Jump to content

Արունդատի Բհաթաչարյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արունդատի Բհաթաչարյա
Դիմանկար
Ծնվել էմարտի 18, 1956(1956-03-18)[1] (68 տարեկան)
ԾննդավայրԿալկաթա, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան[2]
Կրոնհինդուիզմ
ԿրթությունՋադավպուրի համալսարան[3] և St. Xavier's School?
Մասնագիտությունբանկիր
ԱշխատավայրState Bank of India?[2][4]
Զբաղեցրած պաշտոններնախագահ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունABLF alumni network?[7]
 Arundhati Bhattacharya Վիքիպահեստում

Արունդատի Բհաթաչարյա (անգլերեն՝ Arundhati Bhattacharya․ մարտի 18, 1956(1956-03-18)[1], Կալկաթա, Հնդկաստան), թոշակի անցած հնդիկ բանկիր, ով եղել է Հնդկաստանի պետական բանկի առաջին կին նախագահը։ Հնդիկ միակ գործարար ղեկավարն է, որ ընդգրկվել է Fortune ամսագրի «Աշխարհի մեծագույն ղեկավարներ» ցանկում՝ զբաղեցնելով 26-րդ տեղը։

2018 թվականին Harvard Business Review պարբերականում հրատարակվել է նրա հարցազրույցը՝ Arundhati Bhattacharya: The Making of SBI's First Woman Chairperson խորագրով[8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կալկաթա քաղաքում, բենգալական ընտանիքում, որի երեք երեխաներից կրտսերն էր։ Նրա մայրը հոմեոպաթ էր, իսկ հայրն աշխատում էր Բհիլայի պողպատի գործարանում՝ որպես ինժեներ-էլեկտրատեխնիկ։ Ավարտել է Լեդի Բրեյբուրն քոլեջի անգլիական գրականության բաժինը։ Այնուհետև ուսումը շարունակել է Կալկաթայի Ջադավպուր համալսարանում, ստացել անգլիական արվեստի մագիստրոսի աստիճան[9]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թվականի սեպտեմբերին՝ 22 տարեկան հասակում աշխատանքի է անցել Հնդկաստանի պետական բանկում։ 36-ամյա կարիերայի ընթացքում անընդհատ պաշտոնի բարձացում ունենալով՝ դարձել է առաջին կինը, ով նախագահել է Հնդկաստանի պետական բանկը (2013-ից 20217 թվականներին՝ մինչև թոշակի անցնելը)[10][11][12]։

Հետագայում նա մասնակցել է այլ ընկերությունների ղեկավարմանը․ դրանց թվում են Piramal Group-ը, Wipro Limited-ը, SWIF India-ն[13]։ Նա հնդիկ գործարար է, ով ղեկավարել է 15 տարբեր ընկերություններ[14]։ 2022 թվականին հրատարակել է « Անընկճելին. Մի քանի պատմություն հայտնի վտարանդիների և նրանց գրական հետագծի մասին» / A few stories about famous outcasts and their literary accounts գիրքը[15][16]։

Պարգևներ և մեծարանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2016 թվականին Forbes-ը Արունդատի Բհաթաչարյային ներառել է աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց շարքում[17]։
  • 2017 թվականին ներառվել է «FP 100 գլոբալ մտածողների» շարքում՝ «Foreign Policy» ամսագրի կողմից[9]։
  • 2018 թվականին ստացել է Բիզնես առաջնորդ ասիական մրցանակ[18]։
  • 2022 թվականին զբաղեցրել է 3-րդ տեղը «Հնդկաստանի ամենաազդեցիկ կին գործարար առաջնորդների» ցանկում[19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  2. 2,0 2,1 http://www.business-standard.com/article/companies/business-standard-annual-awards-2017-high-powered-jury-selects-best-seven-118022400006_1.html
  3. https://www.forbes.com/forbes/welcome/?toURL=https://www.forbes.com/profile/arundhati-bhattacharya/&list=power-women&refURL=https://en.wikipedia.org/&referrer=https://en.wikipedia.org/
  4. http://www.newindianexpress.com/cities/bengaluru/2018/feb/24/women-achievers-feted-at-international-conference-1778141.html
  5. https://www.ifw-kiel.de/de/institut/veranstaltungen/preisverleihungen/weltwirtschaftlicher-preis/
  6. https://www.witi.com/halloffame/387538/Arundhati-Bhattacharya-CEO-&-Chairperson-Salesforce-India/
  7. https://www.ablf.com/network
  8. «Arundhati Bhattacharya: The Making of SBI's First Woman Chairperson». hbrascend. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  9. 9,0 9,1 «BIOGRAFíA DE ARUNDHATI BHATTACHARYA - DATOS, INFANCIA, VIDA FAMILIAR, LOGROS - DIVERSO». es.celeb-true.com (իսպաներեն). Վերցված է 2022 թ․ մարտի 7-ին.
  10. «Wipro suma a Arundhati Bhattacharya a su mesa directiva». CHANNEL NEWS PERU (իսպաներեն). 2018 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 7 de marzo de 2022-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 7-ին.
  11. «Salesforce contrata al ex banquero Arundhati Bhattacharya como presidente y CEO de negocios de India - La Neta Neta» (իսպաներեն). 2020 թ․ մարտի 17. Վերցված է 2022 թ․ մարտի 7-ին.
  12. Leadership lessons from leading 200,000+ people | Arundhati Bhattacharya | TEDxChandigarh (եվրոպական իսպաներեն), Վերցված է 2022 թ․ մարտի 7-ին
  13. «Arundhati Bhattacharya».
  14. MarketScreener. «Arundhati Bhattacharya - Biografía». es.marketscreener.com (իսպաներեն). Վերցված է 2022 թ․ մարտի 7-ին.
  15. «Indomitable pdf - Buscar con Google». www.google.com. Վերցված է 2022 թ․ մարտի 7-ին.
  16. Arora, Sumit (2022 թ․ հունվարի 13). «A book on Arundhati Bhattacharya "Indomitable: A Working Woman's Notes on Life, Work and Leadership" released». adda247 (Indian English). Վերցված է 2022 թ․ մարտի 7-ին.
  17. «Arundhati Bhattacharya 5th most powerful woman in finance: Forbes». The Economic Times. Վերցված է 2022 թ․ մարտի 7-ին.
  18. «The Asian Awards | Honouring Asian Excellence | VIP Asian Awards | Business Awards | Arundhati Bhattacharya». www.theasianawards.com. Վերցված է 2022 թ․ մարտի 7-ին.
  19. «La presidenta de Biocon ocupa el primer lugar en la lista de las mujeres líderes empresariales más influyentes de la India». Noticias financieras (իսպաներեն). Վերցված է 2022 թ․ մարտի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արունդատի Բհաթաչարյա» հոդվածին։