Արտահայտիչ շարժումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տխրություն
Ժպիտ

Արտահայտիչ շարժումներ, դրսևորում են մարդու հոգեկան տարբեր (հատկապես էմոցիոնալ) վիճակները և հանդիսանում են դրանց արտաքին արտահայտությունը։ Արտահայտիչ շարժումներ սուբյեկտի ներքնաշխարհում կատարվածն ըմբռնելի են դարձնում շրջապատին՝ մարդկանց մեջ առաջացնելով համապատասխան վերաբերմունք, արձագանք և ստեղծում են ռեալ հաղորդակցության հնարավորություններ[1]։ Արտահայտիչ շարժումների զանազան տեսակները տարբեր ձևով են ենթարկվում կամքին։ Բուռն, աֆեկտիվ բնույթի ապրումները, խոր օրգանական փոփոխություններ առաջացնելով, ինքնաբերաբար կարող են կաշկանդել կամ նպաստել զգացմունքների դրսևորմանը։ Արտահայտիչ շարժումների հիմնական ձևերը մարդու արարքներն են, տվյալ իրադրության մեջ նրա վարքը, խոսքը և ունկնդրումը, վերաբերմունքը, դիմախաղերը, ժեստերը, մնջախաղը, ձայնարկությունները, առոգանությունը, ձայնի հուզական ելևէջները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 23-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 133