Արսեն Գասպարյան
Արսեն Գասպարյան | |
---|---|
Ծնվել է | 1983 |
Ծննդավայր | Երևան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի Պետական Համալսարան |
Գիտական աստիճան | Կենսաբանական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | քարաքոսաբան |
Աշխատավայր | Երևանի բուսաբանական այգի |
Արսեն Գասպարյան1983, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, հայ քարաքոսաբան, սնկաբան, կենսաբանական գիտությունների թեկնածու։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արսեն Գասպարյանը ծնվել է 1983 թվականին Երևան քաղաքում։
Սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում, դոկտորանտուրան անցել և ստացել է գիտությունների դոկտոր (Dr.Sc.) գիտական աստիճանը Բեռլինի Ազատ համալսարանում (Բեռլինի բուսաբանական այգի և թանգարան)։ Եղել է նույն համալսարանի բուսաբանական գիտությունների «Դալեմ» գիտահետազոտական կենտրոնի անդամ։
Այժմ նա ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի և Երևանի բուսաբանական այգու տնօրենն է[1]։
Դասախոսում է Հայաստանի ամերիկյան համալսարանում։
2001-2003 թվականներին անցել է պարտադիր զինվորական ծառայություն ՀՀ զինված ուժերում։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արսեն Գասպարյանը 2007-2012 թվականներին աշխատել է Երևանի պետական համալսարանի բուսաբանության ամբիոնում։
2009-2016 թվականներին նա եղել է «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ի նախագահ, իսկ 2016 թվականից ընդգրկված է եղել Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) բնապահպանական ծրագրերում, որպես ծրագրի համակարգող և բնապահպանական ծրագրերի ղեկավար։
2020 թվականից Արսեն Գասպարյանը ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում քարաքոսերի հետազոտման ու պահպանության գիտական խմբի ղեկավարն է։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդամակցում է Քարաքոսաբանների միջազգային ասոցիացիային (International Lichenological Association), Սնկերի պահպանության միջազգային միությանը, (International Society for Fungal Conservation):
Միջազգային հանրաճանաչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր գիտական գործունեության ընթացքում Հայաստանի համար հայտնաբերել է ավելի քան 200 քարաքոսի նոր տեսակ, և 5 նոր տեսակ ամբողջ աշխարհում։ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականներ Էմմանուել Սերյուզիոն, Նիկոլաս Մագեյնը և հոլանդացի գիտնական Պիտեր վան դեն Բումն իրենց հայտնաբերած քարաքոսի Ramalina ցեղի նոր տեսակն անվանակոչել են ի պատիվ Արսեն Գասպարյանի՝ Ramalina arsenii[2]։ Ռամալինա ցեղը շուրջ 200 տեսակի քարաքոսներ ունի, իսկ նոր տեսակը[3], որ հայտնաբերվել է Ֆրանսիայի, Շվեյցարիայի եւ Իսպանիայի լեռնային շրջաններում, քարերի վրա աճող տեսակ է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արսեն Գասպարյանն ընտրվեց ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում».
- ↑ «եվրոպացի գիտնականներն իրենց հայտնաբերած քարաքոսի նոր տեսակն անվանակոչել են հայ գիտնականի անունով՝ Ramalina arsenii».
- ↑ Sérusiaux, Emmanuël; Boom, Pieter van den; Magain, Nicolas (2021-11). «Ramalina arsenii, an additional new species in the R. pollinaria group in Western Europe». The Lichenologist (անգլերեն). 53 (6): 433–439. doi:10.1017/S0024282921000372. ISSN 0024-2829.