Արչիլ Կերեսելիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արչիլ Կերեսելիձե
Ծնվել էդեկտեմբերի 24, 1912(1912-12-24)
Գունիբ, Gunibsky Okrug, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն
Երկիր ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 19, 1971(1971-09-19) (58 տարեկան)
Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
Մասնագիտությունկոմպոզիտոր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա
Պարգևներ

Արչիլ Կերեսելիձե (վրաց.՝ არჩილ კერესელიძე, դեկտեմբերի 24, 1912(1912-12-24), Գունիբ, Gunibsky Okrug, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 19, 1971(1971-09-19), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ, Վրացական ԽՍՀ), վրացի խորհրդային կոմպոզիտոր։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1961

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արչիլ Կերեսելիձեն ծնվել է 1912 թվականի դեկտեմբերի 24-ին Դաղստանի Գունիբ գյուղում։ 1927-1934 թվականներին սովորել է Թբիլիսիի կոնսերվատորիայում։ 1939 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան։ Եղել է Նիկոլայ Մյասկովսկու աշակերտը։

Ստեղծագործական գործունեությունն սկսել է 1939 թվականին։ Կինոյի բնագավառում առաջին անգամ հանդես է եկել 1948 թվականին (գեղարվեստական ֆիլմ «Քեթո և Կոտե»

1953 թվականից եղել է Վրացֆիլմ կինոստուդիայի երաժշտական խմբագիրը և կոմպոզիտորը (ֆիլմեր «Մեր բակը» (1956), «Ուրիշի երեխաները» (1958), «Ֆաթիմա» (1958), «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը» (1963), «Մագդանայի Լուրջան» (1965), «Հանդիպում լեռներում» (1966), «Վարպետաց վարպետի աջը» (1969), «Հին ջրաղացներ», «Իմ քաղաքի աստղը» (1970) և այլն)։

Հեղինակել է «Բաշի Աչուկի» (1956) օպերան, բալետներ, երաժշտական կատակերգություններ, սիմֆոնիկ ու վոկալային-սիմֆոնիկ ստեղծագործություններ։

Արչիլ Կերեսելիձեն մահացել է 1971 թվականի սեպտեմբերի 19-ին Թբիլիսիում։

1973 թվականին Արչիլ Կերեսելիձեին հետմահու շնորհվել է Վրացական ԽՍՀ պետական մրցանակ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արչիլ Կերեսելիձեն kino-teatr.ru կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]