Արքայադուստր Դիանայի հիշատակին նվիրված խաղահրապարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արքայադուստր Դիանայի հիշատակին նվիրված խաղահրապարակ

Արքայադուստր Դիանայի հիշատակին նվիրված խաղահրապարակ (անգլ.՝ Princess Diana Memorial Playground, նաև անգլ.՝ Diana, Princess of Wales Memorial Playground), մանկական խաղահրապարակ Լոնդոնի Քենսինգթոն և Չելսի շրջանում՝ Քենսինգթոնյան այգիների հյուսիսարևմտյան հատվածում։ Խաղահրապարակը նվիրված է Ուելսի արքայադուստր Դիանային, և նրա պատվին քաղաքում ստեղծված հուշարձաններից մեկն է զբոսանքի ուղու և նրա հիշատակին նվիրված շատրվանի հետ միասին[1]։

Խաղահրապարկը երևում է Քենսինգթոնյան պալատից, որտեղ նախկինում բնակվել է արքայադուստրը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղահրապարակը բացվել է 2000 թվականի հունիսի 30-ին։ Բացման արարողությանը ներկա են եղել Մեծ Բրիտանիայի ապագա վարչապետ Գորդոն Բրաունը (այդ ժամանակ եղել է գանձապետության կանցլեր) և Դիանայի եղբայր կոմս Սպենսերն իր ընտանիքի հետ, բայց Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներն անտեսել են այդ իրադարձությունը։ Խաղահրապարակի ստեղծման ծախսը կազմել է 1,7 մլն ֆունտ ստեռլինգ[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽԱղահրապարակը գտնվում է Փիթեր Պենին նվիրված հրապարակի տեղում, որը կառուցվել էր դեռ Ջեյմս Մեթյու Բարրիի կենդանության օրոք՝ 1906 թվականին, սակայն զբաղեցնում է մեծ տարածք։ Ընդ որում՝ հրապարակի դիզայնը հիմնված է Փիթեր Պենին նվիրված գրքի սյուժեի վրա. նրա կենտրոնում տեղակայված է ծովահենների հսկայական փայտե նավ, որի վրա կարող են բարձրանալ երեխաները, իսկ նավի շուրջն ավազ է լցված։ Խաղահրապարակում կան նաև սահուղի, ճոճանակներ, սոնսորային ուղի, երաժշտական այգի, տնակներ, վիգվամ, խաղային տարբեր քանդակներ։ Սահմանափակ կարողություններով երեխաները կարող են խաղալ ինչպես հիմնական հատվածում, այնպես էլ հատուկ կառուցված տարածքում։ Խաղահրապարակը բաց է անվճար այցելությունների համար, և ամեն տարի այնտեղ լինում է ավելի քան մեկ միլիոն այցելու[3]։ Ընդ որում՝ օրվա մեծ մասն այնտեղ կարող են մտնել միայն երեխաներին ուղեկցող մեծահասակներ, իսկ առանց երեխաների մեծահասակների մուտքը թույլատրվում է միայն առավոտյան՝ ժամը 9:30-10:00։ Մեծ թվով այցելուների դեպքում խաղահրապարակի դիմաց ձևավորվում է հերթ։

Խաղահրապարակի մոտ գտնվում է Էլֆին Օուք (Elfin Oak) 900-ամյա կաղնին, որի բնի վրա փորված ու ներկված են թզուկների, էլֆերի ու կենդանիների ֆիգուրներ[4]։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 թվականի օգոստոսին խաղահրապարակ են այցելել Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ջորջ[5]։
  • Խաղահրապարակում են տեղի ունենում «Նոր պահակախումբ» ֆանտաստիկական վեպի տեսարաններից մեկը (գլխավոր հերոսը խաղահրապարակում խմում է գարեջուր՝ զրուցելով կախարդուհի Արինայի հետ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]