Արցախ-Հայաստան կազմակերպություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Արցախ-Հայաստան»
Հասարակական-քաղաքական ՀԿ
New Generation
Humanitarian NGO
Հիմնադրվել է՝ 1992
Նախագահ՝ Լ. Աղալովյան

Արցախ-Հայաստան հասարակական-քաղաքական կազմակերպություն։ Ստեղծվել է 1988 թվականին (գրանցվել է 1992 թվականին) Երևանում։ Նախաձեռնողներն ու հիմնադիրներն էին Ս. Աբրահամյանը, Լ. Այզումանյանը. Լ. Աղալովյանը (նախագահ՝ 1987-1996 թվականներին), Ռ. Բեգլարյանը, Ս. Մեղքրականը (նախագահ՝ 1996 թվականից). Ս. Սուլեյմանյանը և ուրիշներ։ «ԱՂ»-ի գլխավոր նպատակն է համախմբել հայ ժողովրդի ուժերը Արցախի ազատագրման, անկախության ամրապնդման, սոցիսդտնտեսական զարգացման և համազգային այլ խնդիրների լուծման համար։ Կազմակերպությունը մասնաճյուղեր ունի Մասիսում, Եղվարդում, Չարենցավանում-Հրազդանում և Վանաձորում։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախյան պատերազմի տարիներին կազմակերպել է կամավորական ջոկատներ, ԼՂՀ առաքել սննդամթերք և հանդերձանք, զբաղվել փախստականների տեղավորման և նյութական օժանդակության հարցերով։ Հանդես է եկել քաղաքական հայտարարություններով՝ ի պաշտպանություն Արցախի հիմնախնդրի արդարացի լուծման, նամակներով դիմել խոշոր տերությունների ղեկավարներին, հանդիպել ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների, ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ։ Մերժել է Արցախի հարցի «փուլ առ փուլ» լուծման տարբերակը։ Հրատարակել է Արցախը հայկական տարածք լինելու մասին հիմնավոր գիտական հոդվածներ, գրքեր, կազմել քարտեզներ։ «Ա-Հ.» նպաստել է Արցախի պետական համալսարանի բացմանը։

1994 թվականից «Ա-Հ.» աշխատանքներ է տանում ԼՂՀ տնտեսության վերականգնման, զարգացման. բնական պաշարների արդյունավետ օգտագործման, ՀՀ-ի հետ ինտեգրման բնագավառներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։