Արտունջ, Արտանիշ, Աղսու, Արդանիս, Արտանին, Արտանիջ, Արտանուն, Արտանուշ, Արտավուն, Արտավուջ, Արտունջ, գետ ՀայաստանիԳեղարքունիքի մարզում։ Սկիզբ է առնում Սևանի լեռնաշղթայիՔաշաթաղ գագաթից, թափվում Սևանա լճիԱրտանիշի խորշը։ Երկարությունը 10 կմ է[1]։ Սնուցումը մթնոլորտային տեղումներով է, վարարումները՝ մայիս-հունիսին։ Արտանիշի ավազանում շատ են հեղեղատները[2]։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 22 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 149)։