Արչանա Սորենգ (հինդի՝ अर्चना सोरेंग, 1996, Ռաժգանգպուր, Սունդարգահ, Հյուսիսային շրջան, Օդիշա (նահանգ), Հնդկաստան[1]), բնապահպան ակտիվիստ, հադիա ժողովրդի ներկայացուցիչ[3]։ Զբաղվել է տեղական բնակչության ավանդույթների և մշակույթի փաստաթղթավորման, պահպանման և խթանման, կլիմայի փոփոխության վերաբերյալ իրազեկության բարձրացման աշխատանքների կազմակերպմամբ։ Սորենգը եղել է Կլիմայի փոփոխության երիտասարդական խորհրդատվական խմբի յոթ անդամներից մեկը, որը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից ստեղծվել է կազմակերպության երիտասարդական ռազմավարության շրջանակներում[4][5][6][7][8][9][10]։
Սորենգը հադիա ժողովրդի ներկայացուցիչ է, ծնվել է 1996 թվականին,ՀնդկաստանիՕդիշա նահանգի Սունդարգարհի շրջանի Բիհաբանդհ գյուղում, մեծացել է Օդիշի նահանգի Սունդարգար շրջանի Ռաժգանգպուր քաղաքում[11]։ Հոր մահից հետո դարձել է բնապահպանական ակտիվիստ[12]։ Անդամակցել է Հնդկաստանի կաթոլիկ երիտասարդական շարժմանը[13], եղել է TISS ուսանողական միության նախագահը, նաև Tribal Commission-ի նախագահը, որը հայտնի է նաև որպես Adivasi Yuva Chetna Manch և ընդգրկված է All India Catholic University Federation (AICUF) կազմում[11]։ Vasundhara Odisha-ի գիտաշխատող է։ Կազմակերպությունում զբաղվում է Բհուբանեշվարում քաղաքական պրակտիկ հետազոտություններով՝ աշխատելով բնական ռեսուրսների կառավարման, մարդու իրավունքների և կլիմայի փոփոխության բնագավառում։