Արշա Օվանեսովան ծնվել է 1906 թվականին Բաքու քաղաքում։ 1932 թվականին ավարտել է ՎԳԻԿ-ի ռեժիսուրայի ֆակուլտետը։ 1931-1961 թվականներին եղել է Փաստագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիայի ռեժիսորը։ 1931 թվականին թողարկել է Պիոներիա կինոամսագրի առաջին համարը, որը ղեկավարեց 15 տարի։ 1928-1961 թվականներին դասավանդել է ՎԳԻԿ-ում, 1959-1961 թվականներին եղել է փաստագրական ֆիլմերի արվեստանոցի հիմնադիրն ու ղեկավարը։ Ամուսինը՝ խորհրդային կինոօպերատոր Սեմյոն Շեյնինն է եղել[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 571)։