Արտաշես Հունանյան
Արտաշես Հունանյան | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Արտաշես Արմենակի Հունանյան |
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1922 |
Ծննդավայր | Ծաղկաբեր, Լոռու մարզ |
Վախճանվել է | հոկտեմբերի 19, 1994 (72 տարեկան) |
Մահվան վայր | Գլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1956) |
Մասնագիտություն | նկարիչ |
Արտաշես Արմենակի Հունանյան (սեպտեմբերի 15, 1922, Ծաղկաբեր, Լոռու մարզ - հոկտեմբերի 19, 1994, Գլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ նկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1956 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1960-1982 թթ. դասավանդել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետում։
Արտաշես Հունանյանի աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[1]։
Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեղծագործել է գեղանկարչության, բեմանկարչության, հաստոցային և գրքի գրաֆիկայի բնագավառներում։ Աշխատանքներից են «Քաղաք» (1960-1961), «Վլադիվոստոկում» (1971), «Սախալինյան հուշեր» (1971), «Հայաստան, երկիր դրախտավայր» (1970-1988) նկարաշարերը, Դանթեի «Աստվածային կատակերգություն» (1961), Եղիշեի «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» (1962) նկարազարդումները, «Գեղարդ» (1963), «Խաչքար» (1968) գրաֆիկ թերթերը և այլն։ Հունանյանի արվեստին բնորոշ են թեմատիկ բազմազանությունը, դասական և արդիական ձևամտածողության նուրբ համադրումները։ Գրել է բանաստեղծություններ («Պահպանակ», 1994)[2]։
Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1968 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արտաշես Հունանյանի ստեղծագործությունները Հայաստանի ազգային պատկերասրահում
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արտաշես Հունանյան Archived 2021-10-02 at the Wayback Machine.
- Արտաշես Հունանյան - Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան(չաշխատող հղում)