Արսիանի լեռնաշղթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արսիանի լեռնաշղթա
Arsiani Range.jpg
Տեսակլեռնաշղթա
ԵրկիրFlag of Georgia official.svg Վրաստան և Flag of Turkey.svg Թուրքիա
ԼեռնաշղթաՀայկական լեռնաշխարհ
Բարձրություն (ԲԾՄ)3165 մետր
Երկարություն150 կիլոմետր
Մեծագույն գագաթԱրսիան

Արսիանի լեռնաշղթա (Արսյաց լեռներ[1], Արզիան[2]), լեռնաշղթա Հայկական հրաբխային բարձրավանդակի հյուսիսում։ Ձգվում է հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք։ Երկարությունը մոտ 150 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 3165 մ (Արսիան լեռ)։

Կազմված է թերթաքարերից, ավազաքարերից, տեղ-տեղ՝ հրաբխային ապարներից։ Արևմտյան մասը խիստ կտրտված է Ճորոխի վտակներով, արևելյան լանջերն աստիճանաբար ձուլվում են Արդահանի գոգավորությանը։ Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը՝ խստաշունչ ու ձնառատ, ամառը՝ զով, տարեկան տեղումները՝ 500-900 մմ։ Լանջերն անտառածածկ են, ավելի բարձր՝ ենթալպյան և ալպյան մարգագետիններ։

Ձգվում է միջօրեականի ուղղությամբ՝ չհաշված մի քանի փոքրիկ աղեղները, որ նա գոյացնում է իր կենտրոնական մասում։ Սկսվում է Աճարայի լեռներից և ձգվում հարավ մինչև Բաշքեյ սարահարթը, Կաղզվանի արևմտյան մասում։ Ունի բեկորային կառուցվածք, և կազմում է Պոնտական բեկորի արևելյան բարձրացած թևը։ Նրա արևելյան զառիթափ են, իսկ արևմտյանը՝ մեղմաթեք։ Մեծ մասամբ անտառապատ է։ Հյուսիսային հատվածը՝ Աճարայի լեռներից մինչև Ալաաբգար գագաթը կոչվում է Արսիանի լանջ, իսկ հարավայինը՝ Սողանլուղ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ էջ 86 — 992 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 434 — 992 էջ։
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ էջ — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png