Արտյոմ Շահբազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արտյոմ Շահբազ
Ծնվել է1909
ԾննդավայրԿարս, Կարսի նահանգ, Թուրքիա
Մահացել է1941
Ազգությունհայ
Մասնագիտությունարձակագիր և բանաստեղծ

Արտյոմ Շահբազ (Արտավազդ Արամի Շահբազյան, 1909 - 1941), հայ բանաստեղծ, արձակագիր, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Ծնվել է Կարս քաղաքում։ 1931 թվականին ավարտել է Լենինականի գյուղատնտեսական տեխնիկումը։ 1931-1941 թվականներին աշխատել է հանրապետական թերթերում, ժողովրդական ստեղծագործության հանրապետական տանը, Հայկական հեռագրական գործակալությունում (այժմ՝ Արմենպրես)։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Զոհվել է 1941 թվականին, ռազմաճկատում[1]։

Արտյոմ Շահբազի երկերի մատենագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ակնարկներ և պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1951, 130 էջ։
  • Ակնարկներ և չափածո Էջեր, Երևան, Հայպետհրատ, 1955, 335 էջ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1981։ էջ էջ 340