Արշալույս Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արշո Հարությունյանից)
Արշալույս Հարությունյան
Ծնվել է1977 հունվարի 26
Ծննդավայր{{{2}}} Պոտսդամ, Գերմանիա
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Ազգությունհայ
Այլ անուն(ներ)Արշո Հարությունայն
ՄասնագիտությունՌեժիսոր, դերասան
Պարգևներ և մրցանակներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Արշալույս Ֆրունզեի Հարությունյան (հունվարի 26, 1977(1977-01-26), Պոտսդամ, Արևելյան Գերմանիա), ռեժիսոր, հայ դերասան։ ՀՀ վաստակավոր արտիստ (2015

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշալույս Հարությունյանը ծնվել է 1977 թ. հունվարի 26-ին, Գերմանիայի Պոտսդամ քաղաքում։ 1998 թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնի Զավեն Տանտինցյանի արվեստանոցը։ Առաջին անգամ բեմ է բարձրացել 7 տարեկանում, Խորեն Աբրահամյանի ղեկավարությամբ՝ Լենինականի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում։ Որպես դերասան հանդես է եկել 40-ից ավելի ներկայացումներում և ֆիլմերում։

1984-1994 թվականներին աշխատել է Լենինականի դրամատիկական թատրոնում, 1988-1992 թվականներին` Երևանի Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, 1995-1998 թվականներին` Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում։ 1996 թվականից աշխատում է Երևանի պետական Կամերային թատրոնում` որպես ռեժիսոր և դերասան։

1995 թ. առաջին «Թող փառաբանվի ու հարատևի էությունն ու անունը քո թատրոն» ռեժիսորական աշխատանքով մասնակցել և հաղթող է ճանաչվել «Թատերական գարուն» երիտասարդական փառատոնում։ «Երկաթ» և «Յան TV» փրոդաքշններում հանդիսացել է մի շարք հեռուստատեսային հաղորդումների հեղինակ և հաղորդավար։ 2001 թ. Քրիստոնեության ընդուման 1700-ամյակի կապակցությամբ` բեմադրել է «Գրիգոր Լուսավորիչ» ռոք օպերա բացօթյա մասսայական ներկայացումը «Կասկադ» համալիրում։ 2009 թվականից «Երկաթ» մշակութային ակումբի ղեկավարն է։ Մասնակցել է 30-ից ավելի հանրապետական ու միջազգային թատերական և կինոփառատոների։ 2013 թ. «Տարվա լավագույն ներկայացում» անվանակարգում արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` «Սկոտչ և վիսկի» ներկայացման համար։

2015 թ. Թատրոնի միջազգային օրվա առթիվ, Երևան քաղաքի թատերարվեստի ոլորտում ունեցած ավանդի, գեղարվեստական արժեքների ստեղծման և տարածման համար պարգևատրվել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով։ 2015 թ. Հանրապետության տոնի առթիվ, բեմական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար Արշալույս Ֆրունզեի Հարությունյանին շնորհվել է «ՀայաստանիՀանրապետության վաստակավոր արտիստ»-ի պատվավոր կոչում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2019թ. նկարահանել է «Անհայտ Բաժանորդ» գեղարվեստական ֆիլմը
  • 2018թ. նկարահանել է «Հանդիպման վայր»(չաշխատող հղում) հեռուստանովելը՝ արտադրությունը Հանրային Հեռուստաընկերություն
  • 2017 նկարահանել է «Մեր երազանքի ճանապարհը / Մեղրամիս» կարճամետրաժ գեղարվեստական կինոնկարը՝ արտադրությունը «Շարմ փիքչրս»։
  • 2016 նկարահանել է «Հայրեր» արկածային մարտաֆիլմը BERG SOUND (Ռուսաստան)։
  • 2015 նկարահանել է «Սկոտչ և վիսկի» գեղարվեստական կինոնկարը։
  • 2015 Ա. Երնջակյանի «Ժաննա» կինոկատակերգության պրոդյուսեր։
  • 2014 Ա. Երնջակյանի «Խավարում» ֆիլմի պրոդյուսեր։
  • 2014թ. նկարահանել է «Դիպուկահարը 2″ Մահվան իրավունք» արկածային մարտաֆիլմը` արտադրությունը BERG SOUND (Ռուսաստան)։
  • 2013թ. նկարահանել է «Ալպինիստները» արկածային մարտաֆիլմը` արտադրությունը BERG SOUND (Ռուսաստան)
  • 2012թ. հանդիսացել է Արա Երնջակյանի «Հոբելյանական հաճախորդ» ֆիլմի պրոդյուսերը։
  • 2011թ. նկարահանել է Ա. Սուքիասյանի «Թափառում» ֆիլմ ռոք օպերան

Պարգևներ, կոչումներ և րցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]