Jump to content

Արսեն Աբոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արսեն Աբոյան
Ծնվել էհունիսի 1, 1941(1941-06-01)[1] (83 տարեկան)
ԾննդավայրԲարալեթ, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1966)
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1992)
Մասնագիտությունֆիզիկոս
ԱշխատավայրՀԱՊՀ

Արսեն Հովհաննեսի Աբոյան (հունիսի 1, 1941(1941-06-01)[1], Բարալեթ, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1992), պրոֆեսոր (1994): Նյու Յորքի ԳԱ ակադեմիկոս (1994):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արսեն Աբոյանը ծնվել է 1941 թվականի հունիսի 1-ին, Բարալեթ (Վրաստանի Ախալքալաքի շրջան) գյուղում։ 1966 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ)։ 1967 թվականից աշխատում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում։ 2003-2004 թվականներին եղել է ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ[2]։

Աշխատանքները վերաբերում են կիսահաղորդչային բյուրեղների անկատարելությունների ռենտգենագրական և ռենտգենաինտերֆերաչափական հետազոտություններին։ Կիսահաղորդակցային սիլիցիումի բյուրեղի հիմքի վրա պատրաստել է բազմապատիկ ինտերֆերաչափ, որով հնարավոր է ստանալ բյուրեղում արատների տարաչափական ռենտգենյան դիֆրակցիոն պատկերները։ Արսեն Աբոյանի 100-ից ավելի գիտական հոդվածների մեծ մասը տպագրվել է արտասահմանյան գիտական պարբերականներում, ստացել է երեք հեղինակային վկայագիր։

Արսեն Աբոյանի ղեկավարությամբ պաշտպանվել են թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ։ Մեծ թվով գիտամեթոդական հրատարակված աշխատանքների, ինչպես նաև ուսումնական ձեռնարկների հեղինակ է։

Անդամակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ԱՄՆ կենսագրական ինստիտուտի «Տարվա մարդ» կոչում (1999)։
  • Երկրորդ հազարամյակի պատվո ոսկե մեդալ։
  • ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգիր (ՀՊՃՀ-ի 70-ամյակի առթիվ)։
  • Դասական մեխանիկայի հիմունքները։ Դասախոսական տեքստ։ Աբոյան Արսեն Հովհաննեսի, Հարությունյան Էդոնիս Աշոտի, ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Երևան, ՀՊՃՀ հրատարակչություն, 1992[3]։
  • Մեխանիկա։ Ուսումնական ձեռնարկ։ Աբոյան Արսեն Հովհաննեսի, Խաչատրյան Նելլի Արսենի, Երևան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, 1999[4]։
  • Բյուրեղների անկատարելությունների հետազոտման ռենտգենագրական և ռենտգենաինտերֆերաչափական նոր մեթոդներ։ Ուսումնական ձեռնարկ, Աբոյան Արսեն Հովհաննեսի, Ավանեսյան Արպատ Սանջանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Արցախի պետական համալսարան, Երևան, Արցախի պետական համալսարանի հրատարակչություն, 2001[5]։
  • Ճառագայթման քվանտային բնույթը և ատոմի բորի տեսությունը։ Դասախոսականեքստ, Աբոյան Արսեն Հովհաննեսի, Խաչատրյան Նելլի Արսենի, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, Երևան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հրատարակչություն, 2001[6]։
  • Ալիքային և քվանտային օպտիկա։ Լաբորատոր աշխատանքների մեթոդական ցուցումներ, Աբոյան Արսեն Հովհաննեսի, Փանոսյան Ժոզեֆ Ռեթևոսի, Կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանՖիզիկայի դեպատամենտ, Երևան, Ա. հ., 2001[7]:
  • Էլեկտրականություն և մագնիսականություն։ Լաբորատոր աշխատանքների մեթոդական ցուցումներ, Աբոյան Արսեն Հովհաննեսի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան. Ֆիզիկայի դեպարտամենտ, Երևան, ՀՊՃՀ հրատարակչություն, 2001[8]։
  • Մոլեկուլային ֆիզիկա։ Դասախոս. տեքստեր, Աբոյան Արսեն Հովհաննեսի, ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Երևան, ՀՊՃՀ հրատարակչություն, 2003[9]։
  • Էլեկտրականություն և մագնիսականություն։ Դասախոսական տեքստեր, Աբոյան Արսեն Հովհաննեսի, Միրզոյան Ազատ Թորգոմի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան. Ֆիզիկայի ամբիոն, Երևան, ՀՊՃՀ հրատարակչություն, 2004[10]։
  • Մեխանիկա և մոլեկուլային ֆիզիկա։ Ուսումնական ձեռնարկ, Աբոյան Արսեն Հովհաննեսի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան. Ֆիզիկայի ամբիոն, Երևան, ՀՊՃՀ հրատարակչություն, 2006[11]։
  • Օպտիկա ճառագայթման քվանտային բնույթը և ատոմի Բորի տեսությունը։ Ուսումնական ձեռնարկ, Աբոյան Արսեն Հովհաննեսի, Կրթության և գիտության նախարարություն ՀՀ, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ) Ընդհանուր ֆիզիկայի ամբիոն, Երևան, ՀՊՃՀ հրատարակչություն, 2007[12]։
  • Տատանումներ և ալիքներ։ Ուսումնական ձեռնարկ, Աբոյան Արսեն Հովհաննեսի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ). Ֆիզիկայի ամբիոն, Երևան, «Ճարտարագետ», 2007[13]։
  • Էլեկտրամագնիսականության հիմնական օրենքները։ Ուսումնական ձեռնարկ, Աբոյան Արսեն Հովհաննեսի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ), Ֆիզիկայի ամբիոն, Երևան, «Ճարտարագետ», 2008[14]։
  • Մետաղների ֆիզիկա և դրանց ֆիզիկական հատկությունները։ Ուսումնական ձեռնարկ, Աղբալյան Սուրեն Գևորգի, Աբոյան Արսեն Հովհաննեսի, Պետրոսյան Աննա Արսենի, Կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարատարգիտական համալսարան (Պոլիտեխնիկ), Երևան, «Ճարտարագետ», 2008[15]։
  • Ընդհանուր ֆիզիկայի դասընթաց։ Ուսումնական ձեռնարկ, Աբոյան Արսեն Հովհաննեսի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ). Ֆիզիկայի ամբիոն, Երևան, «Ճարտարագետ», 2010[16]։
  • Մեխանիկա և մոլեկուլային ֆիզիկա։ Լաբորատոր աշխատանքների մեթոդական ցուցումներ, Աբոյան Արսեն Հովհաննեսի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ). ֆիզիկայի ամբիոն, Երևան, «Ճարտարագետ», 2012[17]։
  • Էլեկտրականություն և մագնիսականություն։ Լաբորատոր աշխատանքների մեթոդական ցուցումներ, Աբոյան Արսեն Հովհաննեսի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ). Ֆիզիկայի ամբիոն, Երևան, «Ճարտարագետ», 2012[18]։
  • Ալիքային և քվանտային օպտիկա։ Լաբորատոր աշխատանքների մեթոդական ցուցումներ, Աբոյան Արսեն Հովհաննեսի, Սեդրակյան Արմեն Մխիթարի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ). Ֆիզիկայի ամբիոն, Երևան, «Ճարտարագետ», 2012։
