Արշալույս Մարգարյան (գիտնական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արշալույս Մարգարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարգարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արշալույս Մարգարյան
Ծնվել էհուլիսի 13, 1924(1924-07-13)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 11, 1987(1987-07-11) (62 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունկենսագիր և բանասեր
Հաստատություն(ներ)Օդեսայի ազգային համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր

Արշալույս Եղիշեի Մարգարյան (հուլիսի 13, 1924(1924-07-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 11, 1987(1987-07-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդահայ բանասեր և գրաքննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր, Վալերի Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի պրոֆեսոր, խորհրդային գրականության գրականագետ և բրյուսովագետ, բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշալույս Մարգարյանը ծնվել է 1924 թվականի հուլիսի 13-ին Երևանում։ Հայրը՝ Եղիշե Զախարի Մարգարյանը (1894—1954) եղել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի հրամանատար, մայրը՝ Անտիկո Նիկոլաևնայի Մարգարյանը (1898—1959) եղել է մաթեմատիկայի ուսուցչուհի։ Արշալույսը 1932 թվականին ընդունվել է դպրոց, որը հետագայում անվանվել է Պուշկինի անվամբ։

1937 թվականին ձերբակալվել է Արշալույսի հարազատ քեռին՝ Հայաստանի Կենտրոնական կոմիտեի երկրորդ նախագահ Աշոտ Մարգարյանը[1], որը հետագայում գնդակահարվել է։ 1941 թվականի հոկտեմբերին ձերբակալվել է նաև Արշալույսի հայրը, որն ազատ է արձակվել 1943 թվականին, իր մտերիմ ընկերոջ՝ մարշալ Հովհաննես Բաղրամյանի անձնական միջամտությամբ։ Եղիշեն բանտից դուրս է եկել ֆիզիկապես շատ անառողջ վիճակում։ Նույն թվականին դարձել է հաշմանդամ, սակայն շարունակել է աշխատել՝ նշանակվելով Երևանի գլխավոր գրախանութի տնօրեն։ 1954 թվականին մահանում է Եղիշե Մարգարյանը՝ ինչը մեծ հարված էր Արշալույսի համար։ Հոր մահից հետո Արշալույսը մնում է անդամալույծ մոր մոտ, որին նա խնամում է 6 տարի։

1950-ական թվականների վերջին Արշալույսը ծանոթանում է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ասպիրանտ Պյոտր Անտոնովիչ Կոկինոսի հետ, իսկ 1967 թվականին նրանք ամուսնանում են։ Նրանք հետագայում ունենում են աղջիկ՝ Աննան։

Արշալույս Մարգարյանը «Մարիետա Շահինյան։ Ստեղծագործական ուղի» (1956), «Ա․ Շիրվանզադեն և ռուս գրականությունը» (1960) մենագրությունների հեղինակն է, հեղինակ է նաև բազմաթիվ գիտական հոդվածների[2]։

Ապրելով հետաքրքրի գիտական, ստեղծագործական, անձնական կյանքով, Արշալույս Մարգարյանը մահացել է երկարատև հիվանդությունից հետո՝ իր 63 - ամյակից 2 օր առաջ։ Նրան հուղարկավորել են Երևանի «Թոխմախի գյոլ» անվամբ գերեզմանատանը, 1987 թվականի հուլիսի 13-ին՝ իր ծննդյան օրը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1942-1946 թվականներին Արշալույս Մարգարյանը սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Ավարտելուց հետո դասավանդել է Երևանի Արտիլերիայի նախապատրաստական դպրոցում։ 1949 թվականին ՀԽՍՀ Լուսավորության նախարարության կողմից Մարգարյանն ուղարկվել է Լենինգրադ՝ ուսումը շարունակելու ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ռուս գրականության ինստիտուտում։ Ուսմանը զուգահեռ նա դասախոսություններ է ընթերցել գրականությունից Լենինգրադի ֆաբրիկաներում և գործարաններում, հրատարակել է մի շարք գիտական հոդվածներ։

1953 թվականին Մարգարյանը ժամկետից շուտ գիտական ատենախոսություն է պաշտպանել՝ թեման Մարիետա Շահինյանի ստեղծագործությունները։ Ատենախոսության ղեկավարը եղել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Պավել Բերկովը։ Շահինյանը անձամբ ներկա է եղել պաշտպանությանը և հետագայում Շահինյանի և Մարգարյանի միջև հաստատվել են երկարատև բարեկամական կապեր։ Արդյունքում որոշվեց աշխատությունը հրատարակել և գիրքը վերնագրել «Մարիետա Շահինյան։ Ստեղծագործական ուղի»։

Նույն թվականին վերադառնում է Երևան և իրավունք ստանում դասախոսելու խորհրդային գրականություն Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական ինստիտուտում և Ժդանովի անվան ռուսական մանկավարժական համալսարանում։

Ստեղծել է կազմակերպություն, որը զբաղվել է քաղաքականությամբ և հասարակական գիտությունների տարածմամբ։ Եղել է Երևանի պետական համալսարանի շախմատի թիմի խորհրդի անդամ։

1963 թվականին Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական ինստիտուտի և Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի ռուս գրականության ամբիոնի ապագա դոցենտ Արշալույս Մարգարյան վերադառնում է Լենինգրադի ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ռուս գրականության ինստիտուտ և շարունակում է աշխատել դոկտորական ատենախոսության վրա, որը նվիրված էր Վալերի Բրյուսովի ստեղծագործական ուղուն։ Գիտական ղեկավարը նորից եղել է Պավել Բերկովը։

Ամուսնու հիվանդության պատճառով 1969 թվականին տեղափոխվում են Օդեսա, որտեղ Արշալույսը Օդեսայի Իլյա Մեչնիկովի անվան համալսարանում նշանակվում է ռուս գրականության պատմության ամբիոնի դոցենտ։ Մի քանի տարի անց Արշալույսը վերադառնում է Երևան և շարունակում աշխատանքը Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում։ Ծանր հիվանդության պատճառով թողնում է աշխատանքը, ինչը ավելի է վատթարացնում առողջական վիճակը։

Մարգարյանի ուսանողներից շատերը դարձել են հայտնի ժուռնալիստներ, գրաքննադատներ, դասախոսներ, ֆակուլտետների դեկաններ։ Աղջիկը և մեծ թոռը նույնպես զբաղվել են բանասիրությամբ։

Մահից հետո պահպանվել են բազմաթիվ արխիվային նյութեր իր ձեռագրով, գիտական աշխատանքներ, փաստաթղթեր։ Պահպանվել են նաև նամակագրություններ Պավել Բերկովի, Միխայիլ Շոլոխովի[3], Մարիետա Շահինյան և այլ գրական գործունեությամբ զբաղվող մարդկանց հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Media, Noev Kovcheg. «Григорий Артемьевич Арутинов - жить, не теряя лица». noev-kovcheg.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  2. Маргарян, А.Е. Александр Ширванзаде и русская литература(ռուս.) // Научные труды Ереванского гос. ун-та. — 1960. — Т. 70. — Серия филол. наук, вып.7, ч.1. — С. 69-92..
  3. «Նամակագրություն․ Շոլոխով — Մարգարյան, 6 հունվար 1965. — 2003 (տեքստ)». feb-web.ru. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]