Արտեմ Կոտելնիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոտելնիկով (այլ կիրառումներ)
Արտեմ Կոտելնիկով
Ծնվել էնոյեմբերի 16, 1859(1859-11-16)
ԾննդավայրԱստրախան, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 7, 1910(1910-06-07) (50 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունլրագրող

Արտեմ Կոտելնիկով (Հարություն Նազարի Կոտելնիկյանց) (նոյեմբերի 16 (28), 1859 թվական, Աստրախան - հունիսի 7 (20), 1910 թվական, Սանկտ Պետերբուրգ), հայազգի լրագրող, հրատարակիչ, վիճակագիր։ Սանկտ Պետերբուրգում Լեոնիդ Խոդսկու հետ հրատարակել է «Նաշա ժիզն» («Наша жизнь», 1904-1906 թվականներ), «Նաշ դեն» («Наш день», 1908 թվական) թերթերը, «Զապրոսի ժիզնի» («Запросы жизни», 1909—1910 թվականներ) ամսագիրը, որոնցում տպագրվել են Մաքսիմ Գորկու, Անատոլի Լունաչարսկու, Ալեքսանդր Կուպրինի, Ալեքսանդր Գրինի գործերը։ Կազմակերպիչներից է «Մեր կյանք» հրատարակչության և գրախանութի, որը տարածել է մարքսիստական և սոցիալ-դեմոկրատական գրականություն։ 1910 թվականին Պետերբուրգում հրատարակել է Անդրկովկասի և Հյուսիսային Կովկասի հասարակական ու մշակութային կյանքը լուսաբանող «Ժիզն Կավկազա» («Жизнь Кавказа») ամսագիրը։ Հեղինակ է մի շարք վիճակագրական ուսումնասիրությունների։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 639