Արևային լույսը երկրորդ հարկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևային լույսը երկրորդ հարկում
տեսակգեղանկար
նկարիչԷդվարդ Հոփեր
տարի1960
բարձրություն100 սանտիմետր
լայնություն130 սանտիմետր
նյություղաներկ և կտավ
գտնվում էԱմերիկյան արվեստի Ուիթնի թանգարան
հավաքածուԱմերիկյան արվեստի Ուիթնի թանգարան
հիմնական թեմաբնակելի տուն
Ծանոթագրություններ
 Second Story Sunlight Վիքիպահեստում

«Արևային լույսը երկրորդ հարկում» (անգլ.՝ Second Story Sunlight), ամերիկացի նկարիչ և փորագրող, ամերիկյան ժանրային նկարչության ներկայացուցիչ, կենցաղային ժանրի վարպետ Էդվարդ Հոփերի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1960 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 102,1 × 127,3 սմ։

Այսօր «Արևային լույսը երկրորդ հարկում» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանում[1] (Նյու Յորք, ԱՄՆ

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արևային լույսը երկրորդ հարկում» ստեղծագործությունում պատկերված է բնակելի տան երկորդ հարկի տեսարանը․ պատշգամբում պատկերված են տարբեր տարիքի երկու կանայք։ Տարեց կինը թերթ է կարդում, իսկ երիտասարդ կինը նստել է պատշգամբի բազրիքին։

Էդվարդ Հոփերն այս կտավի մասին արվեստաբան Քեթրին Կուին ասել է, որ այն իր ամենասիրելի ստեղծագործություններից մեկն է[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հոփերի, նկարը փորձ է, որտեղ ինքը փորձարկել է նկարել արևային լույսն առանց դեղին գույնն օգտագործելու։ Հեղինակի կինը՝ Ժոզեֆինան է «Արևային լույսը երկրորդ հարկում» ստեղծագործությունում կեցվածք ընդունել երկու կանանց նկարելու ժամանակ։

Նկարը հեղինակն ավարտել է 1960 թվականի սեպտեմբերի 15-ին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Second Story Sunlight». Whitney Museum of American Art. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
  2. 2,0 2,1 Levin, Gail, 1948- Edward Hopper : an intimate biography. — 1st ed. — New York: Knopf, 1995. — xvii, 678 pages с. — ISBN 0394546644, 9780394546643, 0520214757, 9780520214750 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 11-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Croquis post-réalisation et commentaires de sa femme Jo in Deborah Lyons, Brian O’Doherty, Edward Hopper : De l'œuvre au croquis, Éditions Prisma, octobre 2012 978-2-8104-0251-9, P..

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևային լույսը երկրորդ հարկում» հոդվածին։