Արտանիշի ծոց (Արտանիշի խորշ), ծոցՍևանա լճի արևելյան ափին։ Լճից անջատվում է համանուն թերակղզով։ Երկարությունը մոտ 3 կմ է, լայնությունը՝ 2 կմ, միջին խորությունը՝ 25 մ։ Հյուսիսային և հարավարևմտյան ափերը զառիթափ են, ժայռոտ, հյուսիս-արմտյանը՝ մեղմաթեք։ Ջրի տարեկան միջին ջերմաստիճանը 9, 1 °C է, հունվարին՝ 1, 2 °C, օգոստոսին՝ 18, 4 °C։ Սառչում է հազվադեպ։ Արտանիշի ծոց է թափվում Արտունջ (Արտանիշ գետ) գետակը[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 134)։