Արտադրանքի կառավարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արտադրանքի կառավարում (անգլ.՝ product management), արտադրանքի կամ ծառայության պլանավորման, զարգացման, գործարկման և կառավարման բիզնես գործընթաց։ Այն ներառում է արտադրանքի ամբողջական կյանքի ցիկլը՝ գաղափարից մինչև զարգացում՝ շուկա մուտք գործելու համար։ Արտադրանքի մենեջերները պատասխանատու են ապահովել, որ արտադրանքը բավարարի իր թիրախային շուկայի կարիքներին և նպաստի բիզնես ռազմավարությանը, միաժամանակ կառավարելով արտադրանքը կյանքի ցիկլի բոլոր փուլերում։ Ծրագրային արտադրանքի կառավարումը հարմարեցնում է արտադրանքի կառավարման հիմունքները թվային արտադրանքների համար։ Արտադրանքի կառավարումը առանցքային դեր է խաղում կազմակերպությունների և ստարտափների մեծ մասում, քանի որ այն համատեղում է արտադրանքի զարգացումը փորձարարության հետ՝ շուկայում հաջողակ արտադրանք ստեղծելու համար։ Արտադրանքի կառավարումը պահանջում է ռազմավարական մտածողության, խնդիրների լուծման հմտությունների համադրություն և հաճախորդի կարիքների վրա կենտրոնացում, ինչպես նաև ճիշտ ժամանակին՝ ճիշտ արտադրանքի մատուցում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրանքի կառավարման հայեցակարգը ծագել է Procter & Gamble-ի նախագահ Նիլ Հ. Մաքելրոյի 1931 թվականի հուշագրից։ Մաքելրոյը, խնդրելով լրացուցիչ աշխատակիցներ, որոնք կենտրոնացած են ապրանքանիշի կառավարման վրա, կարիք ուներ «Բրենդային մարդկանց» (brand men), ովքեր կստանձնեին ապրանքների կառավարման, փաթեթավորման, դիրքավորման, բաշխման և վաճառքի կատարողականի դերը[2]:

McElroy's memo requesting headcount to manage Procter & Gamble's Products

Հուշագիրը բրենդային մարդու աշխատանքը սահմանեց հետևյալ կերպ․

  • Ուշադիր ուսումնասիրել իրեն հատկացված ապրանքանիշերի մատակարարումները ըստ միավորների։
  • Որտեղ ապրանքանիշի զարգացումը բարդ խնդիր է, այնտեղ ուշադիր ուսումնասիրել ջանքերի համադրությունը, որը, կարծես, արդյունք է տալիս և փորձել նույն մոտեցումը կիրառել այլ տեղերում։
  • Որտեղ ապրանքանիշի զարգացումը հեշտ է.
    • Ուսումնասիրել գովազդի և ապրանքանիշի առաջխաղացման պատմությունը։
    • Թույլ կողմերը հայտնաբերելուց հետո մշակել ծրագիր, որը կարող է կիրառվել այդ կողմերում։
    • Ծրագիրը մանրամասն ներկայացրել ստորաբաժանման ղեկավարին։
    • Պատրաստել վաճառքի տեղեկանքներ և մնացած բոլոր անհրաժեշտ նյութերը ՝ պլանը կատարելու համար։
    • Պահպանել բոլոր անհրաժեշտ գրառումները և կատարել բոլոր անհրաժեշտ ոլորտային հետազոտությունները ՝ որոշելու համար, թե արդյոք ծրագիրը բերել է ակնկալվող արդյունքները։
  • Վերցրել ամբողջ պատասխանատվությունը․
    • Իրեն հանձնարարված ապրանքանիշերի համար ընդհանուր տպագիր բառերի պլանների համար։
    • Գովազդի բոլոր մնացած ծախսերի համար։
    • Փորձարկել և առաջարկել փաթեթավորման փոփոխություններ։
  • Տարին մի քանի անգամ հանդիպել  մասնաճյուղի ղեկավարի հետ ՝ քննարկելու նրա հետ  տարածքում կազմակերպության առաջխաղացման ծրագրերի հնարավոր սխալները։

Ժամանակակից տերմիններով, Մաքերլոյի սահմանեց դերը հետևյալ կերպ․

Վերլուծել արտադրանքի բաշխումը, օպտիմացնել աշխատանքային բաշխման ռազմավարությունները, ախտորոշել և լուծել բաշխման խնդիրները, օպտիմալացնել արտադրանքի դիրքավորումը և արտադրանքի շուկայավարումը, ինչպես նաև համագործակցել տարածաշրջանային բաշխման կառավարիչների հետ[2]։

Արտադրանքի կառավարման գործընթացը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրանքի կառավարման գործընթացը բաղկացած է մի շարք քայլերից, որոնք անհրաժեշտ են՝ արտադրանքը սկզբնական հայեցակարգից մինչև շուկայի վերջնական մեկնարկը տանելու համար.

