Արտակարգ վայրէջք A320 Հադսոնում
Արտակարգ վայրէջք A320 Հադսոնում | |
---|---|
![]() | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Տեսակ | ավիապատահար, water landing? և flight? |
Թվական | հունվարի 15, 2009 |
Ժամանակ | 15:31 EST (20:31 UTC) |
Բնութագրում | Արտակարգ վայրէջք |
Վայր | Հուդզոն և Նյու Յորք, , ![]() |
Չվերթ | AWE 1549 |
Թռիչքի վայր | ![]() |
Վերջնական կետ | ![]() |
Զոհվածներ | 0 |
Վիրավորներ | 83 |
Aviation Safety Network ID | 20090115-0 |
Օդանավ | |
Մոդել | Airbus A320-214 |
Ավիաընկերություն | Us Airways |
Կողային համար | N106US |
Արտադրման թվական | 1999 թ. |
Ուղևորներ | 150 |
Անձնակազմ | 5 |
Կենդանի մնացած | 155(բոլորը)[1][2][3] |
![]() |
Արտակարգ վայրէջք A320 Հադսոնում ավիացիոն միջադեպ, որը տեղի է ունեցել 2009 թվականի հունվարի 15-ին։ Airbus A320-214 ինքնաթիռը, որը պատկանում էր US Airways ավիաընկերությանը, իրականացնում էր չվերթ Նյու Յորքից դեպի Վաշինգտոն։ Սակայն վթարային վայրէջք է կատարել Հադսոնի գետում, որը գտնվում էր Նյու Յորքում։ Բարեբախտաբար, ինքնաթիռում գտնվող բոլոր 155 ուղևորները փրկվել են։
Ընդհանուր 11 դեպք է հայտնի, որ մարդատար ինքնաթիռներն արտակարգ վայէջք են կատարել։ Սակայն այս իրադարձությունը առաջինն էր, որ մարդիկ չեն զոհվել։
Ինքնաթիռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չվերթ AWE 1549, որը իրականացնում էր Airbus A320-214 ինքնաթիռը (գրանցման համարը N106US)։ Այս ինքնաթիռը արտադրվել է 1999 թվականին։ Առաջին չվերթը իրականացրել է 1999 թվականի հունիսի 15-ին։ Նույն թվականի օգոստոսի 2-ին ինքնաթիռը հանձնվում է US Airways ավիաընկերությանը, և ստանում է գրանցման համար N106US։ Մինչ վթարի տեղի ունենալը ինքնաթիռը իրականացրել է ավելի քան 16 299 չվերթ «մեկնում-ժամանում», և օդում է գտնվել ավելի քան 25 241 ժամ։
Անձնակազմի անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինքնաթիռի առաջին հրամանատար - 57 ամյա Չեսլի Սալենբերգեր[4]։ Շատ փորձառու օդաչու է։ Նաև եղել է ռազմական օդաչու։ Օդում անցկացրել է ավելի քան 19 663 ժամ, որից 4765 ժամ եղել է Airbus A320 ինքնաթիռում[5]։Հենց այս օդաչուի շնորհիվ է, որ բոլոր մարդիկ փրկվել են։
Ինքնաթիռի երկրորդ հրամանատար - 49 ամյա Ջեֆ Սկայլզ։ Փորձառու օդաչու է, աշխատել է US Airways ավիաընկերությունը 23 տարեկանում։ Օդում անցկացրել է 15 643 ժամ։
Ինքնաթիռում գտնվում էր 3 սպասուհի։
Շեյլա Դայլ - 57 տարեկան, աշխատել է US Airways ավիաընկերությունում 1980 թվականից։ Դորին Ուէլշ - 58 տարեկան, աշխատել է US Airways ավիաընկերությունում 1970 թվականից։ Դոնա Դենտ - 51 տարեկան, աշխատել է US Airways ավիաընկերությունում 1982 թվականից։
Վթար[խմբագրել | խմբագրել կոդը]
Չվերթ AWE 1549, թռչել է Նյու Յորքից ժամը 15։24 EST (20։24 UTC)։ Անցավ 90 վայրկյան թռիչքից, անձնակազմի անդամները հայտնեցին դիսպետչերական ծառայությունին, որ ինքնաթիռը հարվածել է ինչ-որ թռչունի[6]։
Ինքնաթիռը կարողացել է բարձրանալ 975 մետր։ Ինքնաթիռի առաջին հրամանատարը կրկին կապվում է դիսպետչերների հետ, և հայտնում է, որ ինքնաթիռի շարժիչները որոշակի վնասվել են։ Օդաչուներին հաջողվել է օդանավը շարժել դեպի հյուսիս, որտեղ գտնվում էր Հադսոն գետը։ Ի վերջո ինքնաթիռը արտակարգ կատարեց Հոդսոն գետում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ken Belson (15 января 2009)։ «Updates From Plane Rescue in Hudson River» (անգլերեն)։ The New York Times Company։ Արխիվացված օրիգինալից 2012-03-24-ին։ Վերցված է 16 января 2009
- ↑ «Пассажирский самолёт приводнился в реку Гудзон»։ Русская служба Би-би-си / Би-би-си։ 15 января 2009։ Արխիվացված օրիգինալից 2012-03-24-ին։ Վերցված է 16 января 2009
- ↑ (ռուս.) «"Чудо на Гудзоне": в реку упал пассажирский самолёт. Всех 155 человек на борту спасли»։ NEWSru.com։ 16 января 2009։ Արխիվացված օրիգինալից 2012-03-24-ին։ Վերցված է 16 января 2009
- ↑ (անգլերեն) Russell Goldman (15 января)։ «US Airways Hero Pilot Searched Plane Twice Before Leaving» (անգլերեն)։ ABCNews Internet Ventures / The Walt Disney Company։ Արխիվացված օրիգինալից 2012-03-24-ին։ Վերցված է 16 января 2009
- ↑ Pia Sarkar, Tom Liddy, Jeremy Olshan (հունվարի 16, 2009)։ «Wife: Sully's a 'pilot's pilot'»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-06-ին։ Վերցված է 2009-01-20(անգլերեն)
- ↑ «NTSB: US Airways jet's engines lost power together»։ The Associated Press։ հունվարի 18, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2009-01-19-ին։ Վերցված է 2016-11-10
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- (անգլերեն) Հեռուստաընկերություն «Hudson Plane Crash. What Really Happened.»
- (անգլերեն) Տեսահոլովակը
- "Cactus Flight 1549 Accident Reconstruction (US Airways Animation)". Exosphere3D.