Արուս Գուլանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արուս Գուլանյան
Ծնվել է նոյեմբերի 2, 1957(1957-11-02) (61 տարեկան)
Ծովագյուղ, Գեղարքունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Երկիր Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտություն երգչուհի
Գործիքներ վոկալ
Աշխատավայր Սայաթ-Նովա աշուղական երգի անսամբլ

Արուսյակ Հրաչիկի Գուլանյան (1957, նոյեմբերի 2, Ծովագյուղ, Գեղարքունիքի մարզ), հայ երգչուհի։ ՀՀ վաստակավոր արտիստ (2011 թ.)։ Արցախյան պատերազմի մասնակից է, արժանացել է ՀՀ ՊՆ Գարեգին Նժդեհ, Անդրանիկ Օզանյան, Մարշալ Բաղրամյան, Վազգեն Սարգսյան շքանշանների։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արուս Գուլանյանը ծնվել է 1957 թվականին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում։ 1976 թվականին ավարտել է Երևանի բժշկական ուսումնարանը, 1978 թվականին՝ Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլին կից երգի ստուդիան։ 1992-2004 թվականներին եղել է ՀՀ ռադիոյի և հեռուստատեսության Սայաթ-Նովա աշուղական երգի անսամբլի մեներգչուհի, 1997 թվականից՝ Ջիվանու անվան աշուղական դպրոցի ուսուցչուհի, 2004 թվականից՝ «Նազանի» ժողգործիքների անսամբլի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար[1]:

Մասնակցել է Արցախյան ազատամարտին, երգով ոգևորել ազատամարտիկներին[2]:

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ վաստակավոր արտիստ (2011 թ.)[3]
  • ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ
  • ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալ
  • ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ մեդալ»
  • ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ
  • ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» հուշամեդալ
  • ԱԺ նախագահի կողմից հուշամեդալ
  • ՀՀ ԿԳՆ «Ոսկե մեդալ»
  • ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալ»

Մեջբերումներ Արուս Գուլանյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Դու արժանի ես երգին և երգն է քեզ արժանի: Քո երգի մեջ արև ու հուր կա, անսահման սեր ու փողփողուն գույն, քո երգից լույս է հորդում, քո երգից ծունկ է ծալվում ու կենաց ծառն է բացվում: Aquote2.png


Aquote1.png Արուսի ձայնը հնչեղ է մեր տաճարների զանգերի նման, ջինջ ու անապական է մեր լեռնային զուլալ աղբյուրների նման: Նրա երգը հայեցի է մեր հնամենի մայրենիի նման: Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]