Արվիդաս Նովիկովաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արվիդաս Նովիկովաս
Քաղաքացիությունը  Լիտվա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 18, 1990(1990-12-18)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Հասակ 179 սանտիմետր
Դիրք եզրային կիսապաշտպան

Արվիդաս Նովիկովաս (լիտ.՝ Arvydas Novikovas, դեկտեմբերի 18, 1990(1990-12-18)[1], Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]) լիտվացի ֆուտբոլիստ, Հայֆայի «Հապոել» ակումբի և Լիտվայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։ Անցկացրած հանդիպումներով և խփած գոլերով ընդգրկվել է Լիտվայի հավաքականի պատմության լավագույն հնգյակում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նովիկովան ներկայացրել է Լիտվայի մինչև 21 տարեկանների հավաքականը, երբ ընդամենը 16 տարեկան էր[3]։ Արվիդաս Նովիկովասը իր երկրում հանդես է եկել «Ինտերասում» և «Վիլնյուսում»՝ միաժամանակ՝ տարբեր երիտասարդական թիմերում։ 2008 թվականին Նովիկովասը տեղափոխվել է շոտլանդական «Հարթ օֆ Միդլոթիան»[4]։ Շոտլանդիայի առաջնությունում իր նորամուտը նշել է 2008/09 մրցաշրջանի վերջին տուրում՝ «Սելթիկի» դեմ խաղում։ 2011 թվականին նա վարձավճարով տրվել է «Սենթ Ջոնսթոուն» ակումբին, որից հետո վերադարձել է «Հարթ օֆ Միդլոթիան» ակումբ։

2013/14 և 2014/15 թվականների մրցաշրջանը նա անցկացրել է Երկրորդ Բունդեսլիգայի «Էրզգեբիրգե Աուե» ակումբում։ Ակումբի անհաջող խաղից հետո նա տեղափոխվել է «Բոխում»։

2017 թվականի հունվարին նա տեղափոխվել է լեհական «Յագելոնիա», որից հետո՝ թուրքակամ «Էրզրումսպոր»։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիտվայի ֆուտբոլի ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2010 թվականին՝ Ուկրաինայի դեմ ընկերական խաղում[5]։ Նա խաղադաշտ դուրս եկել մեկնարկային կազմում ու փոխարինվել 58-րդ րոպեին։ 2014 թվականի մայիսի 29-ին Վենտսպիլս քաղաքում հավաքականի կազմում առաջին գնդակն է խփել Ֆինլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասին։ 2016 թվականի հոկտեմբերի 9-ին գոլ է խփել Սլովենիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասին՝ Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական խաղում (1:1)։ 2020 թվականի հոկտեմբերի 7-ին Տալլինում կայացած ընկերական խաղում դուբլ է ձևակերպել Էստոնիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասին։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շոտլանդիայի ֆուտբոլի գավաթիակիր (2011/2012)
  • Լեհաստանի չեմպիոն (2019/2020)
  • Լեհաստանի փոխչեմպիոն (2017/2018)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 90minut.pl (польск.) — 2003.
  3. Anderson, Barry (2009 թ․ մայիսի 28). «Hearts youngster Novikovas to be fast-tracked to full Lithuania squad». Edinburgh Evening News. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 29-ին.
  4. «Hearts winger Andrew Driver to miss out against Inverness». Daily Record. 2008 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2013 թ․ հուլիսի 2-ին.
  5. «Украина — Литва — 4:0». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]