Արտյոմ Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արտյոմ Վարդանյան
Ծնվել էհունիսի 25, 1912(1912-06-25)
ԾննդավայրԿարս, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 12, 1980(1980-10-12) (68 տարեկանում)
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան «Պատվո նշան» շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Լենինյան մրցանակ

Արտյոմ Վարդանյան (1912-1980), խորհրդային տնտեսական գործիչ, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1963), Լենինյան մրցանակի դափնեկիր (1961):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1931 թվականին ավարտել է Վլադիկավկազի պոլիտեխնիկական տեխնիկումը, այնուհետև՝ 1933 թվականին՝ գունավոր մետաղների Հյուսիս-Կովկասյան ինստիտուտը: 1931-1941 թվականներին ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Հյուսիսային Օսիայի, Ուկրաինայի, Պերմի մարզի մի շարք արդյունաբերական ձեռնարկություններում։ 1939 թվականին անդամակցել է Կոմունիստական կուսակցությանը[1]:

1941-1949 թվականներին աշխատել է գլխավոր մետաղագործ, գլխավոր ինժեներ, Չիմկենտի կապարի գործարանի տնօրեն: 1949-1963 թվականներին զբաղեցրել է Ուստ-Կամենոգորսկի կապարի-ցինկի գործարանի տնօրենի պաշտոնը, ապա՝ Վլադիմիր Լենինի անվան Ուստ-Կամենոգորսկի կապարի-ցինկի կոմբինատի տնօրենի պաշտոնը[1]:

1963-1966 թվականներին զբաղեցրել է Հարավ-Ղազախական ժողտընտխորհի նախագահի, Ղազախական ԽՍՀ ժողովրդական տնտեսության խորհրդին կից քիմիական արդյունաբերության գլխավոր վարչության պետի, Ղազախական ԽՍՀ գունավոր մետալուրգիայի նախարարի տեղակալի պաշտոնները[1]:

1952 թվականից եղել է Ղազախական ԽՍՀ Կոմկուսի կենտկոմի անդամ։ Ընտրվել է 6-8 գումարումների ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, 6-7 գումարումների Ղազախական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: Պարգևատրվել է Լենինի շքանշանով, Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշանով, «Պատվո նշան» շքանշանով և ԽՍՀՄ մեդալներով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Казахская ССР / Гл. ред. Р. Н. Нургалиев. — Алма-Ата: Гл. ред. Казахской советской энциклопедии, 1988. — Т. 2. — С. 125. — ISBN 5-89800-002-Х

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]