↑ Clara Barton, U.S. Nurse Masonic First Day Cover
- ↑ Big Muddy online publications
- ↑ Sheriff 26 Years — J. H. Flournoy Dies, " Shreveport Journal, December 14, 1966, p. 1
- ↑ Early 1900 choir
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևելյան աստղի օրդեն» հոդվածին։ |