Արոսենի գորշավուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արոսենի գորշավուն
Արոսենի գորշավուն
Արոսենի գորշավուն
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Խնձորայիններ (Maloideae)
Ցեղ Արոսենի (Sorbus)
Տեսակ Արոսենի գորշավուն (S. subfusca)
Միջազգային անվանում
Sorbus subfusca

Արոսենի գորշավուն (լատին․՝ Sorbus subfusca), վարդազգիների ընտանիքի, արոսենի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր ծառ կամ թուփ է` 3- 5 մ բարձրությամբ։ Տերևները հակառակ ձվաձև են, 6- 10 սմ երկարությամբ, 3,5- 7 սմ լայնությամբ, նոր բացված ժամանակ ավելի երկարավուն, կրկնակի սղոցաեզր։ Աղվամազապատությամբ տարբեր անհատներ խիստ տարբերվում են մեկը մյուսից, կան բույսեր, որ բոլորովին մերկ են և կան առանձին բույսեր, որոնց տերևները ծածկված են խիտ թաղիքանման մազմզուկներով, ընդ որում աղվամազերի գույնը ևս խիստ փոփոխական է. հանդիպում են ինչպես մոխրականաչավուն, այնպես էլ գորշավուն աղվամազով ծածկված տերևներ։ Ծաղիկներն ունեն 16- 18 մմ տրամագիծ։ Առէջներն ունեն մանր, կլորավուն փոշեպարկեր։ Հասուն պտուղները վառ կարմիր են։ Պտղի էնդոկարպը քարաբջիջներ չունի։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում։ Հայաստանի պայմաններում հանդիպում է Ապարան- Հրազդանում, Վայքում, Զանգեզուրում, որտեղ տարածված է վերին անտառային գոտում, հատկապես մերձալպյան կեչուտներում, ծովի մակերևույթից մինչև 2400 մ բարձրությունների վրա[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (1 հատոր), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (360 էջ)։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արոսենի գորշավուն» հոդվածին։