  1. Շուկայի ուսումնասիրություն և օգտատերերի ուսումնասիրություն,
  2. Գաղափարների կառավարում,
  3. Տեխնիկական բնութագրեր,
  4. Ճանապարհային քարտեզի մշակում,
  5. Առաջնահերթությունների սահմանում,
  6. Արտադրանքի մշակում,
  7. Նվազագույն կենսունակ արտադրանքի (MVP) թողարկում, հաճախորդների հետադարձ կապի հավաքում և գործընթացների կրկնություն[3]։

Արտադրանքի ղեկավարի դերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրանքի ղեկավարը մասնագետ է, ով պատասխանատվություն է կրում թվային և ֆիզիկական արտադրանքի զարգացման համար։ Աշխատանքը յուրաքանչյուր ընկերությունում արտադրանքի կառավարման գործառույթի մի մասն է։ Արտադրանքի ղեկավարները ներգրավված են արտադրանքի պահանջների ճշգրտման, արտադրանքի գործարկման, օգտատերերի վարքագծի մասին հաշվետվությունների և արտադրանքի ռազմավարության հետագա մշակման մեջ։ Արտադրանքի ղեկավարների առկայությունը կարևոր է արտադրանքի կյանքի ցիկլի բոլոր փուլերում[4]։ Արտադրանքի ղեկավարները պատասխանատու են ընկերության արտադրանքի ամենօրյա կառավարման համար։ Արդյունքում, արտադրանքի ղեկավարները կարևոր դեր են խաղում ինչպես ընկերության աճը խթանելու, այնպես էլ շահույթներ ու եկամուտները մեծացնելու գործում։ Նրանք պատասխանատու են բիզնեսի հիմնավորման, հայեցակարգի ձևավորման, պլանավորման, արտադրանքի մշակման, արտադրանքի շուկայավարման և արտադրանքը նպատակային շուկա հասցնելու համար։ Կախված ընկերության չափից, արդյունաբերությունից և պատմությունից ՝ արտադրանքի կառավարումն ունի բազմաթիվ գործառույթներ և պաշտոններ։ Հաճախ եկամտի մասին հաշվետվությունը օգտագործվում է, որպես արտադրանքի մենեջերի կատարողականի գնահատման հիմնական չափանիշ։

Առաջադրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրանքի ղեկավարի վերլուծած տեղեկատվությունը պարունակում է հաճախորդների կարիքների ուսումնասիրություն, մրցակցային վերլուծություն, ոլորտային վերլությություն, միտումներ, տնտեսական ազդանշաններ և մրցակցային գործողություններ, ինչպես նաև դրա մեջ տեղ են գտնում արտադրանքի պահանջների փաստաթղթավորումը, արտադրանքի ռազմավարության սահմանումը և արտադրանքի ճանապարհային քարտեզի ստեղծումը։ Արտադրանքի ղեկավարները միավորում են իրենց ընկերության ստորաբաժանումները, ներառյալ արտադրանքի դիզայնը և զարգացումը, մարքեթինգը, վաճառքը, հաճախորդների աջակցությունը և իրավաբանական ծառայությունները[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://fourweekmba.com/product-management/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. 2,0 2,1 https://www.geeksforgeeks.org/what-is-product-management/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. https://userpilot.com/blog/product-management-process/#What-is-product-management?. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. https://businessmap.io/blog/product-manager. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  5. Castellion, George (2010-03). «The Product Manager's Desk Reference by Steven Haines». Journal of Product Innovation Management. 27 (2): 291–292. doi:10.1111/j.1540-5885.2010.00716.x. ISSN 0737-6782.
Արտադրանքի կառավարում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Wikibook Marketing has a page on the topic of: Product_Development Media related to Product management at Wikimedia Commons
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտադրանքի կառավարում» հոդվածին։