Jump to content

Արսեն Կոտիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արսեն Մնացականի Կոտիկյան
Անձնական տեղեկություն
Ծնվել է27 նոյեմբերի, 1956 թ.
Երևան
Մահացել է3 սեպտեմբերի, 1989 թ.
ԱՄՆ

Արսեն Մնացականի Կոտիկյան (նոյեմբերի 27, 1956, Երևան - սեպտեմբերի 3, 1989, ԱՄՆ), հունահռոմեական ոճի հայ ըմբիշ, ԽՍՀՄ չեմպիոն, Իվան Պոդդուբնու միջազգային հուշամրցաշարի հաղթող[1] (1974, Լենինգրադ), Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն (1976 թ., Սոֆիա

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արսեն Մնացականի Կոտիկյանը ծնվել է 1956 թվականի նոյեմբերի 27-ին Երևանում (Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն)[1]։ 1974 թ. Լենինգրադում նվաճել է Իվան Պոդդուբնու միջազգային հուշամրցաշարի հաղթողի տիտղոսը։ 1976 թ. Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա քաղաքի լիցենզիոն առաջնությունում նվաճել է Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնի տիտղոսը[2]։ Նվաճել է ԽՍՀՄ հունահռոմեական ոճի ըմբշամարտի չեմպիոնի տիտղոսը։ Եղել է ամուսնացած, ունի 2 երեխա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Մարզաշխարհի անվանի ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել հայտնի ըմբշամարտիկ Արսեն Կոտիկյանի հիշատակին (լուսանկարներ)». lurer.com. Վերցված է 2023 թ․ հունվարի 23-ին.
  2. «Պատմություն – 118 ավագ դպրոց». 118highschool.am. Վերցված է 2023 թ․ հունվարի 23-ին.