  • Տեխնիկական բուհում ընդհանուր ֆիզիկայի որոշ թեմաների դասավանդման մեթոդական առանձնահատկությունները։ Ուսումնական ձեռնարկ, Աբոյան Արսեն Հովհաննեսի, Խաչատրյան Ա [գրախոս.,Դրմեյան Հ. [գրախոս.], Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան. Կիրառական մաթեմատիկայի և Ֆիզիկայի ֆակուլտետի ֆիզիկայի ամբիոն, Երևան, «Ճարտարագետ», 2019[19]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=10012
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 13։
  3. Աբոյան, Արսեն Հովհաննեսի; Հարությունյան, Էդոնիս Աշոտի (1992). Դասական մեխանիկայի հիմունքները։ Դասախոս. տեքստ. ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան. Երևան: ՀՊՃՀ հրատ.
  4. Աբոյան, Արսեն Հովհաննեսի (1999). Խաչատրյան, Նելլի Արսենի (ed.). Մեխանիկա։ Ուսումնական ձեռնարկ. ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան. Երևան: ՀՊՃՀ հրատ.
  5. Աբոյան, Արսեն Հովհաննեսի; Ավանեսյան, Արպատ Սանջանի (2001). Բյուրեղների անկատարելությունների հետազոտման ռենտգենագրական և ռենտգենաինտերֆերաչափական նոր մեթոդներ։ Ուսումնական ձեռնարկ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Արցախի պետական համալսարան. Երևան: Արցախի պետ.համալս. հրատ.
  6. Աբոյան, Արսեն Հովհաննեսի (2001). Խաչատրյան, Նելլի Արսենի (ed.). Ճառագայթման քվանտային բնույթը և ատոմի բորի տեսությունը։ Դասախոս. տեքստ. ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան. Երևան: Երևանի համալս. հրատ.
  7. Աբոյան, Արսեն Հովհաննեսի; Փանոսյան, Ժոզեֆ Ռեթևոսի; Կրթության և գիտության նախարարություն ՀՀ; Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, eds. (2001). Ալիքային և քվանտային օպտիկա։ Լաբորատոր աշխատանքների մեթոդական ցուցումներ. Երևան: Ա. հ.
  8. Աբոյան, Արսեն Հովհաննեսի; Կրթության և գիտության նախարարություն ՀՀ; Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, eds. (2001). Էլեկտրականություն և մագնիսականություն։ Լաբորատոր աշխատանքների մեթոդական ցուցումներ. Երևան: Ա. հ.
  9. Աբոյան, Արսեն Հովհաննեսի (2003). Մոլեկուլային ֆիզիկա։ Դասախոս. տեքստեր. ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան. Երևան: ՀՊՃՀ հրատ.
  10. Աբոյան, Արսեն Հովհաննեսի; Միրզոյան, Ազատ Թորգոմի (2004). Էլեկտրականություն և մագնիսականություն։ Դասախոսության տեքստեր. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան. Երևան: ՀՊՃՀ հրատ.
  11. Աբոյան, Արսեն Հովհաննեսի (2006). Մեխանիկա և մոլեկուլային ֆիզիկա։ Ուսումնական ձեռնարկ. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան. Երևան: ՀՊՃՀ հրատ.
  12. Աբոյան, Արսեն Հովհաննեսի (2007). Օպտիկա ճառագայթման քվանտային բնույթը և ատոմի Բորի տեսությունը։ Ուսումնական ձեռնարկ. Կրթության և գիտության նախարարություն ՀՀ, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ). Երևան: ՀՊՃՀ հրատ.
  13. Աբոյան, Արսեն Հովհաննեսի (2007). Տատանումներ և ալիքներ։ Ուսումնական ձեռնարկ. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ). Երևան: Ճարտարագետ. ISBN 9789994166589.
  14. Աբոյան, Արսեն Հովհաննեսի (2008). Էլեկտրամագնիսականության հիմնական օրենքները։ Ուսումնական ձեռնարկ. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ). Երևան: Ճարտարագետ. ISBN 9789939551005.
  15. Աղբալյան, Սուրեն Գևորգի; Աբոյան, Արսեն Հովհաննեսի; Պետրոսյան, Աննա Արսենի (2008). Մետաղների ֆիզիկա և դրանց ֆիզիկական հատկությունները։ Ուսումնական ձեռնարկ. Կրթության և գիտության նախարարություն ՀՀ, Հայաստանի պետական ճարատարգիտական համալսարան (Պոլիտեխնիկ). Երևան: Ճարտարագետ.
  16. Աբոյան, Արսեն Հովհաննեսի (2010). Ընդհանուր ֆիզիկայի դասընթաց։ Ուսումնական ձեռնարկ. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ). Երևան: Ճարտարագետ. ISBN 9789939554747.
  17. Աբոյան, Արսեն Հովհաննեսի; Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն; Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ), eds. (2012). Մեխանիկա և մոլեկուլային ֆիզիկա։ Լաբորատոր աշխատանքների մեթոդական ցուցումներ. Երևան: Ճարտարագետ. ISBN 9789939557328.
  18. Աբոյան, Արսեն Հովհաննեսի; Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն; Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ), eds. (2012). Էլեկտրականություն և մագնիսականություն։ Լաբորատոր աշխատանքների մեթոդական ցուցումներ. Երևան: Ճարտարագետ. ISBN 9789939557335.
  19. Աբոյան, Արսեն Հովհաննեսի; Խաչատրյան, Ա; Դրմեյան, Հ (2019). Տեխնիկական բուհում ընդհանուր ֆիզիկայի որոշ թեմաների դասավանդման մեթոդական առանձնահատկությունները։ Ուսումնական ձեռնարկ. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան. Երևան: Ճարտարագետ. ISBN 9789939727738.(չաշխատող հղում)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արսեն Աբոյան» հոդվածին։