Արշավիր Մխիթարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մխիթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արշավիր Մխիթարյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1912 Շիրվանշեխ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 21, 1956 (44 տարեկան) Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրականագետ և դասախոս |
Հաստատություն(ներ) | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Ալմա մատեր | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1938) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Արշավիր Վահանի Մխիթարյան (հոկտեմբերի 25, 1912, Շիրվանշեխ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 21, 1956, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1940 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բուլանըխի գավառի Շերվանշեխ գյուղում։ 1930 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական ուսումնարանը և երեք տարի ուսուցչություն արել Ապարանի շրջանի Ալիքուչակ (հետո՝ Քուչակ) գյուղում։ 1938 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1941 թվականին «Գրիգոր Նարեկացի» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1937-1942 թվականներին դասախոսել է Երևանի մանկավարժական ինստիտուտում։ 1944-1956 թվականներին եղել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի պրոռեկտորը և հայ գրականության ամբիոնի վարիչը։ Մահացել է Լենինականում[1]։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։
Ա. Մխիթարյանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գրիգոր Նարեկացի, Տաղեր։ Տեքստի թարգմանությունը, ներածությունն ու ծանոթագրությունները՝ Արշավիր Մխիթարյանի, Երևան, Հայպետհրատ, 1957, 128 էջ։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 392-393.
- Հոկտեմբերի 25 ծնունդներ
- 1912 ծնունդներ
- Նոյեմբերի 21 մահեր
- 1956 մահեր
- Գյումրի քաղաքում մահացածներ
- Հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բանասիրական գիտությունների թեկնածուներ
- Հայ գրականագետներ